ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը 12/13/2017 14:09
Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցելՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը:
Խորհրդիանդամներիցբացի, նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, նախարարության աշխատակազմի Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։
Ողջունելովն նիստի մասնակիցներին՝ հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ նախարարության հետ համագործակցելու, երկրի տնտեսական խնդիրների լուծմանը մասնակից դառնալու ցանկության համար։
Նախարարը կարևորել է հասարակական կազմակերպությունների և մասնավոր կառույցների կարծիքը նախարարության նախաձեռնությունների վերաբերյալ և վստահեցրել, որ նրանց առաջարկները և դիտողությունները հաշվի կառնվեն որոշումներ կայացնելու ժամանակ։
Սուրեն Կարայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ։ Այնուհետև, նախարարի առաջարկությամբ, հասարակական խորհրդի անդամները ներկայացնել են սպասելիքները համագործակցությունից։
Հասարակական խորհրդի անդամներն առաջարկել են, որպեսզի նախարարության կողմից մշակվող նախագծերը և ծրագրերը, դեռևս նախնական մշակման փուլում, տրամադրվեն իրենց՝ առաջարկություններ ներկայացնելու և համատեղ քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը հակիրճ ներկայացրել է 2017 թվականիընթացքում նախարարության կողմից իրականացված աշխատանքը, հիմնական ձեռքբերումները, անդրադարձել 2018թվականի համար նախանշված գերակա խնդիրներին և նախատեսվող միջոցառումներին:
Նիստի ընթացքում քննարկվել են նախարարոթյան իրավասության ոլորտներին առնչվող օրենսդրական փոփոխությունների, հայկական ապրանքների համար միասնական բրենդի ստեղծման խնդիրների, զբոսաշրջության զարգացման,սպառողների շահերի պաշտպանության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրավասությունների, տեսչական բարեփոխումների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ հարցեր:
Նիստի ավարտին քննարկվել են հետագա համագործակցության մեխանիզմները, որոշվել է հաջորդ նիստի օրակարգըձևավորելու, 2018 թվականին նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության առաջնահերթությունները որոշելու համար առաջարկությունների հավաքագրման ձևաչափը:
Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության կողմից մշակման փուլում գտնվողորոշ նախագծեր ուղարկել հասարակական խորհրդի անդամներին` նրանց առաջարկությունները, դիտողությունները և փորձագիտական կարծիքները ստանալու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ