Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան

Փաստաբան Աթոյանին առաջադրված սկզբնական մեղադրանքում ուղղակիորեն հնչեցվել է մեղադրանք վերաքննիչ դատարանի կազմին. Ազարյան 12/14/2017   23:05  |  Քրեական խրոնիկոն

Այս տարի հոկտեմբերի 21-ին Հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ` հայտնելով, որ դատական իշխանության մարմնի ներկայացուցիչները քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորի նկատմամբ նշանակված պատիժն առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու դիմաց պահանջել են խոշոր չափերով կաշառք:

Իբրև կաշառք ստանալու գործընթացն էլ կազմակերպվել էր փաստաբան Վաղինակ Աթոյանի միջոցով:

Նշված հաղորդագրությամբ նաև ասվում էր, որ 03.10.2017թ.-ի դատավճռով Մանուկ Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանվել և նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում:

Իսկ դատավճռի հաջորդ օրը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, փաստաբան Աթոյանն անձամբ ստացել և դատական իշխանության ներկայացուցիչներին է փոխանցել կաշառքի առարկան` 470.000 ՀՀ դրամը:

Փաստաբանը միջնորդի դեր է ստանձնել՝ դատական իշխանությանը կաշառք տալու համար. ՀՔԾ-ն՝ մեղադրանքի մասին

Նախ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Վաղինակ Աթոյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` դատական իշխանության ներկայացուցիչների կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար: Սակայն օրեր անց ՀՔԾ -ն հայտարարեց, որ Վաղինակ Աթոյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով`խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար: Իսկ դատական իշխանության մարմնի ներկայացուցչին ձևակերպումը փոխարինվեց՝ օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` այն որ արդեն իսկ դատարանը նշանակված պատիժը փոփոխել է և ավելի մեղմ պատժի է դատապարտվել Մանուկյանը՝ փաստաբան Վաղինակ Աթոյանը, դատարանի այդ դրական փոփոխություններն իրեն վերագրելով՝ խաբեությամբ զգալի չափերով գումար հափշտակելու նպատակով Մանուկյանին՝ հետագայում նաև նրա քրոջը, հավաստիացրել է, թե իբր, դատավորները ամբաստանյալի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց: Նկատենք, որ, թեեւ ըստ հաղորդագրության, փաստաբանի նպատակը խաբեությամբ գումար հափշտակելն է եղել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել ոչ թե խարդախությամբ գումար հափշտակելու փորձի, այլ կաշառք տալու փորձի դրդչության համար։


Փաստաբանը դրդել է խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց

Ինչեւէ, նշենք, որ Մանուկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրված եղել 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջները, այն է` չունենալով տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայական, 2016թ. ապրիլի 02-ին ժամը 22:20-ի սահմաններում, նա իրեն վստահված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Արարատյան փողոցի կողմից Բագրատունյաց պողոտայով դեպի Տարոնցի փողոցի ուղղությամբ, որի ընթացքում ավտոմեքենան վարել է ձախ եզրային գոտու տարածքով, մոտական լույսերը միացված վիճակում, շուրջ 70 կմ/ժ արագությամբ: Չհասած Բագրատունյաց պողոտայի թիվ 26 շենքի դիմացի ճանապարհահատվածին` տեսել է, որ պողոտայի բաժանարար զույգ հոծ գծանշումների մոտից իր ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ կողմը` արագ քայլերով, իրերով լցված պոլիմերային տոպրակները երկու ձեռքերով բռնած, պողոտան է հատում հետիոտն Սոնիկ Հակոբյանը, որի առջևի մասով անցնելու նպատակով ավտոմեքենայի արագությունը բարձրացրել է մինչև 90 կմ/ժ և միաժամանակ մանևրել դեպի աջ, որի ընթացքում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 67 կետերի պահանջները և ունենալով տեխնիկական հնարավորություն ժամանակին կատարած արգելակումով դանդաղեցնելու ավտոմեքենայի արագությունը` ընդհուպ մինչև այն կանգնեցնելը, առանց արգելակման մանևրել է դեպի ձախ և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտն Սոնիկ Հակոբյանին` անզգուշությամբ վերջինիս պատճառելով մահ:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Նելլի Բաղդասարյանի, գործը քննվել է արագացված ընթացակարգով, ինչը ենթադրում է, որ Մանուկյանն առաջադրված մեղադրանքն ընդունել է:

Այժմ անդրադառնանք առաջին ատյանի դատարանի իրավական վերլուծության այն դրվագին, որ դատարանը Մանուկյանի կատարած հանցագործության համար պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի է առել հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվը:

Նշենք, որ Մանուկյանը նախկինում դատապարտված է եղել, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի (հանցագործությունների ռեցիդիվը) համաձայն հանցագործության ռեցիդիվ կարող է դրվել միայն դիտավորությամբ հանցագործության կատարման դեպքում, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված արարքը բնութագրվում է որպես անզգուշությամբ կատարված հանցագործություն:
Նման պայմաններում առաջին ատյանի դատարանը 11-07-2017թ. Մանուկյանին դատապարտել է 3 տարի ժամկետով ազատազրկման՝ 3 տարի ժամկետով էլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի զրկմամբ:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով մասնակիորեն բեկանել Մ. Մանուկյանի վերաբերյալ դատավճիռը և նրա նկատմամբ նշանակել օրենքով սահմանված ավելի մեղմ պատիժ, ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրօր-ի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Սահակյանի, դատավորներ Ազարյանի և Մխիթարյանի, 03-10-2017թ. որոշմամբ, Մանուկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով դատավճիռը բեկանել և փոփոխել է` Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման` զրկելով նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` 2 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերը շարադրված պայմաններում ամբաստանյալի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը թույլ է տրվել գիտակցաբար, իսկ առաջացած հետևանքների նկատմամբ վերջինիս դրսևորած հոգեբանական վերաբերմունքը արտահայտվել է անզգուշության`հանցավոր ինքնավստահության ձևով:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով ամբաստանյալի պատասխանատվությունը ու պատիժը ծանրացնող հանգամանքների վերաբերյալ առաջին  ատյանի դատարանի հետեւություններին,  գտել է, որ  դրանք ուղղակիորեն հակասում է ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով ամրագրված ռեցիդիվի հասկացությանը:

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ քրեական օրենքը ռեցիդիվի առկայությունը իրավակիրառ մարմիններին պարտավորեցնում է հաշվի առնել միայն նոր հանցանք կատարելիս: Ընդ որում` Օրենսդիրն այս կարգից բացառություն նախատեսել է անզգույշ հանցագործությունների և մինչև տասնութ տարին լրանալը անք կատարած անձանց նկատմամբ:

Այսինքն` պատիժ նշանակելիս ռեցիդիվը որպես պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք և որպես պատիժ նշանակելու իմպերատիվ կանոն չի կարող կիրառվել այն դեպքում, երբ նախկինում դիտավորյալ հանցանք կատարելու համար դատվածություն ունեցող անձի կողմից կատարվում է նոր հանցանք, որն անզգույշ է կամ, երբ նախորդ հանցանքը կատարելու պահին անձի տասնութ տարին լրացած չի եղել:

Այս համատեքստում Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ առաջին ատյանի դատարանի կողմից, որպես Մանուկ Մանուկյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք վտանգավոր ռեցիդիվը դիտարկելը իրավաչափ չէ, քանի որ վերջինիս կատարած արարքը (ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մաս) սուբյեկտիվ կողմից բնութագրվում է մեղքի անզգույշ ձևով, որի պարագայում, ինչպես արդեն նշվեց, ռեցիդիվի կանոնները չեն գործում:

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարել քննարկել նաև այն, որ սույն գործով առաջին ատյանի դատարանը, թեև դատավճռով նշել է, որ գործի քննությունն իրականցվում է արագացված կարգով, հետևաբար ամբաստանյալի նկատմամբ պատիժ չի նշանակել 67.1 հոդվածով սահմանված կարգով, սակայն ռեցիդիվի առկայությունը հաշվի է առել որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք, այլ կերպ նշված ինստիտուտը կիրառել է միայն մեկ ասպեկտով:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է`ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 67.1 հոդվածը չեն կարող կիրառվել միմյանցից անջատ, այլ կերպ դրանք լրացնում են մեկը մյուսին:

Այսինքն` չի կարող ռեցիդիվի առկայությունը գնահատվել որպես անձի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք, սակայն չկիրառվել 67.1 հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները: Քանի որ հակառակ մոտեցումը կհակասի օրինականության սկզբունքին: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը Մանուկյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և փոփոխել է:

Սակայն նշված գործով կա մեկ կարևոր հանգամանք՝ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հրաժարվեց մեկնաբանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ նշելով, որ վերաքննիչ դատարանի ակտով ամեն ինչ ասված է:

Միևնույն ժամանակ դատավոր Ազարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ փաստաբան Աթոյանին առաջադրված սկզբնական մեղադրանքում ուղղակիորեն հնչեցվում է մեղադրանք իրենց կազմի դեմ:

Այսպես, թեև ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ օգտագործվում է դատական իշխանության ներկայացուցիչներ տերմինը, սակայն Աթոյանին առաջադրված սկզբնական մեղադրանքից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետ, ակնհայտ է, որ նա մեղադրվել է հենց դատավորների կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Իսկ datalex.am կայքով ցանկացածին է պարզ դառնում, որ Մանուկյանի նկատմամբ դատական ակտը վերաքննիչ դատարանում կայացվել է իրենց կազմի կողմից:

Բացի այդ՝ ՀՔԾ-ի կողմից տարածված հաղորդագրությամբ պարզ է դառնում, որ Աթոյանին սկզբնական մեղադրանք առաջադրելու պահին, կատարված քննությամբ պարզվել է, որ նա արդեն իսկ դատավորներին փոխանցել է կաշառքը:

Դատավոր Ազարյանը նաև հայտնեց, որ եթե հետագայում պարզվի, որ Աթոյանին սկզբնական մեղադրանքն առաջադրելու ժամանակ, քննությունն իրականացնող ՀՔԾ-ի քննիչը չի ունեցել նշված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ, ապա Ազարյանը կդիմի համապատասխան մարմիններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ այն է քննիչի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու համար, քրեական գործ հարուցելու խնդրանքով, քանի որ Աթոյանին առաջադրված սկզբնական մեղադրանքով էական վնաս է պատճառվել ոչ միայն իրեն՝ որպես անձի և դատավորի, այլև՝ վերաքննիչ քրեական դատարանին, ամբողջ դատական համակարգին, պետությանը:

Նշենք նաև, որ գործի վերաբերյալ փաստաբան Վաղինակ Աթոյանը հրաժարվեց որևէ հարցի պատասխանել:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]