ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը 12/15/2017 12:50 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը 2018 թվականի առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը: «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով վիզաների ազատականացման շուրջ բանակցելու մոտավոր ժամկետների մասին հարցին:
«Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսին կամ մինչև այդ, թեև անշնորհակալ գործ է որևէ ժամկետի վերաբերյալ հայտարարություն անելը, բայց կարծում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք կսկսենք երկխոսությունը: Այդտեղ ևս բազմաթիվ խնդիրներ կան, դա տևական պրոցես է: Եթե լավ աշխատենք, կարծում եմ, 2-3 տարվա ընթացքում կարող ենք հասնել վերջնանպատակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նոր համաձայնագիրն առանձին գործընթաց է, իսկ մուտքի արտոնագրի ազատականացումն այլ գործընթաց է: Նրա խոսքով, իհարկե, դրանք, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են միմյանցով, բայց ստորագրել նոր համաձայանագիր դա չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը:
«Այո, գագաթաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով»,-հավելել է նախագահը: Նա անդրադարձել է նաև Եվրամիության հետ գործող GSP+ համակարգի, ինչպես նաև նույն կառույցի հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի հնարավորություններին, նաև այն դիտարկմանը, թե GSP+ համակարգից քչերն են օգտվում:
«Նախ՝ չէի ասի, որ շատ քչերն են օգտվում: Մեր արտահանումների 40 տոկոսը հենց այդ համակարգի ներքո է կատարվում: Այո, ապրանքատեսակները շատ են, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 6200 ապրանքատեսակների գծով մենք Եվրամիությունում ունենք արտոնյալ պայմաններ, այսինքն` դրանք մաքսազերծվում են կամ 0-ական դրույքաչափով, կամ էապես ցածր դրույքաչափով: Իհարկե, համաձայնագիրն ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում, բայց կարևորն ապրանք արտադրելն է:
Մենք պետք է կարողանանք շատ ու որակյալ մրցունակ ապրանք արտադրել, և այն ժամանակ արտահանողների համար որևէ խոչընդոտ չի լինի: Այսօր էլ խոչընդոտ չկա, ով արտահանում է մրցունակ, որակյալ արտադրանք, նա հանգիստ այդ ապրանքը վաճառում է ինչպես Եվրամիության շուկայում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շուկայում, այլ շուկաներում ևս:
Այնպես, որ այդ համակարգը մեզ համար շատ օգտակար համակարգ է, նաև այդ համակարգն է, որ մեզ հնարավորություն է տալիս այդպիսի ծավալ՝ այսինքն առևտրաշրջանառության 1/3-ը ունենալ Եվրամիության պահանջկոտ շուկայում»,-ասել է նախագահը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը: Այն ստորագրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից: Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ԵՄ մայրաքաղաքի «Եվրոպա» մեծ ու խորհրդանշական կառույցում՝ Արևելյան
գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան