ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սթրեսային վիճակի մեջ չընկնելու համար տուժողը դատարան չի գա. սթրեսային վիճակը իրավական կատեգորիա՞ 12/18/2017 17:49 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում դաժան ծեծի հետևանքով սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով այսօր` դատական նիստի ընդմիջման ժամանակ, ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի համար շտապօգնություն հրավիրվեց:
Այն, որ շտապօգնություն էր ժամանել դատարան, դատավարությանը ներկա «Փաստինֆո»-ի լրագրողը ինչպես նաև մյուս մասնակիցներն ականատես եղան, սակայն դատական նիստը վերսկսվելուց հետո նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն արձանագրեց միայն շտապօգնություն հրավիրելու փաստը, անգամ չհրապարակեց, թե ամբաստանյալն ինչի՞ց է գանգատվել և թե շտապօգնության բժիշկը ի՞նչ է ախտորոշել:
Իսկ մինչ այդ, գործով դատական նիստի սկզբում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին տրամադրեց բժշկական փաստաթղթից մի քաղվածք, որում նշվում էր, որ խստիվ արգելվում է տուժող Էմմա Աբրահամյանին սթրեսային իրավիճակներում գտնվել: Պաշտպանը նաև հավելեց, որ տուժող Աբրահամյանը 4 դատական նիստ հարցաքննվել է և նա այնպիսի վիճակում է գտնվել, որ հարցաքննվելու ընթացքում շտապօգնություն հրավիրվելու անհրաժեշտություն է առաջացել:
Ուստիև՝ տուժող կողմը դատարանին խնդրեց ավարտված համարել տուժողի հարցաքննությունը՝ հաշվի առնելով նաև այն, որ տարեց կին է, ունի առոջական խնդիրներ:
Պաշտպանական կողմն առարկեց՝ կարծիք հայտնելով, որ սթրեսային վիճակում անձը կարող է հայտնվել նաև ֆիլմ դիտելուց, ավելի՝ սթրեսային վիճակը իրավական կատեգորիա չէ և որ իրենք առաջնորդվում են քրեական դատավարության պահանջներով, որով սահմանվում է տուժողի հարցաքննության կարգը:
Միևնույն ժամանակ պաշտպանական կողմը մտավախություն հայտնեց, որ այս իրավիճակը կարող է վատ նախադեպ լինել՝ հետագայում էլ այլ գործերով վկաները բժշկից փաստաթուղթ ներկայացնեն՝ հրաժարվելով ցուցմունք տալուց՝ ասելով, որ սթրեսային վիճակում են հայտնվում:
Յուրի Հակոբյանի պաշտպան Մինասյանն էլ հայտարարեց, որ եթե տուժողը չի ներկայանում դատարան, ինչպե՞ս կարող են այդ ապացույցը դնել մեղադրանքի հիմքում:
Տուժողի իրավահաջորդ լեզվաբան Մեյթիխանյանն էլ հայտարարեց, որ իր համար թանկ է սկեսուրի առողջությունը, ամուսինն այլևս չկա, և սկեսուրի ապրած յուրաքանչյուր օրն իրենց համար թանկ է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պաշտպանական կողմը դատարանին միջնորդեց տուժողի հարցաքննությունը համարեն չավարտված, ապացույցների հաջորդականության նոր կարգ սահմանել և առաջ անցնել, երբ տուժողի առողջական վիճակը կթույլատրի, այդ ժամանակ նրան կհարցաքննեն:
Միջնորդությանն առարկելով՝ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը նույնիսկ հրապարակեց տվյալներ, թե ամբաստանյալների պաշտպաններից յուրաքանչյուրը քանի հարց է ուղղել տուժող Էմմա Աբրահամյանի:
Ըստ Պետրոսյանի՝ տուժողին 97 հարց էր ուղղել ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, 147 հարց՝ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, իսկ Արարատ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ 70 հարց:
Գործով մյուս ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպանի հարցերին տուժող կողմը չէր անդրադարձել:
Եթե մյուս պաշտպաններին գոնե հաջողվել է հարցեր ուղղել տուժողին, թեև չեն սպառել իրենց հարցերը, պաշտպան Մինասյանին այդ հնարավորությունը, կարելի է ասել, չի էլ տրվել, մեկ-երկու հարց է հնչեցրել նախորդ նիստում, որից հետո տուժողի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց:
Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալները ևս հարցեր տալու իրավունք ունեն, սակայն դատախազ Վարդգես Սարգսյանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը կարծիք հայտնեցին, որ տուժողի հարցաքննությունը կայացած չհամարելու մասին պաշտպանական կողմի հայտարարություններն առարկայազուրկ են:
Դրան ի պատասխան՝ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա են բազմաթիվ էական հակասություններ, և այս պայմաններում չի կարող տուժողի ցուցմունքն ավարտված համարել: Այդ հակասությունների վերաբերյալ ևս պաշտպանական կողմը հնարավորություն պետք է ունենա տուժողին հարցեր ուղղելու:
Սակայն դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ հարգելի համարելով տուժողի բացակայությունը, գտնելով, որ տուժողի ցուցմունքները չավարտված համարելու պաշտպանական կողմի միջնորդությունն անհիմն է:
Այս պայմաններում պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանից մեկ շաբաթ ժամանակ խնդրեց՝ նախ նախագահողին ինքնաբացարկ հայտնելու, ապա նաև իր կողմից վկայակոչված՝ տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունները վեր հանելու և դատարանին ներկայացնելու համար:
Դատարանը որոշեց, որ պաշտպանին մեկ ժամը բավարար է և դատական նիստը ընդմիջեց, այդ ընթացքում էլ ամբաստանյալ Չիչոյանի ինքնազգացողությունը վատացավ:
Այսպես, հիշեցնենք, որ այս գործը դատավոր Դանիբեկյանի վարույթում է 26.12.2016 թվականից, շուրջ մեկ տարվա ընթացքում նշանակվել է 16 դատական նիստ, որից մեկը չի կայացել նախագահողի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Նշենք նաև, որ ապացույցների հաջորդականության կարգ սահմանելիս դատարանը սկզբից որոշել էր հարցաքննել տուժողներին, սակայն, ինչպես տեսնում ենք, մինչ այս պահն ընդամենը մեկ տուժողի է դատարանը լսել:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 25-ին, թեև դատավարության կողմերը նշեցին, որ այդ օրը նախապես նշանակված նիստեր ունեն, սակայն դատարանը հայտարարեց՝ այդպես է որոշվել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը