ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր արժևորում են ազատությունը 12/16/2017 15:56 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի նիստերի դահլիճում դեկտեմբերի 16-ին կայացել է Արցախի խորհրդարանականների և աշխարհի տարբեր երկրների պահպանողական ու ռեֆորմիստական գաղափարախոսությամբ կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԺ պաշտոնական կայքից:
Օտարերկրյա պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և ուղեկցությամբ:
Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախը բաց է բոլոր այն մարդկանց համար, ովքեր արժևորում են ազատությունը։
«Մենք կարևորում ու բարձր ենք գնահատում տարբեր երկրների խորհրդարանականների, քաղաքական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունն Արցախի հանդեպ և նրանց կողմից մեր ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի ընկալումն ու ցուցաբերած մարդասիրական և բարոյական աջակցությունը»,- ընգծել է Աշոտ Ղուլյանը։
Հանդիպման ընթացքում Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև վերջին տարիներին Արցախի ԱԺ-ի՝ Եվրախորհրդարանը ու ազգային օրենսդիր մարմինները ներկայացնող պատագամավորների հետ ունեցած համագործակցության ձևաչափերի մասին և նշել, որ նման կապերն ու շփումները մեծապես օգնում են՝ հաղթահարելու միջազգային գործընթացներից Արցախը արհեստականորեն մեկուսացնելու փորձերը:
Խոսելով Արցախի ժողովրդի ազատագրական պայքարի մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է. «Արցախի դեպքում ազատության համար պայքարը՝ պայքար է մարդու իրավունքների ցանկում ամենագլխավորի՝ կյանքի իրավունքի համար և անհնարին է, որ Արցախը լավ իմացող ու նրա ժողովրդին ծանոթ անհատը, քաղաքական ուժը կամ պետությունը չհարգի արցախցու այդ իրավունքը»:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով Արցախի խորհրդարանում ջերմ ընդունելության համար՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը պատվիրակության անդամներին Արցախը սեփական աչքերով տեսնելու և մարդկանց հետ շփվելու հնարավորություն տալն է:
«Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի համար որոշում կայացնողը, ուստի՝ Արցախի մասին խոսող մարդիկ պետք է նրանց տեսնեն ու նրանց կարծիքը լսեն»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:
Հյուրերը նույնպես երախտագիտություն են հայտնել Արցախ այցելելու հնարավորության և ԱԺ-ում ընդունելության համար:
Ստեփանակերտ ժամանած պատվիրակության կազմում էին նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ