ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լիա» գեղեցկության սրահում կատարված սպանության ժամանակ սրահի աշխատակիցը կրակոցներ չի՞ լսել 12/13/2017 21:59 | Դատական ռեպորտաժներ
2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է:
Այսօր դատարանում հարցաքննված վկաներից երկուսը ճանաչում էին ամբաստանյալներից միայն մեկին՝ Պետրոս Իսրայելյանին ով առավել հայտնի է չարբախցի Գեղամիկ անվամբ:
Վկաներից մեկն էլ ճանաչում էր սպանված Մուշեղ Մուշեղյանին. վերջինս իր հոր մտերիմն է եղել:
Այսպես, վկա Արսեն Սիմոնյանը, ով ճանաչում էր ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին, հայտնեց. որ դեպքի օրը գնացել է Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու։ Նկատելով, որ տղամարդկանց վարսահարդարը զբաղված է՝ ցանկացել է տեսնել Պետրոս Իսրայելյանին և գնացել է դեպի գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող սենյակ, սակայն այնտեղ հանդիպել է միայն Իսրայելյանի որդուն՝ Գոռին, ով ասել է, որ հայրն այնտեղ չի:
Որոշ ժամանակ զրուցել են, ինչից ընդամենը րոպեներ անց սենյակ մուտք են գործել մի քանի անձինք, նրանց թվում է եղել նաեւ Մուշեղ Մուշեղյանը։ Վիճաբանություն է ծագել Մուշեղի և գործով մյուս սպանված Գևորգ Ավետիսյանի միջև, հնչել են հայհոյանքներ, որին հաջորդել է կրակոց:
Ըստ վկայի՝ Մուշեղը կրակել է Գևորգի ուղղությամբ, վերջինս էլ դանակով հարձակվել է նրա վրա, ապա հնչել է երկրորդ կրակոցը: Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքն ընկել է շոկի մեջ ու փախուստի դիմել:
Վկան հայտնեց նաև, որ գեղեցկության սրահ գնացել է ընկերոջ փեսայի հետ, ով ճանաչել է Գեղամիկի որդուն՝ Գոռին՝ դեռևս համալսարանական տարիներից:
Թե ովքեր են եղել այդ անձինք, ինչպես նաև Մուշեղի ով լինելու մասին ինքը տեղեկացել է ավելի ուշ, քանի որ դեպքի ժամանակ նույնիսկ նրանց անունները չի իմացել:
Միջադեպին ականատես վկան հայտարարեց, որ ընդամենը երկու կրակոց է ինքը լսել, ապա փախուստի դիմել, ընկերը ևս իրեն է հետևել:
Վկան հայտարարեց, թե մեղադրանքի կողմի այն դիտարկումը, որ Պետրոս Իսրայելյանը մահակներով ներս է մտել և Մուշեղը պաշտպանվել է՝ իրականությանը չի համապատասխանում։ Նա պնդեց, որ Պետրոսն այնտեղ չի եղել, իսկ զենքը Մուշեղի մոտ է եղել և նա է առաջինը կրակել. ումի՞ց պաշտպանվեր:
Վկայի խոսքերով՝ վիճաբանությունն առաջացել է ինչ-որ գումարային թեմաների պատճառով. «Մուշեղը եկել էր փող ստանար», բայց տեղյակ չէր, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ 3-4 հոգի Մուշեղի հետ մտել են գեղեցկության սրահի նկուղային սենյակ և վիճաբանության ժամանակ Մուշեղն ասել է. «էտ փողերը ով ինձանից տանի` նրա լավը...»:
Հաջորդիվ հարցաքննվեց վկա Սերժ Վարդանյանը, ով Մուշեղ Մուշեղյանին հրազենային վնասվածք ստանալուց հետո իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:
Վկան անընդհատ պնդում էր, որ դեպքից 1 տարի է անցել եւ ինքը չի հիշում, սակայն հայտնեց, որ այդ օրը պետք է գնար իր հայրիկին հիվանդանոց տանելու, որովհետեւ վերջինս առողջական խնդիրներ ուներ:
Սակայն ինչպես պարզ դարձավ նրա ցուցմունքից՝ հիվանդանոց գնացել են, բայց ոչ հոր համար, այլ վերջինիս ընկերոջը՝ հրազենային վնասվածք ստացած Մուշեղին է տարել:
Իսկ հիվանդանոց ուղևորվելու ճանապարհին Մուշեղն ասել է, որ կրակել է, «էս ինչ կիքս տվեցի»։ Բացի այդ՝ ըստ վկայի՝ Մուշեղն ասել է, որ ինքն իր վրա ևս կրակել է:
Դեպքի վերաբերյալ բոլոր հարցերին վկան պատասխանում էր որ չի հիշում:
Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, սակայն դատարանը մերժեց՝ նշելով, որ չհիշելը էական հակասություն չի որպեսզի հրապարակվի նախաքննական ցուցմունքը:
Վկան նաև ասաց, որ գեղեցկության սրահի մոտ գտնվելու ժամանակ ինքը կրակոցների ձայներ չի լսել:
Հարցաքննված երրորդ վկան նշված գեղեցկության սրահի վարսահարդարներից մեկն էր՝ Քրիստինե Սարգսյանը, ով ներկայումս է շարունակում է նույն սրահում աշխատել։
Վկան հայտնեց, որ այդ օրը ևս աշխատանքի է գնացել: Ընդմիջմանը՝ մոտավորապես ժամը 14.00-ի սահմաններում, տնօրենը՝ Պետրոս Իսրայելյանի կինը, ասել է. «Պետրոսը ևս սոված է` գնամ հաց տամ», ապա ուտելիքը ափսեի մեջ է լցրել և տարել ամուսնուն:
Դատարանում վկան պնդում էր, որ այդ օրն ընդհանրապես Պետրոս Իսրայելյանին չի տեսել:
Սակայն վկան լսել էր տնօրենի հեռախոսազրույցն ամուսնու հետ, որից հետո տնօրենը մտահոգ է եղել, իսկ, երբ հետաքրքրվել է, թե ինչ է պատահել, Իսրայելյանի կինն ասել է. «մեր Գևին հիվանդանոց են տարել»:
Վկան էլ կարծել է, որ «Գևը» տնօրենի բարեկամներից է և այլևս հարցեր չի տվել:
Որոշ ժամանակ անց վարսավիրանոց ոստիկաններ են գնացել և իրենց տեղափոխել բաժին:
Վկայի խոսքով՝ ինքը գտնվելով վարսավիրանոցում կրակոցների ձայներ չի լսել:
Վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ տվյալ օրը ինքը տեսել է Պետրոս Իսրայելյանին այն պահին, երբ տնօրենն ասել է, որ ամուսինը սոված է ու նրան ուտելիք է տարել:
Թեև նախաքննության ընթացքում վկան այս հանգամանքը նշել էր, ապա ցուցմունքի տակ գրել, որ կարդացի, իմ խոսքերից է և ստորագրել, սակայն դատարանում հնարավորին ջանում էր հակառակը համոզել՝ նշելով, թե այդ օրը վարսավիրանոցում չի տեսել Պետրոս Իսրայելյանին:
Միևնույն ժամանակ ասաց, որ չի կարծում, թե քննիչն է հորինել այդ գրվածը, սակայն կարծիք հայտնեց, թե երևի դրա նախորդ օրն է նկատի ունեցել:
Այսպիսով, գործով մյուս դատակոչված վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
- 01/24/2025 10:43 Մեքենան բախվել է այլ մեքենայի, վերջինն էլ՝ ծառի. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 01/24/2025 10:34 Փրկարարները հեռացրել են սառցելեզվակները
- 01/23/2025 23:39 Սյունիքում «Nissan Tiida»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել