ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան. Միրումյան 12/11/2017 14:40 | ԼՐԱՀՈՍ
Հաջորդ տարվա սկզբից որոշ ու ապրանքների ծառայությունների մասով մաքսատուրքերի բարձրացումն անպայմանորեն չի ենթադրելու, թե տվյալ ապրանքատեսակները թանկանալու են: Դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«2015-ին, երբ անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, որոշ ապրանքների և ծառայությունների մաքսատուրքերի մասով բացառություններ ենք ստացել, որոնք պետք է վերանան աստիճանաբար: Մինչև 2022 թվականն աստիճանաբար անցում ենք կատարելու միասնական տարիֆին: Հասարակության մեջ այսպիսի կարծիք կա, թե երբ մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանվում են միասնական մաքսատուրքին համապատասխան, այսինքն` բարձրանում են, դա նշանակում է, որ ապրանքների գները միանշանակորեն թանկանալու են: Ուզում եմ նշել, որ այդ տեսակետը ճիշտ չէ, և առնվազն մի քանի հանգամանքներ պետք է հաշվի առնվեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց պաշտոնյան:
Նա նշեց, որ դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է երրորդ երկրներից ներմուծումներին, հետևաբար, դա հնարավորություն է ստեղծելու ,որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից այդ ապրանքները ներկրվեն Հայաստան արդեն առանց մաքսատուրքերի:
«Եթե բարձրացված մաքսատուրքով ապրանքատեսակը ներմուծվում է ոչ թե երրորդ երկրից, այլ ԵԱՏՄ-ից, ապա մաքսատուրքի դրույքաչափը կլինի 18 տոկոս, թե 36 տոկոս, դա ապրանքի գնի վրա ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև այդ երկրներից ապրանքները ներմուծվում են առանց մաքսատուրքերի վճարման»,- հավելեց ՊԵԿ փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագրեր երրորդ երկրների հետ, որոնք այս պարագայում ևս կարող են պիտանի լինել:
«Եթե ներմուծման փոխարինումը կատարվի այնպես, որ այդ ապրանքները ներմուծվեն այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես որևէ ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Նա նշեց նաև, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նոր հնարավորություն է տեղական արտադրողների համար, որոնք կարող են ավելացնել իրենց արտադրական ծավալներն ու շուկան գրավել:
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման` ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխությամբ ակնկալվում է սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակների մասով մաքսատուրքերի դրույքաչափերի աճ, ինչի ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4 տոկոսային կետ:
Հարկ է նշել, որ ԵԱՏՄ շրջանակում 2018 թվականից բարձրանալու են մոտ 200 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնք ազդելու են ՀՀ սպառողական զամբյուղի շուրջ 30 անուն ապրանքատեսակի վրա:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից