ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատաքննությամբ չբացահայտված անձն է կատարել սպանության փորձը. կայացվել է արդարացման դատավճիռ 12/16/2017 17:23 | Արդարացման դատավճիռներ
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը` դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, 1-ին մասով մեղադրանքում՝ նշված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
Ամբաստանյալ Դավիթ Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատական նիստի դահլիճում: Նա արգելանքի տակ է եղել համարյա 1 տարի 9 ամիս:
Դատարանը արդարացվածին պարզաբանել է ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ կիրառելու, ապօրինի դատի տալու հետևանքով պատճառված վնասների հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունքը:
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը և դրա հետ դատարան ստացված, որպես իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործին կցված, տուժողի անդրավարտիքն ու երկու լաթի ձևով ներկայացված նախկին անթև մայկան, դեպքի վայրից հայտնաբերված 7.62մմ տրամաչափի փամփուշտների կրակված գնդակներից մասնատված երկու միջուկները և պատյանի երկու բեկորները, 7.62 մմ տրամաչափի փամփուշտների կրակված երեք պարկուճները և գնդակի մեկ պատյանը, պետք է ուղարկվի դատախազին՝ լուծելու նոր անձի (անձանց) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը:
Դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ 2016 թվականի փետրվարի 11-ի երեկոյան տուժող Սերգեյ Միքայելյանը իր «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է նրա քրոջ ամուսինը՝ Յուրի Սահակյանը, իսկ Սերգեյ Միքայելյանը նստած է եղել ավտոմեքենայի հետևի նստատեղին, շրջել են Դիլիջան քաղաքում: Այդ ընթացքում մի քանի անգամ անցել են Շամախյան թաղամասով:
Հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս՝ մոտավորապես ժամը 22.00-ի սահմաններում, Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքի հատվածում դատաքննությամբ չբացահայտված անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, այն է՝ բնակելի թաղամասում իր մոտ եղած հրազենից /համաձայն դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացության՝ ըստ դեպքի վայրից հայտնաբերված պարկուճների վրա առկա կրակման հետքերի, կատարվել են «Կալաշնիկովի» կոնստրուկցիայի զենքից/ առնվազն վեց կրակոց է արձակել տուժող Սերգեյ Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ստացել է աջ սրունքի վերին երրորդականի հրազենային գնդակային վիրավորում, ազդրի, ծնկահոդի և սրունքի շրջանի բազմաթիվ սալջարդ վերքերի ձևով, և նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Մնացած կրակոցները դիպել են մեքենայի տարբեր հատվածներին, և հանցավոր անձը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, այն է` Յուրի Սահակյանը կրակոցների պահին կտրուկ արագացրել է մեքենայի ընթացքը և հեռացել դեպքի վայրից:
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալ Դավիթ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն առաջադրված մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի: Նա նշել է, որ չի ցանկանում ցուցմունք տալ, սակայն պատրաստ է պատասխանել հարցերին:
Պատասխանելով հարցերին՝ նա հայտնել է, որ ինքը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, ինքը երբևէ զենք չի ունեցել, նույնիսկ չգիտի, թե «ԱԿ» տեսակի ինքնաձիգն ինչ է իրենից ներկայացնում:
Դատարանն եկել է այն համոզման, որ ամբաստանյալ Դավիթ Հակոբյանը չի կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրված արարքները:
Դատարանը գործի փաստերը վերլուծելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ եկել է այն համոզման, որ գործի դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել հավաստի ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը դատարանին հնարավորություն կտար հաստատող պատասխաններ տալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, այն է՝ ապացուցվա՞ծ է, արդյոք, ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը:
Դատարանը փաստել է, որ Դավիթ Հակոբյանին առաջադրված մեղադրանքների հիմքում որպես նրա կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու հանգամանքները հաստատող ապացույցներ, ի թիվս այլ ապացույցների` դրվել են տուժող Սերգեյ Միքայելյանի, վկաներ Յուրի Սահակյանի, Ազատ Բաղդասարյանի, պաշտպանության միջոց կիրառված, կեղծ անվամբ վկաներ Գոհար Ավետիսյանի և Վարդան Գրիգորյանի նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև գործում գտնվող գրավոր և իրեղեն ապացույցները:
Սակայն քրեական գործի դատաքննության ընթացքում հաստատվել է, որ տուժող Սերգեյ Միքայելյանի, վկաներ Յուրի Սահակյանի, Ազատ Բաղդասարյանի, Հայկ Ղուկասյանի կողմից դատաքննության և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ գործի կարևոր հանգամանքների շուրջ: Մասնավորապես, մի դեպքում հաստատվում են հանցակազմի այնպիսի հատկանիշների առկայությունը, ինչպիսիք են սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը, այդ թվում՝ հանցագործության շարժառիթը, այն էլ՝ ոչ լրիվ, մյուս դեպքում՝ այդպիսիք ամբողջությամբ հերքվում են:
Միաժամանակ քրեական գործով հավաքված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների զանգվածում առկա չէ /չեն/ ապացույց /ապացույցներ/, որոնց միջոցով հնարավոր կլիներ հարթել նշված ցուցմունքների միջև առկա հակասությունները, ստուգել դրանցում պարունակվող տեղեկությունների՝ իրականությանը համապատասխանությունը՝ այդպիսով դատարանին հնարավորություն տալով դատողություններ անել նշված այս կամ այն ապացույցի արժանահավատության վերաբերյալ:
Դատարանը պաշտպանության միջոց կիրառված, կեղծ անվամբ վկա Վարդան Գրիգորյանի ցուցմունքների վերաբերյալ արձանագրել է, որ վերջինիս և տուժող Սերգեյ Միքայելյանի ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, վկան որպես իր տեղեկությունների ձեռքբերման աղբյուր մատնանշում է տուժողին, իսկ վերջինս ամբողջությամբ հերքում է վկայի հայտնած տեղեկութույունները, այդ տեղեկությունները այլ ողջամիտ եղանակով հնարավոր չէ հաստատել: Այդ պայմաններում դատարանը կրկին օբյեկտիվ հնարավորություն չունի գնահատելու նշված ցուցմունքների արժանահավատությունը:
Բացի այդ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով դատաքննության արդյունքում նշված վկայի ցուցմունքը դառնում է միակ և վճռորոշ ապացույցը մեղադրանքը հաստատող ապացույցների շարքում, այդ պայմաններում այն չի կարող դրվել կայացվելիք դատական ակտի հիմքում:
Դատարանի այս դիրքորոշումը բխում է ՀՀ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և դրան համապատասխան ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկայից, նշվում է դատարանի իրավական վերլուծություններում:
Դատարանն առարկայազուրկ է համարել անդրադառնալ պաշտպանության միջոց կիրառված, «Գոհար Ավետիսյան» կեղծ անվամբ վկայի նախաքննական ցուցմունքներին՝ որպես ապացույցի, նկատի ունենալով, որ քրեական գործի դատաքննության ընթացքում վկա Յուրի Սահակյանը հայտարարել է, որ նշված «Գոհար Ավետիսյան» կեղծ անվամբ նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել ինքը, խնդրել է վերացնել իր նկատմամբ նախաքննության մարմնի կողմից կիրառված պաշտպանության միջոցը և հնարավորություն տալ իրեն ցուցմունքներ տալ միայն իր անունից:
Նման պայմաններում դատարանն արձանագրել է, որ քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքները (մասնավորապես՝ այնպիսիք, որոնք վերաբերում են մեղադրյալի՝ կատարված հանցագործություններին մասնակցությանը), անհրաժեշտ խորությամբ և լրիվ, նշված հանգամանքների ապացուցվածությունը կասկած է հարուցում, միաժամանակ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
Դատարանն եկել է այն համոզման, որ Դավիթ Հակոբյանին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցությունը բացակայում է, ինչը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ:
Նշենք, որ Դավիթ Հակոբյանի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Գուրգեն Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ