Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Սենք պետք է համադրենք շահերը և ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ. Նախագահ 12/15/2017   10:07  |  Հարցազրույց

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին բացառիկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը: Ստորև հարցազրույցի սղագրությունը։

-Եվրամիությունն, ըստ էության, գնաց փոխզիջման Հայաստանի հետ և ստորագրեց հենց այն կառուցվածքով և փիլիսոփայությամբ, որն առաջարկում էր Հայաստանն ու անձամբ Դուք: Հայաստանի բանաձևը՝ լինել կամուրջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, «և-և»-ի քաղաքականությունը որքանո՞վ կաշխատի այն պարագայում, երբ որ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով վատթարանում են, կամ եթե վատթարանան: Արդյոք մենք ստիպված չե՞նք լինի ետ կանգնել այն բարեփոխումներից ու պարտավորություններից, որ ստանձնել ենք Եվրամիության հետ փաստաթուղթը ստորագրելուց:

-Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում, փոխզիջում ձևակերպումների ներքո: Սա իմ համոզմունքն է: Ես կարծում եմ, որ առողջ տրամաբանությունն, իրոք, հաղթեց, և եթե որևէ կողմ պայմանագիր է ստորագրում դա նշանակում է, որ կողմերն այդ պայմանագրի մասով հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին: Այնպես, որ թե ինչ ճանապարհներով ենք հասել պայմանագրի ստորագրմանը, դա զուտ բանակցային պրոցես է: Երբեք մեզ համար երկխոսությունը արևմտյան և արևելյան ուղղություններով չի դիտարկվել՝ որպես հակադրություն: Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է համագործակցել, երկխոսել թե՛ Արևմուտքի հետ, թե՛ Արևելքի, թեև դժվար է Ռուսաստանն անվանել արևելք, կոնկրետ Ռուսաստանի հետ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը, որովհետև շատ մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, ուղղակի, երևի, իրենց նեղություն չեն տվել մի քիչ հետ գնալ և սկսել ակունքներից: Եթե հիշում եք, Եվրամիությունն Արևելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թվականին և այն  ժամանակից սկսած մենք բանակցություններ էինք վարում այդ ծրագրի արդյունքներից օգտվելու, համաձայնագիր ստորագրելու համար: Եվ եթե հիշում եք, նույն ժամանակահատվածում, գուցե դրանից ավելի վաղ, ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաև ԱՊՀ տարածքում: Երբ մենք բանակցությունների առաջին փուլը սկսում էինք Եվրամիության հետ, մենք մեր եվրոպացի գործընկներին անկեղծորեն ասացինք, որ Ռուսաստանը մեր դաշնակցին է, մեր ժողովրդի անկեղծ բարեկամը և մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է առաջին հերթին Ռուասաստանի և ԱՊՀ մնացած երկրների տնտեսությունների հետ: Եվ մենք չեն կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերը՝ առաջին հերթին: Մեր եվրոպացի գործընկերները հաճույքով սա լսեցին, ընդունեցին և ինչպես իրենք ասեցին՝ ըմբռնումով մոտեցան, և մենք տևական ժամանակ բանակցում էինք: Բայց եկավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել և ասել՝ գիտեք, Եվրասիական տնտեսական միության դրույթները հակասում են մեր պայմանագրի դրույթներին: Այսինքն՝ մեր առջև խնդիր դրվեց ընտրություն կատարել՝ երկու, այսպես ասած, տնտեսական շուկաների միջև: Մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռևս 2010 թվականին այսպես էինք պայմանավորվել, և եթե դուք համարում եք, որ սա խոչընդոտ է, ապա մենք չենք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ շատ ռիսկեր է պարունակում: Եթե դուք վերհիշեք, մենք այդ ամենը արել ենք թափանցիկ՝ բազմաթիվ անգամ հայտարարելով, որ Արևելյան գործընկերության այս ծրագիրը, Ասոցացման համաձայնագիրը չի հակասում մյուս ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելուն:

-Այո, բայց այլ բան էր, որ եվրոպացիներն էին սկզբում շատ կատեգորիկ:

-Սկզբում՝ ոչ, այլ՝ ընթացքում:

 

-ԵԱՏՄ-ին միանալուց հետո՞:

-Ոչ: Մինչ միանալը: Ես ասում եմ՝ որոշման դրդապատճառը: Երբ մարդիկ խոսում են, ասում են, իբր, մի գիշերվա մեջ միայնակ որոշում եմ կայացրել, ինձ համար շատ ծիծաղելի է, որովհետև հրապարակային ելույթները գոյություն ունեն և այստեղ այլ կարծիք լինել չի կարող:

-Մի անգամ Դուք ասել եք, որ եվրոպացի գործընկներին ԵԱՏՄ միանալու Դուք տեղեկացրել եք առնվազն 4 ամիս առաջ: Դա այդպե՞ս է:

-Այո, իհարկե: Բայց խոսքը միայն դրա մասին չէ, խոսքը նաև հրապարակային ելույթների մասին է, որ դժվար չի վեր հանել: Բոլոր դեպքերում բանակցությունները շարունակվեցին: Շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, և դա հիմնականում տեղի ունեցավ 2015թ.-ի Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում: Ռիգայի գագաթնաժողովը պատմական իրադարձություն է այս առումով և այնտեղ որոշում կայացվեց, որ արևելյան գործընկերության երկրներին պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերել, որովհետև բոլոր պարագաներում բոլորիս մի ընդհանուր բան է միավորում՝ ետխորհրդային երկրներ լինելը, բայց Հայաստանն էապես տարբերվում է և՛ Ուկրաինայից, և՛ Բելառուսից, և՛ Մոլդովայից: Բանակցությունները շարունակվեցին արդեն այդ ոգով, և ես ուրախ եմ, որ, իրոք, համաձայնագիրը հաջողվեց ստորագրել: Ինչպես ասացի, ես դա համարում եմ առողջ տրամաբանության հաղթանակ՝ ցուցաբերված և՛ Եվրամիության մեր գործընկների կողմից, և՛ մեր կողմից: Խնդիրն այստեղ ուրիշ բանում է. երբ մենք մտածենք հակադրությունների մասին, որ մի օր հակադրություն կարող է լինել, ինչ-որ տեղ պարտավոր ենք մտածել, և մեր գործողությունները միայն սրանով պայմանավորենք, մենք շատ բանի չենք հասնի: Ի վերջո, Եվրամիությունը հսկայական շուկա ունի, Մաքսային միությունը հսկայական շուկա ունի և մեր նպատակը պետք է լիներ և այդպիսին էլ կա, արտահանման խթանումը: Այսինքն՝ մենք շատ ավելի ապրանք պետք է արտադրենք արտահանենք, հիմա էլ դա մեզնից է կախված՝ որքանով կաճի մեր տնտեսությունը, որքանով շատ ապրանքներ կարող ենք արտահանել, և այդ ապրանքները կարող են հավասարապես արտահանվել և՛ Եվրասիական տնտեսական միության շուկա, և՛ Եվրամիության շուկա՝ ուղիղ այնպես ինչպես հիմա է: Մեր արտահանումների 28 %-ը բաժին է հասնում Եվրամիության շուկային, դրանից մի քիչ ավելի քիչ՝ Եվրասիական տնտեսական միության շուկային: Իհարկե, կառուցվածքային առումով տարբերություն կա՝ որտեղ պատրաստի ապրանք, որտեղ հումք և այլն, բայց բոլոր դեպքերում ծավալն այդպիսին է: Մենք մշտապես պետք է այս ուղղությամբ գնանք, մենք պետք է համադրենք շահերը և ոչ թե փորձենք հակասությունների վրա խաղալ: Նրանք, ովքեր փորձում են հակասությունների վրա խաղալ, մշտապես մեծ, շատ մեծ գլխացավանք են ունենում: Կան այդպիսի օրինակներ:

-Պարոն Նախագահ, Դուք բազմիցս ասել եք, որ ինտեգրացիոն միությունները և պրոցեսները ժամանակ են պահանջում՝ տնտեսական էֆեկտը զգալու համար: Ընդ որում՝ և՛ ԵԱՏՄ-ի, և՛ Եվրամիության դեպքում: Եվրամիության դեպքում «առաջին ծիծեռնակը» կարող է դառնալ վիզաների ազատականացումը: Որքան հասկանում եմ պաշտոնական հայտարարություններից՝ վիզաների ազատականացման պայմանավորվածության շուրջ բանակցություններն ավարտվել են, և հիմա ժամանակն է բանակցել վիզաների ազատականացման մասին: Կա՞ մոտավոր ժամկետ՝ դա երբ կլինի:

-Ուզում եմ, որ բոլորին հասկանալի լինի՝ նոր համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումը, կամ, ինչպես Դուք եք ասում, վիզաների պահանջի վերացումն այլ գործընթաց է: Իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են իրարով, բայց ստորագրել նոր համաձայանագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը: Այո, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին, կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին:

-Դուք խոսեցիք արտահանման մասին՝ և՛ ԵԱՏՄ, և՛ Եվրոպական միություն: Հայտնի է, որ Եվրամիության հետ մեր գործարարները շփվում են GSP+ համակարգի շնորհիվ, բայց շատ քչերն են, ըստ էության,  դրանից օգտվում: Ասացեք խնդրեմ, նոր ստորագրված փաստաթղթում արդյոք նոր հնարավորություններ կբացվե՞ն գործարարների համար:

-Նախ՝ չէի ասի, որ շատ քչերն են օգտվում: Մեր արտահանումների 40 տոկոսը հենց այդ համակարգի ներքո է կատարվում: Այո, ապրանքատեսակները շատ են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 6200 ապրանքատեսակների գծով մենք Եվրամիությունում ունեն արտոնյալ պայմաններ՝ այսինքն դրանք մաքսազերծվում եմ կամ 0-ական դրույքաչափով, կամ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարևորը ապրանք արտադրելն է: Մենք պետք է կարողանանք շատ ու որակյալ մրցունակ ապրանք արտադրել, և այն ժամանակ արտահանողների համար որևէ խոչընդոտ չի լինի: Այսօր էլ խոչընդոտ չկա, ով արտահանում է մրցունակ, որակյալ արտադրանք, նա հանգիստ այդ ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության շուկայում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում, այլ շուկաներում ևս: Այնպես, որ այդ համակարգը մեզ համար շատ օգտակար համակարգ է, նաև այդ համակարգն է, որ մեզ հնարավորություն է տալիս այդպիսի ծավալ՝ այսինքն առևտրաշրջանառության 1/3-ը ունենալ Եվրամիության պահանջկոտ շուկայում:

-Պարոն Նախագահ, Եվրամիության և Հայաստանի միջև կնքված նոր փաստաթղթում բավականաչափ հավասարակշռված դիրքորոշում և ձևակերպումներ կան Ղարաբաղյան հակամարտության հետ կապված: Փորձագետների մի մասը հակված է կարծելու, որ սա շատ կարևոր ձեռքբերում է հայկական կողմի համար, այն իմաստով, որ սա իրավական փաստաթուղթ է, որը վավերացվելու է Եվրամիության բոլոր երկրներում: Փորձագետների մյուս մասն էլ հակված է կարծելու, որ սա ձևակերպում է, որը մեզ չի խանգարում, բայց, այսպես ասած, ավելի իներտ ֆոն է ստեղծում: Դուք ի՞նչ կասեք:

-Անկեղծորեն ես ծանոթ չեմ երկրորդ խմբի փորձագետների կարծիքին, քանի որ դա շատ տարօրինակ կարծիք է: Դուք ասացիք, որ այս պայմանագիրը պետք է վավերացվի անդամ երկրների խորհրդարանների կողմից, իսկ եթե մեր խորհրդարանը վավերացնում է մի համաձայնագիր արդյոք մեզ համար դա չի՞ դառնում առաջնորդվելու փաստաթուղթ:

-Օրենքի ուժ է ստանում:

-Բա, եթե օրենքի ուժ է ստանում, դա նշանակում է, որ Լեռանային Ղարաբաղի խնդիրին առնչվելիս այդ երկրները պետք է առաջնորդվեն օրենքի ուժ ստացած այդ փաստաթղթով: Դուք լավ հիշում եք, որ այդ փաստաթուղթը վերահաստատում է Եվրամիության հանձնառությունն օժանդակել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ իր գործառույթն իրականացնելու: Փաստաթղթում հաստատորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ բոլորի կողմից ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն առաջարկել է: Երեք սկզբունքներն այնտեղ առկա են, ձևաչափն առկա է, Եվրամիության հանձնառությունը կա: Ներողություն, ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ այդտեղ, որպեսզի մարդիկ կասկած չհայտնեին այս փաստաթղթի օգտակարության և շատ կարևորության մասին: Ես կարծում եմ, որ սա այս փաստաթղթի կարևոր դրույթներից մեկն է:

-Հակամարտության մասին վերջին, այսպես ասած, լուրը վերաբերում էր Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի Արտգործնախարարների հանդիպմանը, բայց, ըստ էության, հանդիպումը չէր կարող քննարկել բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, այլ ընդամենը միտված էր համաձայնեցնելու նախագահների օրակարգները, ընդհանուր հանդիպումները: Ասացեք խնդրեմ, արդյոք ճի՞շտ է պնդումը, որ, ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի շուրջ, կամ կարգավորման կետերի շուրջ արդեն գոնե 2 տարի չի խոսվում:

-Կոնկրետ կետերի շուրջ, այո, չենք խոսում: Բայց Դուք եթե տեսնեք, թե այս երկու տարիներին ինչ է տեղի ունեցել, ապա այդ պրոցեսը պետք է բնական համարել: Վերջին երկու տարվա ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիենայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ, և հիմա, այսպես ասած, պրոցեսը գնում է երկու ուղղությունով: Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, պետք է հետաքննության մեխանիզմներ ստեղծել, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, և որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Բանակցությունները կրակոցներ չեն սիրում: Եվ այդպիսի պայամաններում հնարավոր չէ գալ համաձայնության: Կրակոցները միշտ խանգարում են, մարդկային զոհերը միշտ ցավալի են և նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում: Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր դրույթը, որպեսզի հնարավոր լինի գալ համաձայնության:

-Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր տարածաշրջանում: Նա եղավ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում և, ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը հենց Ղարաբաղյան հակամարտությունն էր: Ի՞նչ էր առաջարկում Լավրովը:

-Որևէ հայեցակարգային և նոր առաջարկություն չկար: Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի ընթացքում մենք լոկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չեն քննարկում: Ղարաբաղի մասով, նորից եմ ասում, ինչ-որ կար Լավրովն ասուլիսի ընթացքում ասեց: ՌԴ Արտգործնախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել այս կոնֆլիկտը և առաջարկված սկզբունքները միակն են, որ հնարավորություն են տալիս լուծելու կոնֆլիկտը:

-Հասկանալի է, որ հիմա բանակցությունների փուլում կողմերն ավելի կարծրացած են իրենց դիրքորոշումներում: Դուք կարծում եք կացնի՞ այս ուլիտիմատային փուլը, և եթե անցնի որտեղից պետք է շարունակել: Ո՞րն է կարգավորման Ձեր տեսլականը:

-Իմ տեսլականը հետևյալն է. շփման գծում պետք է հանդարտություն տիրի: Զոհերը պետք է բացառվեն: Այս մարդաորսը, որը կա այսօր, պետք է բացառվի: Դա կստեղծի որոշակի մթնոլորտ ու փոխվստահություն: Որտեղի՞ց է գալիս փոխվստահությունը, փոխվստահությունը գալիս է այնտեղից, երբ սկսում ես կատարել նախօրերին ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, անվստահության որդը սկսում է կրծել: Հաջորդ-հաջորդ-հաջորդ և այսպես գոյանում է անվստահության մթնոլորտ: Սա պետք է վերացնել, որ դրանից հետո հանդարտ մթնոլորտում բանակցությունները շարունակվեն:

-Վստահ եմ, հետևել եք խորհրդարանական քննարկումներին, որտեղ խորհրդարանական որոշ ընդդիմադիրներ առաջարկում էին դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ բերելով քաղաքական, տնտեսական փաստարկներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ պահանջին: Հասկանալի է, որ Ձեր կուսակիցները արտահայտել են իրենց դիրքորոշումը քվեարկությամբ, բայց Դուք անձամբ որքանո՞վ եք ռացիոնալ հատիկ տեսնում այդ բանավեճի մեջ:

-Բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում: Ես այստեղ տեսնում եմ ուղղակի որոշակի շահերին ծառայելու ցանկություն կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչև վերջ չտիրապետելուց, բայց եթե իրոք նրանք համոզված են՝ կարող են լուրջ փաստարկներ բերել, ես որևէ լուրջ փաստարկ չեմ լսել:

-Օրինակ՝ հունվարի մեկից 900 ապրանք կարող է թանկանալ:

-Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ

-Այսինքն, գների թռիչքձև ազդեցություն....

- Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ ո՛չ թռիչքային գնաճերի առումով, և ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով: Ես դա ենթադրաբար չեմ ասում, երբ մենք 2015 թվականից սկսեցինք արդեն լիարժեք անդամակցել այդ կառույցին, մի քանի հազար ապրանքատեսակների գծով փոխվեցին դրույքաչափերը և ի՞նչ, մեր երկրում եղա՞վ թռիչքաձև գնաճ, իհարկե՝ չեղավ, ուրեմն հիմա էլ ազդեցությունը մեծ չէ և այդ ազդեցությունը նաև փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով՝ ավելի էժան գներով, և, կարծում եմ, այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք և այդ մոտեցումը բերում է նրան, որ օրինակ 2016 թվականին մեր երկրում, ընդհակառակը, գնանկում տեղի ունեցավ: Սա էլ փաստ է, որ չեն կարող ժխտել և այսօր էլ մենք շոշափելի գնաճ չունենք: Այո՛, որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջազգային շուկաներում այդ ապրանքատեսակների թանկացումների հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է: Եվ հաշվի առնենք այն հանգամանքը, որ, թեև, բոլորն ասում են՝ աշխատավարձերը չեն բարձրացնում և այլն, աշխատավարձի բարձրացման տեմպը այսօրվա դրությամբ մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը: Սա, կարծում եմ, շատ կարևոր հանգամանք է, նույնը՝ 2016 թվականին էր:

-Ռեգիոնալ զարգացումներից թերևս ամենամտահոգիչներից մեկը Իրանի և Արևմուտքի հարաբերություններն են: Հայտնի է, որ Միացյալ Նահանգների նախագահը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կասկածի տակ է դնում Իրանի միջուկային, ատոմային ծրագիրը: Ասացեք խնդրեմ, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը այս զարգացումներին և արդյոք դա չի վտանգի հայ-իրանական ծրագրերը, որոնք այս տարի բավականաչափ ակտիվացան և առաջիկայում սպասվում են նոր զարգացումներ նույնպես:

-Մենք մեր դիրքորոշումը մշտապես արտահայտել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ և, մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են առաջին հերթին մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից, ուստի, իհարկե, ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Ի վերջո, կարծում եմ մենք պետք է մտածենք հետևյալ կերպ. որքանով բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքանով դա օգտակար է Հայաստանին: Օգտակար է, քանի որ կաշխուժանա առևտուրը, կաշխուժանան տուրիստական հոսքերը, կաշխուժանան մեր շփումները: Ի վերջո, ցանկացած հանրություն բաղկացած է անհատներից, սուբյեկտներից և որքանով բարեկեցիկ ապրեն այդ անհատները, այդ սուբյեկտները, այդքանով նաև բարեկեցիկ կլինի ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա և այդ հսկայական ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն և այդ դեպքում այդ կայունության և խաղաղության պտուղները կարող ենք քաղել նաև մենք:

-2018 թվականի գլխավոր իրադարձություններից մեկը, իհարկե, Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովն է Հայաստանում: Ասացեք խնդրեմ, որքանո՞վ է դա կարևոր Հայաստանի համար:

-Չափազանց կարևոր է, ընդհանրապես 2018 թվականը հարուստ է լինելու մեծ միջոցառումներով: Ինչպես նշեցիք, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հոկտեմբերի 11-12-ին, գրեթե նույն ժամանակահատվածում մենք տոնելու ենք Երևանի 2800 ամյակը, իսկ մայիսին տոնելու ենք Առաջին հանրապետության 100-րդ տարեդարձը: Սրանք խոշոր միջոցառումներ են, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր: Կոնկրետ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը երբևէ Հայաստանում անցկացված ամենախոշոր միջոցառումն է արտասահմանյան պատվիրակությունների և, հատկապես, պետությունների ղեկավարների մասնակցության տեսակետից: Մենք այդպիսի փորձ չունենք: Դա պահանջում է քրտնաջան աշխատանք, պահանջում է ճշգրիտ հաշվարկներ, պահանջում է կատարողական մեծ կարգապահություն: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով դուրս գանք, դա հնարավորություն է և մարտահրավեր: Մարտահրավեր այն առումով, որ պետք է կարողանանք, իրոք, բարձր մակարդակով անցկացնել, իսկ հնարավորություն այն տեսակետից, որ եթե մեկ անգամ կարողանում ենք անցկացնել այդպիսի մեծ ֆորում, ապա հաջորդներն իրենց շատ սպասեցնել չեն տա:

-Դուք վերջերս Արցախում էիք, որտեղ այցելել եք զորամասեր, հետևել եք զորավարժություններին, կուզենայի Ձեր կարծիքն իմանալ շփման գծում կատարված աշխատանքների մասին այն մասով, որ, օրինակ, կարելի է ասել, որ հենց այդ կատարված աշխատանքների շնորհիվ դիվերսիաները նվազել են, գրեթե զրոյացել, որովհետև եթե երկու-երեք տարի առաջ դիվերսիաները մեծ խնդիր էին, հիմա դրանք արդեն վերացել են: Ի՞նչ խնդիր է հիմա դրված պաշտպանության բանակի առաջ:

-Ես ամբողջովին կիսում եմ այն կարծիքը, որ դիվերսիաների հնարավորության մինիմալիզացումը, իհարկե, կապված է այն սարքավորումների տեղադրման հետ, որ հիմա ունենք շփման գծում: Եթե հիշում եք, տևական ժամանակ առաջ, ես նկատի ունեմ սարքավորումներ տեղադրելուց հետ, երկու-երեք փորձ եղան, այդ փորձերը ձախողվեցին մեծ կորուստներով, և արդյունքը եղավ այն, որ հիմա, իրոք, դիվերսիաներ անցկացնելու հնարավորությունը նվազել է: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա հենց անվանման մեջ է մեր խնդիրը. Պաշտպանական բանակ, այսինքն՝ մեր արևելյան սահմանների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանությունն արդյունավետ իրականացնել: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, բայց հավատացած եղեք, որ մենք ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կբացառեն այլ գործողություններ ևս: Երբ մենք ասում էինք՝ ծրագիր ունենք և դիվերսիաները կբացառվեն շատերը կասկած էին հայտնում: Հիմա ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ տեսանելի ապագայում կբացառվեն այլ գործողություններ ևս:

-Հոկտեմբերի 24-ին Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հայտարարեցիք բանակը բարեփոխելու յոթամյա ծրագրի մասին: Պարոն Նախագահ, բանակը բարեփոխվել է միշտ, և բանակը բարեփոխվել է սկսած այն ժամանակվանից, երբ պաշտպանության նախարար էր և՛ Վազգեն Մանուկյանը, և Վազգեն Սարգսյանը և՛ Դուք: Ես հիշում եմ Ձեր առաջին բարեփոխումներից մեկը, որ ամենամեծ կոռուպցիոն կծիկը հանեց, երբ Ձեր հրամանագրով զինվորները որ օրը զորակոչվում են, այդ օրը զորացրվում էին, այսինքն՝ շատ ավտոմատացվեց և բոլորը գիտեին, երբ են տուն գնալու: Ուզում եմ ասել՝ բանակը միշտ բարեփոխել է, ինչի՞ համար էր անհրաժեշտ որևէ ժամկետ ֆիքսել:

-Դուք ճիշտ եք, բանակը մշտապես բարեփոխվել է, համալրվել է սպառազինության նոր տեսակներով, տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ, բայց մենք մի քանի ամիս հետո ապրելու ենք մի երկրում, որտեղ ամբողջովին փոխվում է կառավարման համակարգը և այդ կառավարման համակարգին համահունչ նախ փոփոխություններ պետք է տեղի ունենան զինված ուժերում, որպեսզի այդ անցումը լինի շատ հարթ: Սա մեկ, որը շատ կարևոր է, երկրորդ՝ միշտ չէ, որ մենք հնարավորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր հաստատել: Միշտ էլ զինված ուժերն իր աշխատանքը պլանավորել է մեկ տարով, երկու տարով, երեք տարով, երբ որ կառավարությունը սկսեց միջնաժամկետ ծրագրեր քննարկել, բայց հիմա մենք նախ մի կողմից հնարավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորելու մեր բարեփոխումները, մյուս կողմից դա ուղղակի անհրաժեշտ է: Մենք պետք է տեսնենք, թե յոթ տարի հետո ինչ ունակություններ ենք ունենալու, և ելնենք ոչ թե նրանից, թե ինչ միջոցներ կարող ենք ներդնել, այլ թե ինչ միջոցներ են անհրաժեշտ: Փիլիսոփայությունն է մի քիչ փոխվում:

-Անսովոր էր նաև գիտեք ինչը, որ սովորաբար երկարաժամկետ ծրագրեր չեն հայտարարվում, այսինքն մեր ընդունված ամենահայտնի արտահայտությունը՝ «տեսնենք գլխներիս վաղն ինչ է գալիս», հետևաբար յոթ տարին բավականաչափ է:

-Բայց մենք գնալով որպես պետություն հասունանում ենք, մենք հասունանում ենք նաև որպես զինված ուժեր: Ակնհայտ է, որ բանակը շատ տևական ժամանակ բավարարվել է նրանով, ինչը որ հատկացրել ենք բանակին: Ես կարծում եմ, որ մեզ մի փուլ պետք է, որպեսզի մի քիչ ավելին անենք բանակի համար և դրա հնարավորությունները կան:

-Ո՛չ, իհարկե չի մտահոգում: Նախ դա մեր թերությունն է՝ իշխանությունների թերությունն է, որ այդպիսի տեղեկություններ հայտնվելուն պես մենք բացատրական աշխատանքներ չենք կատարում: Գիտեք, այդպիսի ռեյտինգները, այդպիսի չափորոշիչները, դրանք միշտ յուրահատուկ են, և առաջին հայացքից ստեղծվող տպավորությանը ոչ համապատասխանող: Ի՞նչ նկատի ունեմ: Դուք ասում եք, որ ռազմականացված պետություն, առաջին տպավորությունը այն է՝ փողոցում տանկ կա, և նույնիսկ եթե տանկ չկա, ապա պետությունն ընդհանրապես ռազմականացված է, քաղաքացիական իրավունքները սահմանափակված են և այլն: Փառք Աստծո, որևէ մեկը դա չի կարող ասել: Այդ ռեյտինգը որոշվել է մի քանի չափորոշիչներով. Օրինակ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ծանր տեխնիկայի թվով, դա արդեն մի քիչ այլ բան է, քան ռազմականացվածը գոնե մեր պատկերացումներով: Իհարկե, նորմալ պայմաններում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ երեք միլիոն ժողովուրդը ունենար այսպիսի զինված ուժեր, բայց արդյո՞ք մենք կամավոր ենք այդ ճանապարհն ընդունել, մենք պարտադրված ենք դա անել: Մի կողմից մեզ մեղադրում են, որ իբր թե մենք ավելի թույլ ենք ռազմականապես, քան Ադրբեջանը, մյուս կողմից ասում են ռազմականացված եք, հիմա ինչպե՞ս հասկանանք, ո՞րն է այն ոսկե միջինը:

-Այսինքն՝ մենք ադեկվատ ենք մեր կարիքներին:

-Մենք պարտադրված ենք, մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ այն նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները: 2016 թվականի ապրիլն էլ ցույց տվեց, որ մենք մեզ ավելորդություններ թույլ չենք տվել և ավելորդ բաներ չունենք:

-Պարոն Նախագահ, Ձեր ղեկավարությամբ արդեն երկրորդ անգամ է ներկայացվում տարկետումը հանելու օրինագիծ: Ի տարբերություն առաջին փորձի, որի ժամանակ Դուք պաշտպանության նախարար էիք, այս անգամ օրինագիծն ընդունվեց: Նախ առաջինը՝ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում և արդյոք տարկետման հանումը Ձեր համար ունի սկզբունքային նշանակություն:

-Գիտեք, նախ ժամանակներն են փոխվում, փոխվում են և մեր գործողությունների փիլիսոփայությունը և օրենքների տրամաբանությունը, սա մեկ, և երկրորդ, պետք է ասեմ, որ տարկետումը չի հանվել. Փոխվել է տարկետման փիլիսոփայությունը, փոխվել է տարկետման տրամաբանությունը և այնպես էլ չէ, որ 180 աստիճանով: Իսկ ո՞վ է ասել,  որ եթե մենք ունենանք շատ մի հանճարեղ զորակոչիկ անպայման այդ հանճարեղ զորակոչիկին մենք տանելու ենք բանակ: Այդպիսի բան չկա, կառավարությունն իր որոշումներով դա կարող է անել, բայց կառավարությունը համոզված պետք է լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին, որովհետև մտածողներ, ցանկացողներ որպես այդպիսին շատ-շատերն են, և ասել, գիտեք, ես ցանկություն ունեմ դառնալ հանճարեղ գիտնական կամ հանճարեղ արվեստագետ դրա համար թողեք, որ ես չմասնակցեմ հայրենիքի պաշտպանությանը, ինձ համար մի քիչ ընդունելի չէ: Երկրորդ՝ մեր բոլոր սովորողներին, ինչպես հայտնի է ծրագրերից մեկով առաջարկվում է տարկետման իրավունք՝ պայմանով, որ ավարտելուց հետո ծառայեն հայկական բանակում որպես սպաներ: Եվ այսպես կարելի է շարունակել: Իհարկե, ընդդիմադիրները, ովքեր չեն ցանկանում, որ այդպես լինի ներկայացնում են, որ իբրև վերացվում է տարկետման իրավունքը. չի՛ վերացվում տարկետման իրավունքը: Մյուս կողմից՝ մշտապես խոսում էին այն մասին, որ սոցիալական անարդարություն կա, որ հարուստների զավակները չեն ծառայում, պետական պաշտոնյաների զավակները չեն ծառայում, իսկ հարց է առաջանում, առաջին հերթին այսօրվա գործող տարկետման իրավունքից ո՞վ է օգտվում՝ սոցիալապես անապահով խա՞վը, ակնհայտ է չէ, որ ավելի բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմա դրանով այդ անարդարությունն էլ է վերացվում, սա ազդելու է նաև կրթության համակարգի վրա, բուհական համակարգի վրա, բարձրանալու է բուհական համակարգի որակը, ուսուցման որակն է բարձրանալու և բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և ոչ թե նրանք, ովքեր բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար: Արդեն շրջանառության մեջ է դրված բարձրագույն կրթության մասին նոր օրենքը, ես կարծում եմ այնտեղ ևս էական փոփոխություններ կան: Մենք տեսանելի ապագայում հինգ-տասը տարվա կտրվածքով պետք է բեկումնային փոփոխություն ունենանք բարձրագույն կրթության համակարգում:

-Պարոն Նախագահ, «Զինապարտության մասին» օրենքը շատ քննարկվեց և փիլիսոփայությունը հասկանալի է և Դուք Ձեր խոսքում նշեցիք նաև բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների բանակում չծառայելու հարցը: Ըստ էության բոլոր նրանք, ովքեր կողմ էին ավելի առողջ բանավեճի, հենց առաջինը դա էին ասում, որ մենք կողմ ենք մեր երկրի, հայրենիքի պաշտպանությանը, եթե օրենքը գործի բոլորի համար: Այս փուլում կամ գուցե որոշ փուլից հետո ինչու՞ դա չդարձնել օրինակ պարտադիր, որ պետական բարձր պաշտոններ ստանալու ժամանակ բանակում ծառայելը լինի պարտադիր: Եթե պարտավորությունը բաշխվում է հավասարապես բոլորի վրա, ապա հնարավորությունները նույնպես:

-Նախ պետք է ասեմ, որ ես չգիտեմ հիմա գործող օրենքով դեպք, երբ որ օրենքի դրույթների խախտմամբ է, որ ինչ-որ մարդկանց երեխաներ խուսափում են դրանից, այսինքն՝ օգտվում են դրանից: Երբ որ այդ հնարավորությունը սահմանափակում ենք, նշանակում է՝ մենք հավասարություն ենք սահմանում, գոնե ցանկանում ենք այդպես անել: Ինչ վերաբերվում է Ձեր ասածին, ապա ես կատեգորիկ դրան դեմ եմ երկու պատճառով. Նախ, նրանք, ովքեր բանակում չեն ծառայել և չեն ծառայել օրենքի շրջանակներում, ապա նրանք ինչո՞վ են մեղավոր, ո՞րն է նրանց մեղքը, եթե ասում ենք մենք օրենքի երկիր ենք ուզում դառնալ, եթե խոսում ենք օրենքի գերակայության մասին, ապա մարդու մոտ հարց կառաջանա չէ՞, դուք ինձ հնարավորություն եք տվել օգտվելու, ես օգտվել եմ այդ հնարավորությունից, ինչու՞ եք հիմա սահմանափակում իմ իրավունքները: Երկրորդ՝ բոլոր հասարակություններում էլ, այդ թվում մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր չեն ծառայում ելնելով առողջական վիճակից կամ ընտանեկան դրությունից: Իսկ ո՞վ է ասել, որ օրինակ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, նույնիսկ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն կարող պետական ապարատում լավ ծառայել: Այսինքն՝ մենք ոչ թե պետք է փորձենք սահմանափակել ուրիշների իրավունքը, այլ պետք է խրախուսենք այն մարդկանց, ովքեր հավելյալ ջանք են ներդրել հայրենիքի պաշտպանության գործում:

-Դուք բազմիցս Ձեր ելույթներում խոսում եք կրթության անհրաժեշտության մասին, և մի քանի անգամ շեշտել եք, որ բանակից մինչև արդյունաբերություն պետք է կառուցել գիտելիքահեն իրականություն: Մինչդեռ 2018 թվականն այն տարին է, երբ որ գիտության և կրթության ֆինանսավորումը կրճատվում է:

-Չի կրճատվում: Հատկապես, եթե հաշվի առնեք գիտությանն ուղղված այն մասը, որը կա պաշտպանության նախարարության բյուջեում, այլ նախարարությունների բյուջեներում, սա էլ մենք անպայման պետք է հաշվի առնենք: Նաև պետք է հաշվի առնենք, որ արդեն Հայաստանում գործում են մի քանի հիմնադրամներ, որոնք պատրաստ են կրթաթոշակներ տրամադրելու կամ տրամադրելու գրանտներ գիտությամբ զբաղվողների համար: Սա էլ հանգամանք է, չմոռանանք, որ արդեն Եվրոմիությունն ունի բազմաթիվ հիմնադրամներ, որոնք հաճույքով ֆինանսավորում են գիտության մեջ կոնկրետ ուղղություններ: Ֆինանսավորումը միայն սոցիալական խնդիր չպետք է լուծի, ֆինանսավորումը նաև արդյունք է ենթադրում և իմ ասած հիմնադրամներն արդյունք են հետապնդում, դա չի նշանակում, որ յուրաքանչյուր թեմա անպայման պետք է դառնա հաստոց, ինքնաթիռ, համակարգիչ և այլն: Բայց գոնե տասից հինգը պետք է այդպիսին լինի, հակառակ պարագայում որտեղից պետք է լինեն այն միջոցները, որ տրվում են նրան:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:11 11/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին
20:21 09/12/2017  |  ԼՐԱՀՈՍԴիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել. Նախագահ
20:51 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը դիտել է ՀՀԿ ֆուտզալի գավաթի առաջնության եզրափակիչ խաղը
20:53 05/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ներկա է գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին
20:55 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով ժամանել է Արցախ
19:25 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչներին
20:14 24/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին
19:32 24/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
22:46 23/11/2017  |  ՔաղաքականՆախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին
20:55 23/11/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ

Արխիվ

[]