Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Ընտանեկան օրենսգիրքը կենթարկվի համակարգային փոփոխությունների. կենսաբանական ընտանի՞ք, որդեգրու՞մ, թե ՞ խնամատար ընտանիքներ 12/13/2017   16:12  |  Վերլուծություններ

 

ՀՀ ԱԺ-ն այսօր ամբողջությամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին օրինագիծը, որը դարձել էր թեժ քննարկումների առարկա։ Հնչեցին ամենատարբեր գնահատականներն ու կարծիքները, երբեմն նաեւ՝ օրինագծից անտեղյակ մարդկանց կողմից՝ շփոթելով նաև օրինագծերը։

Խնդիրն այն է, որ մշակվել եւ շրջանառության մեջ էր դրվել միանգամից երկու կարեւոր օրենսդրական նախաձեռնություն՝ «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։ Դրանք երկու տարբեր փաթեթներ են՝ երկու տարբեր իրավակարգավորումներով, եւ շատերը սխալմամբ մեկ փաթեթում առկա կարգավորումները վերագրեցին մյուս փաթեթում ներկայացված իրավակարգավորումներին:

Այսպիսով,  անդրադառնանք Ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով  օրենքով ֆունդամենտալ լրացումներ փոփոխություններ կատարելու նախապատմությունն սկսվել է դեռևս 2014 թվականից, երբ «Յունիսեֆ»-ը՝ որդեգրման հարցերի, իսկ «Սեյվ դը Չիլդրն ինտրնեշնալ»  կազմակերպությունը՝ խնամատարության հարցերի շրջանակներում սկսեցին զբաղվել այդ հարցի ուսումնասիրությամբ:

Մասնավորապես, ուսումնասիրության նպատակն էր ազգային իրավակարգավորումները միջազգային չափանիշներին՝ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշմանը և երեխայի իրավունքների կոնվենցիային համապատասխանեցնելը։ Պետք է փաստենք, որ թեև գործուն միջոցներ կատարվել են այս տարիների ընթացքում, սակայն բազմաթիվ իրավակարգավորումներ, որոնք փաստաթղթային ձևակերպումներ ունեն, գործնականում չեն կիրառվում:

Նման օրինակներից մեկն էլ այն, որ անընդհատ խոսվում է երեխաններին ընտանիքներից վերցնելու մասին, Ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածը նախատեսում է ծնողական իրավունքներից զրկում, սակայն 2016թ.  հունիսի 2-ի կառավարության 631 որոշմամբ, որը սահմանում է խնամակալության և հոգաբարձության  հանձնաժողովների կանոնադրությունը, ուղղակիորեն ամրագրում է, որ եթե հանձնաժողովը հայտնաբերում է երեխայի կյանքին կամ առողջության վտանգավոր որևիցե պայմաններ՝ անհապաղ երեխային վերցնում են ընտանիքից և մինչև 7 օրյա ժամկետում դիմում դատարան՝ զրկում կամ սահմանափակում իրականացնելու նպատակով: Սակայն պրակտիկայում այն չի կիրառվել՝ պատճառաբանելով, թե  երեխային վերցնելով նրան ո՞ւր  տեղավորեն:

«Սեյվ դը Չիլդրն ինտրնեշնալը»  բարձրացնելով այս հարցը՝ նշել էր, որ պետք է լինեն հաշվառված խնամատար ընտանիքներ, որոնց էլ պետք է փոխանցվեն երեխաները, որոնց ծնողները զրկվել են ծնողական իրավունքից կամ սահմանափակվել այն։  Բացի այդ, բավականին լուրջ խնդիր էր առաջացնում դատական պրակտիկան, որի համաձայն՝ երեխաների իրավունքների պաշտպանության համատեքստում ծնողական իրավունքների զրկում և սահմանափակում շատ հազվադեպ էր իրականացվում: Պետք է լինեին ծայրահեղ դրսևորումներ։ Իհարկե այն կարծիքին չենք, որ երեխաներն ամեն մի վեճի կամ ապտակի պատճառով պետք է վերցվեն ծնողներից։ Ի վերջո, որևեէ խնամատար ընտանիք չի կարող փոխարինել իրական ծնողին, բայց համաձայնեք, որ երբեմն լինում են իրավիճակներ, երբ ընտանեկան մթնոլորտն ուղղակի վտանգ է ներկայացնում երեխայի հոգեվիճակի համար, պատճառ դառնում հանցավոր կամ արատավոր ուղի բռնելու համար, դառնում տարաբնույթ հանցագործությունների, այդ թվում՝ սեռական բռնության զոհ։

Սա է պատճառ հանդիսացել, որ Ընտանեկան օրենսգրքի լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթում առաջին հոդվածում ամրագրվել է երեխայի շահ հասկացությունը, որը համահունչ է երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի լավագույն շահ հասկացությանը: Այսինքն՝ ցանկացած գործողություն, որն իրականացվում է երեխայի նկատմամբ, պետք  է բխի ի շահ երեխայի: Անգամ ծնողների իրավունքների պարագայում նախապատվություն պետք է տրվի երեխայի իրավունքներին:

Բացի դրանից,  Ընտանեկան օրենսգրքի լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծում ամրապնդվել է որդեգրման ընթացակարգ:

Ինչպե՞ս է ներկայում կատարվում որդեգրումը՝ ծնողները ընտրում են այն երեխային, որին տեսել ու հավանել են,  ինչից հետո սկսվում էր որդեգրման գործընթացը: Սա միանշանակ երեխայակենտրոն մոտեցում չէ, այլ երեխայի ապրանքայնացման մոտեցում, որի պարագայում ծնողը ընտրում է իր ուզած երեխային:

Իսկ այժմ նախատեսվել է, որ պետք է լինի համադրում, այսինքն՝ երեխայի կարիքների և ծնողի կարիքների և հնարավորության և համադրման արդյունքում կտեսնեն, թե որ ընտանիքն է համապատասխանում երեխայի կարիքներին, ինչից հետո միայն կթույլատրվի հանդիպում և հետագա գործընթաց:

Նախկինում որդեգրման նախորդող փուլերում երեխաները սթրեսի էին ենթարկվում այն պարզ պատճառով, որ մինչ ընտանիքը գալիս և մանկատանը հանդիպում էր երեխային, մանկատներում նրանց նախապատրաստում էին՝ ասելով, որ եթե դուք նրանց դուր գաք, կորդեգրեն,  երեխաներն էլ  հոգեբանորեն նախապատրաստվում էին, իսկ երբ նրանց չէին ընտրում, երեխան ավելի էր ընկճվում: Ոլորտի մասնագետներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց, որ եղել են դեպքեր, երբ մի քանի հանդիպումից հետո ծնողները հրաժարվել են որդեգրումից, ինչը շատ ավելի մեծ սթրես է երեխայի համար. ստացվում էր, որ մի անգամ կենսաբանական ծնողն է հրաժարվել իրենից, իսկ  երկրոդ անգամ՝ որդեգրողը:

Նոր փաթեթով նախատեսվել է նաև վերահսկողություն։ Գաղտնիք չէ, որ որդեգրումից հետո որոշ դեպքերում, ցավոք,  երեխայի իրավունքները շատ կոպիտ խախտվում են, և նոր ընտանիքներում երեխաները ենթարկվում են ճնշումների, և որդեգրումն արդյունքում վերացվում է դատական կարգով: Մատնանշված խնդիրները, որպեսզի ընթացքում հայտնի դառնան, սահմանվել է  վերահսկողություն, սակայն վերահսկող անձը երբեք չպետք է միջամտի այդ ընտանիքի անձնական կյանքին:

Նախագծով նախատեսվում է, որ վերահսկողությունն իրականացվելու է որդեգրումից հետո 3 տարվա ընթացքում, այսինքն՝  նշված ժամանակահատվածում եթե որևէ խնդիր չլինի, դրանից հետո վերահսկողություն չի լինելու: Ընդ որում, դա դրված է սոցապ նախարարության բաժնի, մարզերում և Երևան քաղաքում ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժինների վրա:

Շատ կարևոր է, որ  նշված անձինք մասնագիտորեն մոտենան հարցին, պահպանեն գաղտնիության ռեժիմը։  Ի դեպ, նշենք, որ ըստ առաջարկվող իրավակարգավորումների՝  որդեգրվածը իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկանալ՝ իր որդեգրված լինելու մասին, բայց կենսաբանական ծնողների մասին տեղեկությունը կհայտնվի միայն այն դեպքում, եթե կենսաբանական ծնողը գրավոր համաձայնություն է տվել:

Պրակտիկայում որդեգրված անձինք, բավականին հասուն տարիքում տեղեկանալով իրենց որդեգրված լինելու մասին, եթե անգամ ցանկություն են հայտնում և դիմում պետական մարմիններին՝ իրենց կեսաբանական ծնողների մասին տեղեկություն ստանալու համար, պետական կառույցը հղում է տալիս որդեգրման գաղտնիության վրա և հրաժարվում տրամադրել այդ տեղեկությունը։ Մինչդեռ երեխաների իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն ամրագրում է, որ երեխան իրավունք ունի իր ծնողներին ճանաչելու, հետևաբար, եթե երեխայի մոտ առաջացել է ողջամիտ ցանկություն ճշտել, թե ովքեր են իր կենսաբանական ծնողները, ապա նա այդ իրավունքից օգտվելու հնարվորություն ունի:

Սակայն ՀՀ օրենքում մի փոքր սահմանափակում կա, եվրոպական երկրներում այլ մոտեցում է. եթե անգամ երեխան 5 տարեկանում է նման ցանկություն հայտնել, ապա պարտավոր են նրան տեղեկացնել կենսաբանական ծնողների ով լինելու մասին, որովհետև նա իրավունք ունի տեղեկանալ իր ծագումնաբանության մասին, և դա երեխայից գաղտնի պահելը սխալ է:

Ընտանեկան օրենսգրքում մյուս փոփոխությունը վերաբերում է խնամատար ընտանիքներին։ Այս ինստիտուտի ներդրումը կաջակցի երեխային մանկատներից զերծ պահելուն:

Փորձը ցույց է տալիս, որ մանկատանը մեծացած տղան շատ հեշտ է հարմարվում բանակում, նա կոլեկտիվում ապրելու և կենցաղ վարելու ունակություն ունի,  սակայն չունի ինքնուրույնություն, որոշումներ կայացնելու վճռականություն, որն ունի ընտանիքում մեծացած երեխան: Բացի այդ, շատ դեպքերում նա կասկածամիտ է և իր արարքները միշտ վերանայում է  հասարակության տեսանկյունից, թե ինչպես իր այս կամ այն քայլը կգնահատվի հասարակության կողմից, իսկ այդ պարագայում կորում է անձի անհատականությունը:

Անդրադառնալով խնամատար ընտանիքներին՝ նախագծով նախատեսվել է 4 տեսակի խնամատար ընտանիքների ներդրում, մասնավորապես՝  ընդհանուր խնամատար ընտանիք, մասնագիտացած, ճգնաժամային և արձակուրդային խնամատար ընտանիք:

Այժմ ներկայացնենք, թե այս 4 խնամատար ընտանիքներից յուրաքանչյուրը ինչ գործառույթ և ինչ սկզբունքով է աշխատելու։ Մասնագիտացած խնամատար ընտանիքն ամենաբարդ ձևն է լինելու. այստեղ խնամք են ստանալու այն երեխաները, ովքեր ունեն հոգեկան կամ ֆիզիկական արատներ, հաշմանդամ երեխաներ, ովքեր սթրես են ապրել, ինչպես նաեւ անչափահաս մայրերը իրենց երեխաների հետ:

Ճգնաժամային խնամատար ընտանիքը լինելու է արագ արձագանքման խնամատար  ընտանիք, ինչը ենթադրում է, որ օրինակ, եթե ծնողին կալանավորել են և չկա մերձավոր ազգական, որևէ մտերիմ անձ, երեխայի խնամքը ստանձնելու պարագայում նա կհանձնվի ճգնաժամային խնամատար ընտանիքին: Օրինակ,  ընտանեական բռնությունների դեպքում, երբ երեխայի հայրը մորը սպանել է երեխաների աչքի առաջ և հետագայում երեխաներին հորական տատիկին են հանձնում  նման պայմաններում երեխայի հոգեբանության տեսանկյունից ավելի ճիշտ է երեխային ճգնաժամային խնամատարային ընտանիք տեղափոխել, քանի որ երեխաների տատիկը որդուն կալանավորելու և դրա վերաբերյալ  այլ վիճակները կվերագրի երեխաների մորը, ինչը նշանակում է, որ երեխաների մոտ միգուցե կձևավորվի սխալ պատկերացում հանգուցյալ մոր նկատմամբ:

ճգնաժամային խնամատարային ընտանիքը կարող է  կիրառվել նաև ծնողների հիվանդանոցում հայտնվելու դեպքում, ծնողի մոտ անբուժելի հիվանդությունների առկայության դեպքում, բացի այդ, երբ ծնողները գտնվում են արտերկրում և փաստացի երեխայի խնամակալ որևիցե մեկը չի ձևակերպվել, և այլ նմանատիպ իրավիճակներում:

Արձակուրդային խնամատար ընտանիքն էլ կստանձնի այն երեխաների խնամքը, որոնց ծնողներն օրինակ չունեն որոշակի ծնողավարման հմտություններ և շաբաթ և կիրակի օրերին այդ նույն ընտանիքի հետ երեխաների խնամքն ու դաստիրակությունը կկազմակերպվի, կամ  երբ ծնողները պետք  է  որոշակի ժամանակով բացակայեն քաղաքից և չգիտեն, թե ում մոտ թողնել երեխային, չկա անգամ դայակ վարձելու հնարավորություն, ապա  կարող են դիմել  խնամակալության և հոգաբարձության մարմին և հայտնում այդ մասին: Ի դեպ  սա նաև մեծ աջակցություն է աշխատող մայրերին, ովքեր այս կամ այն հանգամանքներից ելնելով չեն կարողանա երեխայի խնամքով զբաղվել: Միևնույն ժամանակ  արձակուրդային խնամատար ընտանիքն երեխան կպահվի 1 ամսից ոչ ավել:

Ընդ որում խնամատար ընտանիքների ծնողները պետք  է պարտադիր վերապատրաստում անցած լինեն:

Սակայն ամենաբարդը լինելու է մասնագիտացված ընտանիքների դեպքում, այս ընտանիքների վերապատրաստումը կազմակերպելու է սոցապնախարարությունը:

Խնամատարության մոդելը նախատեսված է  մինչև 18 տարեկանը լրացած անձանց համար, կա նաև հետխնամքի տարբերակ, 18-23 տարեկանների նկատմամաբ օրենքով սահմանված  դեպքերում, սակայն, եթե 18 տարեկանը լրացել  է  դա դեռ չի նշանակում,  որ այդ անձանց միջև կապը կխզվի դա իրավական կարգավորման շրջանակներում չի,  սակայն նրանց միջանձնային կարգավորման շրջանակներում կլուծվի:

Նշենք նաև, որ, ըստ օրինագծի, խնամատար ընտանիքների հետ կնքվելու է  պայմանագիր,  նրանք վարձատրվելու են, լինելու են պայմանագրային հարաբերություններ, ինչը ենթադրում է  իրավունք և պարտականություն, նման պայմաններում՝ խնամատար ընտանիքը ստանձնելու է  բարեխիղճ իրականացնել իր գործառույթները:

Իսկ պայմանագիրը  կարող է  լուծվել ինչպես կողմերի նախաձեռնությամբ այնպես էլ կենսաբանական ծնողի նախաձեռնությամբ, սակայն այն պայմաններում, եթե կենսաբանական ծնողը հիմնավորի, որ այլև խնամատարության անհրաժեշտություն չկա,  իսկ եթե որևէ անձ ապօրինի երեխային վերցնի, ապա դա կդիտվի որպես հանցագործությունը և անձը կենթարկվի պատասխանատվության:

Անդրադառնանք նաև խնամատար ծնողների նկատմամբ վերահսկողությանը,  ի տարբերության որդեգրման՝ այստեղ վերահսկողություն իրականացվելու է պայմանագրի ողջ ժամանակահատվածի ընթացքում:

Երեխայի խնամատար ընտանիքում գտնվելը համարվում է  ժամանակավոր լուծում, միևնույն ժամանակ օրենքը չի արգելելու նույն խնամատար ծնողին դիմել իր խնամքի տակ գտնվող երեխային որդեգրելու համար:

Ի դեպ, նշենք, որ որպես խնամատար ընտանիք հաշվավելու համար պարտադիր չէ,  որ ամուսիններ լինեն, կարող է լինել խնամատար ծնող, սակայն եթե ընտանիք է, ապա ամուսնու գրավոր համաձայնությունը պարտադիր է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:27 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը
12:12 13/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱԺ քառօրյա. քվեարկության կդրվի ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը. ՈւՂԻՂ
12:50 12/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈւՂԻՂ
16:54 11/12/2017  |  ԼՐԱՀՈՍԳևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը
16:48 11/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանը հույս ունի, որ ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի կիրառելիությունը շատ փոքր կլինի
11:04 08/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագիծը
09:38 08/12/2017  |  Մամուլ«Ընտանեկան բռնության մասին» օրենքն արդեն իսկ բերվել էր «մարդավայել» տեսքի, ուստի լրացուցիչ շոու պետք չէր. «Հրապարակ»
12:16 07/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱրփինե Հովհաննիսյանը հորդորեց ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրինագծին չվերագրել դեր, որն այն չի կարող ունենալ
12:10 07/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը պատրաստ է քննարկել ընտանիքում բռնության դեմ պայքարի օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկները
18:15 06/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱյս օրենքը մեր երկրի ու պետության համար է. Նիկոլ Փաշինյանը՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի օրինագծի մասին

Արխիվ

[]