Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/24/2025   23:58 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/24/2025   23:45 ՄԻՊ-ը պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հորդորում է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները 01/24/2025   23:35 Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներում 01/24/2025   23:23 Դանիան համաձայն է ԱՄՆ-ի հետ քննարկել Գրենլանդիայի հարցը 01/24/2025   23:08 ԱՄՆ-ում ավելի քան 700 հազար դպրոցականներ հայտնվել են արտաքսման վտանգի առաջ 01/24/2025   22:55 Թուրքիայում եռահարկ բնակելի շենք է փլուզվել 01/24/2025   22:54 ՄԱԿ-ը աջակցում է Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հնարավորությանը 01/24/2025   22:48 Ստամբուլ-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 01/24/2025   22:36 Տղամարդկանց մատնանշել են առողջության համար ամենավտանգավոր ալկոհոլը 01/24/2025   22:22 Պաշտոնյաների ուղեղում որքան նիհիլիզմ լինի, որ միգրացիոն ծառայությունը միացնի ՕՎԻՐ-ին․ Քոչարյան 01/24/2025   22:11 Թրամփը Կանադային հարկային մեղմացում է խոստացել, եթե վերջինս մտնի ԱՄՆ-ի կազմի մեջ 01/24/2025   21:59 Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել 01/24/2025   21:49 Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 01/24/2025   21:37 Թուրքիայում կալանավորել են հյուրանոցի տիրոջը, որտեղ հրդեհի հետևանքով 78 մարդ Է զոհվել 01/24/2025   21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը 01/24/2025   21:12 Թրամփը նշել Է Ուկրաինայի հակամարտության լուծման խոչընդոտը 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/24/2025   20:46 Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսները, որն այս իշխանությունը վատնում է մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսը. Տիգրան Աբրահամյան 01/24/2025   20:31 ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին 01/24/2025   20:19 Փաշինյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 01/24/2025   20:06 Նվեր Ծառուկյանը գործուղման է, կվերադառնա ու կմասնակցի քննությանը. փաստաբան 01/24/2025   19:56 «Հոգեբանական խնդիր ունե՞ք», «Ոչ», «Վստա՞հ եք»․ Լևոն Քոչարյանի գործով Ասատուրովը բարձրացրեց տուժող ոստիկանի նկատմամբ փորձաքննություն նշանակելու հարց 01/24/2025   19:53 Իրավիճակը՝ Լարսում 01/24/2025   19:43 15 տարի առաջ ու հիմա ոչ տրանսպորտն է նույնը, ոչ քաղաքը, ոչ էլ 100 դրամը. Ալեն Սիմոնյանը՝ տրանսպորտի թանկացման մասին 01/24/2025   19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա 01/24/2025   19:19 Ռուսաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները 01/24/2025   19:11 Իսրայելը կհետաձգի Լիբանանից զորքերի դուրսբերումը 01/24/2025   18:54 Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին. այդ երկրի դեսպանը կանչվել է ԱԳՆ 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/24/2025   18:45 Մոսկվան Կիևին է փոխանցել 757 զինծառայողի մարմին 01/24/2025   18:31 Գևորգ Ալթունյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան 01/24/2025   18:08 Խոշոր հրդեհ է բռնկվել Ստամբուլում (տեսանյութ) 01/24/2025   18:05 Թալինի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում 01/24/2025   17:53 Նար-Դոսի փողոցում «ԲՄՎ»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) 01/24/2025   17:47 Քաղաքական և հանրային գործիչների կողմից ատելության խոսքի կիրառումը մտահոգիչ է. Մանասյան 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/24/2025   17:21 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին 01/24/2025   17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 01/24/2025   17:00 Լեւոն Քոչարյանի գործով «տուժած» ոստիկանը դատարանում խոստովանեց՝ ինքը ֆիզիկական ուժ գործադրող է, բանակցություններ վարելու վերապատրաստում չի անցել (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   16:27 Թբիլիսիի հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման ապարատներն «անցել են» ցուցարարների կողմը 01/24/2025   16:23 Բռնություն գործադրած ոստիկանը դարձել է տուժող. շարունակվում է Լեւոն Քոչարյանի գործով նիստը. ուղիղ միացում 01/24/2025   16:21 Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները. ԳԹԿ 01/24/2025   16:19 Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր․ քայլերի հաջորդականությունը 01/24/2025   16:07 Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան 01/24/2025   15:55 Հասկացա, որ ռուսական կողմն ըմբռնումով է մոտեցել ու անգամ հավանություն տվել.Գևորգյանը՝ Հովհաննիսյանին 01/24/2025   15:35 Ստամբուլում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր 01/24/2025   15:23 Եթե դա վաշխառուական մոտեցում է, ուրեմն իմացեք, որ դա ամրագրված է ԵՄ-ի հիմնադիր փաստաթղթերում. Եղոյանը՝ Խզմալյանին (տեսանյութ) 01/24/2025   15:22 ՀՀ քաղաքացիները ե՞րբ կկարողանան առանց վիզաների շրջագայել. հարց փոխարտգործնախարարին 01/24/2025   15:15 Կոճոռ թաղամասի բնակիչները շատ դժվարին վիճակում են, փայտե կացարանները հերթով քանդվում են, պատերն անջատվում են. Մելքոնյան
01/23/2025   18:58 Ինչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի թալանված աներձագը. հափշտակված ոսկյա զարդերը հայտարարագրված չեն եղել 01/24/2025   17:35 Հայաստանը 12 երկրների շարքում է, որտեղ պատերազմ է սպասվում առաջիկա երկու տարում. GRPS 01/23/2025   16:00 Մեր սիրելի վարչապետը առանց ձեզ էլ մեզ կընդուներ, ես դժգոհ չեմ, եկել եմ աչքդ հանեմ. բողոքի ակցիայի մասնակիցը՝ լրագրողին 01/23/2025   20:58 Ադրբեջանը մոտեցել է Իրանի կարմիր գծերին և որոշակիորեն նաև, Ռուսաստանի կարմիր գծերին. Բադալյան (տեսանյութ) 01/24/2025   16:43 15 զինվորի մահվան գործով Եղիշե Հակոբյանն ահազանգում է՝ իր իրավունքները չեն պաշտպանվում, նա փակ հանդիպում կունենա տուժողների փաստաբանի հետ․ լարված իրավիճակ՝ դատարանում 01/24/2025   20:59 Գինեկոլոգը նշել է 40 տարեկանից հետո կանանց առողջության համար նախատեսված 5 վիտամինները 01/23/2025   12:51 Սեյրան Օհանյանի մեղադրանքը վերաորակվեց, դատախազը հրապարակեց մեղադրանքի որոշումը 01/23/2025   14:44 Փաշինյանը հիմա էլ հրապարակել է կադրեր Դավոսում իր ու կնոջ հյուրանոցային համարից. տեսանյութ 01/23/2025   20:49 Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան 01/23/2025   10:45 Դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նկատողություն հայտարարեց 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   20:35 «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց» . ՔՊ-ն ԱԺ ամբիոնից կեղծ թեզեր է գեներացնում 01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   19:56 ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան 01/24/2025   18:50 Ազատի զինվորական կացարանի հրդեհից առաջ, 1 տարվա ընթացքում, հրդեհի մոտ 30 դեպք է եղել, զինծառայողներին հաջողվել է դուրս գալ, այս դեպքն անհասկանալի է․ վկան դեպքի վայրում սև խոռոչ է տեսել 01/23/2025   18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com 01/23/2025   13:26 Մարդ կա գալիս, ասումա՝ տղայիս եմ նշանում, էսքան պակաս ա, մարդու դրության մեջ մտնում, տալիս ենք, բայց դրանից հարկվում ենք, չէ՞. ոսկու շուկայի աշխատակից 01/23/2025   18:25 Զախարովային հարցրել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում սկսված շինծու դատավարության մասին (տեսանյութ) 01/23/2025   15:31 Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող մասնակցել գործի քննությանը 01/23/2025   19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

«Լիա» գեղեցկության սրահում կատարված սպանության ժամանակ սրահի աշխատակիցը կրակոցներ չի՞ լսել 12/13/2017   21:59  |  Դատական ռեպորտաժներ

 

2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է:

Այսօր դատարանում հարցաքննված վկաներից երկուսը ճանաչում էին ամբաստանյալներից միայն մեկին՝ Պետրոս Իսրայելյանին ով առավել հայտնի է չարբախցի Գեղամիկ անվամբ:

Վկաներից մեկն էլ ճանաչում էր սպանված Մուշեղ Մուշեղյանին. վերջինս իր հոր մտերիմն է եղել:

 Այսպես, վկա Արսեն Սիմոնյանը, ով ճանաչում էր ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին, հայտնեց. որ դեպքի օրը գնացել է Իսրայելյանի կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահ` մազերը կտրելու։ Նկատելով, որ տղամարդկանց վարսահարդարը զբաղված է՝ ցանկացել է տեսնել Պետրոս Իսրայելյանին և գնացել է դեպի գեղեցկության սրահի նկուղային հարկում գտնվող սենյակ, սակայն այնտեղ հանդիպել է միայն  Իսրայելյանի որդուն՝ Գոռին, ով ասել է, որ հայրն այնտեղ չի:

Որոշ ժամանակ զրուցել են, ինչից ընդամենը րոպեներ անց սենյակ մուտք են գործել մի քանի անձինք, նրանց թվում է եղել նաեւ Մուշեղ Մուշեղյանը։ Վիճաբանություն է ծագել Մուշեղի և գործով մյուս սպանված Գևորգ Ավետիսյանի միջև, հնչել են հայհոյանքներ, որին հաջորդել է կրակոց:

Ըստ վկայի՝ Մուշեղը կրակել է Գևորգի ուղղությամբ, վերջինս էլ դանակով հարձակվել է նրա վրա, ապա հնչել է երկրորդ կրակոցը: Ըստ վկայի ցուցմունքի՝ ինքն ընկել է շոկի մեջ ու փախուստի դիմել:

Վկան հայտնեց նաև, որ գեղեցկության սրահ գնացել է ընկերոջ փեսայի հետ, ով ճանաչել է Գեղամիկի որդուն՝ Գոռին՝ դեռևս համալսարանական տարիներից:

Թե ովքեր են եղել այդ անձինք, ինչպես նաև Մուշեղի ով լինելու մասին ինքը տեղեկացել է ավելի ուշ, քանի որ դեպքի ժամանակ նույնիսկ նրանց անունները չի իմացել:

Միջադեպին ականատես վկան հայտարարեց,  որ ընդամենը երկու կրակոց է ինքը լսել, ապա փախուստի  դիմել, ընկերը ևս իրեն է հետևել:

Վկան հայտարարեց, թե մեղադրանքի կողմի այն դիտարկումը, որ Պետրոս Իսրայելյանը մահակներով ներս է մտել և Մուշեղը պաշտպանվել է՝  իրականությանը չի համապատասխանում։ Նա պնդեց, որ Պետրոսն այնտեղ չի եղել, իսկ զենքը Մուշեղի մոտ է եղել և նա է առաջինը կրակել. ումի՞ց պաշտպանվեր:

 

Վկայի խոսքերով՝  վիճաբանությունն առաջացել է  ինչ-որ գումարային թեմաների պատճառով.  «Մուշեղը եկել էր փող ստանար», բայց տեղյակ չէր,  թե ինչ գումարի մասին է խոսքը:

Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ 3-4 հոգի Մուշեղի հետ մտել են գեղեցկության սրահի նկուղային սենյակ և վիճաբանության ժամանակ Մուշեղն ասել է. «էտ փողերը ով ինձանից տանի` նրա լավը...»:

Հաջորդիվ հարցաքննվեց վկա Սերժ Վարդանյանը, ով Մուշեղ Մուշեղյանին հրազենային վնասվածք ստանալուց հետո իր ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Վկան անընդհատ պնդում էր, որ դեպքից 1 տարի է անցել եւ ինքը չի հիշում, սակայն հայտնեց, որ այդ օրը պետք է գնար իր հայրիկին հիվանդանոց տանելու, որովհետեւ վերջինս առողջական խնդիրներ ուներ:

Սակայն ինչպես պարզ դարձավ նրա ցուցմունքից՝ հիվանդանոց գնացել են, բայց ոչ հոր համար, այլ վերջինիս ընկերոջը՝ հրազենային վնասվածք ստացած Մուշեղին է տարել:

Իսկ հիվանդանոց ուղևորվելու ճանապարհին Մուշեղն ասել է, որ կրակել է, «էս ինչ կիքս տվեցի»։ Բացի այդ՝ ըստ վկայի՝ Մուշեղն ասել է, որ ինքն իր վրա ևս կրակել է:

Դեպքի վերաբերյալ բոլոր հարցերին վկան պատասխանում էր որ չի հիշում:

Մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, սակայն դատարանը մերժեց՝ նշելով, որ չհիշելը էական հակասություն չի որպեսզի հրապարակվի նախաքննական ցուցմունքը:

Վկան նաև ասաց, որ գեղեցկության սրահի մոտ գտնվելու ժամանակ ինքը կրակոցների ձայներ չի լսել:

Հարցաքննված երրորդ վկան  նշված գեղեցկության սրահի վարսահարդարներից մեկն էր՝ Քրիստինե Սարգսյանը, ով ներկայումս է շարունակում է նույն սրահում աշխատել։

 Վկան հայտնեց,  որ այդ օրը ևս աշխատանքի է գնացել: Ընդմիջմանը՝ մոտավորապես ժամը 14.00-ի սահմաններում, տնօրենը՝ Պետրոս Իսրայելյանի կինը,  ասել է. «Պետրոսը ևս սոված է` գնամ հաց տամ», ապա ուտելիքը ափսեի մեջ է լցրել և տարել ամուսնուն:

Դատարանում վկան պնդում էր, որ այդ օրն ընդհանրապես Պետրոս Իսրայելյանին չի տեսել:

Սակայն վկան լսել էր տնօրենի հեռախոսազրույցն ամուսնու հետ, որից հետո տնօրենը մտահոգ է եղել, իսկ, երբ հետաքրքրվել է, թե ինչ է պատահել, Իսրայելյանի կինն ասել է. «մեր Գևին հիվանդանոց են տարել»:

Վկան էլ կարծել է, որ  «Գևը» տնօրենի բարեկամներից է և այլևս հարցեր չի տվել:

Որոշ ժամանակ անց վարսավիրանոց ոստիկաններ են գնացել և իրենց տեղափոխել բաժին:

Վկայի խոսքով՝ ինքը գտնվելով վարսավիրանոցում կրակոցների ձայներ չի լսել:

Վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ տվյալ օրը ինքը տեսել է Պետրոս Իսրայելյանին այն պահին, երբ տնօրենն ասել է, որ ամուսինը սոված է ու նրան ուտելիք է տարել:

Թեև նախաքննության ընթացքում վկան այս հանգամանքը նշել էր, ապա ցուցմունքի տակ գրել, որ կարդացի, իմ խոսքերից է և ստորագրել, սակայն դատարանում հնարավորին ջանում էր հակառակը համոզել՝ նշելով, թե այդ օրը վարսավիրանոցում չի տեսել Պետրոս Իսրայելյանին:

Միևնույն ժամանակ ասաց,  որ չի կարծում, թե քննիչն է հորինել այդ գրվածը, սակայն կարծիք հայտնեց, թե երևի դրա նախորդ օրն է նկատի ունեցել:

 Այսպիսով, գործով մյուս դատակոչված վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:30 07/12/2017  |  Դատական ռեպորտաժներԴանակի 23 հարված հասցնելով՝ սպանել է տուժողին. մեղադրողը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել
21:59 22/11/2017  |  Դատական ռեպորտաժներԱլիկ Բանդուրյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև նորմալ «ատնաշենի ա» եղել, սակայն Մուշոն սպանվեց
21:43 25/10/2017  |  Դատական ռեպորտաժներՔրեական հեղինակություն համարվող «Քյավառցի Ալիկին» դատարանը վերջապես թույլատրեց տեսակցել հարազատներին
19:01 11/10/2017  |  Դատական ռեպորտաժներԳեղեցկության սրահում սպանության գործով ներկայացվեցին մեղադրողին բացարկի հիմքերը, սակայն բացարկ չներկայացվեց
12:36 04/10/2017  |  Քրեական խրոնիկոնՀրազենային վիրավորում ստացած տղամարդը բժշկական կենտրոնում մահացել է. Հարուցվել է քրեական գործ
16:49 04/09/2017  |  Քրեական խրոնիկոնԱտրճանակից և ինքնաձիգից անկանոն կրակ էին բացել
09:00 21/07/2017  |  ՄամուլՆորատուսցի Ալիկի՝ անազատության մեջ գտնվելը բնավ չի խանգարում նրա բիզ­նեսի ծաղկելուն. «Հրապարակ»
18:27 28/06/2017  |  Քրեական խրոնիկոն«Լիա» գեղեցկության սրահում սպանության գործի՝ երեք մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է
12:19 17/05/2017  |  Քրեական խրոնիկոնՆորատուսցի Ալիկի խափանման միջոցը երկարացվեց մեկ ամսով
20:10 07/04/2017  |  Քրեական խրոնիկոն«Լիա» գեղեցկության սրահում աղմկահարույց սպանության գործով դատախազը ցուցում է տվել ձերբակալել չարբախցի Գեղամիկի որդուն. Դատարանն ազատել է

Արխիվ

[]