ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկազի անկողինն արյան մեջ հայտնաբերելուց հետո կապիտանը սպանության մասին չի մտածել. կարծել է, թե ինքնավնասում է 12/11/2017 20:08 | Դատական ռեպորտաժներ
2015 թ. հունվարի 29 -ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Դավիթ Հարությունյանի, այսօր հարցաքննվեց վկա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը:
Ըստ վկայի՝ դեպքի օրն առավոտյան օրվա հերթապահն իրեն տեղեկացրել է, որ Հայկազ Բարսեղյանի անկողինն արյան մեջ է, և նա չկա, կապիտանն էլ շտապել է Բարսեղյանի ննջարան, որտեղ եղել են այդ ննջարանում քնող մյուս կուրսանտները, մի մասն էլ դեռ արթնացած չի եղել, իսկ Հայկազ Բարսեղյանի անկողինը եղել արյան մեջ:
Այդ պահին կապիտանը մտածել է, որ Բարսեղյանը ինքնավնասում է կատարել, հրահանգել է «ճարպիկ» կուրսանտներին արագ փնտրել Հայկազին, ապա նաև վերադասներին է տեղյակ պահել կատարվածի մասին:
Իսկ մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, գիտակցելով տեղի ունեցածի լրջությունը՝ դեպքի վայրը պահպանել է, որևէ մեկին թույլ չի տվել մոտենալ, Հայկազի անկողնուն:
Այն պահին, երբ գտնվել են Հայկազ Բարսեղյանի ննջարանում, ըստ կապիտանի, Մովսես Ազարյանն իրեն սրիչ է ցույց տվել՝ ասելով՝ «երևի՞ սրանով է արել», որին ի պատասխան՝ կապիտանը հրահանգել է գետնին գցել, ոչ մի բանի ձեռք չտալ, և որ մատնահետքերը կմնա վրան:
Նշենք նաև, որ այդ սրիչը վերցնելու և կապիտանին ցույց տալու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Վաչե Սահակյանը՝ հայտնելով, որ այդ մասին ինքը նախաքննության ընթացքում ևս ասել, որ այդ սրիչին ինքն է ձեռք տվել:
Թերևս վկան շփոթել էր, քանի որ նախաքննության ընթացքում ինքը ևս Վաչե Սահակյանի անունն էր տվել:
Այդ ամենից հետո, երբ վկան տեղեկացրել է, որ կուրսանտները Հայկազին հայտնաբերել են շարահրապարակում՝ պպտաձողից կախված, շտապել է այնտեղ և տեսել, որ Հայկազը կախված է բարձր պտտաձողից, այստեղ էլ թեև մեծ թվով հավաքվածներ են եղել, ինքը կրկին թույլ չի տվել, որ դեպքի վայրին որևէ մեկը մոտենա:
Վկան ասաց, որ Հայկազը ցածրահասակ էր և այդ պտտաձողի վրա վարժություններ կատարելու համար իրեն որևէ մեկն օգնում էր, որպեսզի կարողանար բարձրանար կամ պպտաձողից աջ և ձախ կողմերի ձողից բռնելով էր բարձրանում:
Ինչ վերաբերում է Հայկազի սպանությանը, ապա, վկայի խոսքով, արյան մեջ հայտնաբերելով Հայկազի անկողինը՝ իր մտքով չի անցել, որ Հայկազին կարող էին սպանել, անգամ ինքնասպանության մասին չի մտածել:
Վկան հայտնեց նաև, որ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է դեպքից ժամեր առաջ՝ գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, զուգարան էր գնում, ասեցի ինչ կա զուգարանում, ծիծաղելով պատասխանեց, թե՝ «էլ ինչո՞ւ պետք է գնամ»:
Կապիտանն այդ օրը գիշերը քուն հրամանից հետո տեսել էր նաև Նորիկ Սահակյանի և մեկ այլ կուրսանտի, ով իր ջոկից է եղել: Ըստ վկայի՝ նրանք միջանցքում պարապում էին, ապա նաև ցանկացել են սուրճ պատրաստել, ինչից հետո ինքն ասել է՝ գնացեք քնելու, բայց չի գնացել նրանց հետևից, որ ստուգի՝ քնե՞լ են արդյոք, թե՝ ոչ:
Բացի այդ, վկան նաև հայտնեց, որ քուն հրամանից հետո երկու անգամ կուրսանտների ննջարաններով անցել է, ստուգել՝ արդյոք բոլորը քնա՞ծ են, թե՝ ոչ, Հայկազ Բարսեղյանին ևս տեսել է, թեև նրա դեմքը չի տեսել, քանի որ գլուխը ծածկոցի տակ է եղել, բայց տեսել է, որ անկողնում պառկած մարդ կա, ու մինչև հիմա չի կարողանում հասկանալ՝ դա սարքա՞ծ է եղել, թե՝ ոչ:
Վկան հայտնեց նաև, որ դեպքի օրը Բարսեղյանի անկողինն արյան մեջ հայտնաբերելուց հետո հարցեր է ուղղել ննջարանի կուրսանտներին, թե ինչ տրամադրություն է ունեցել Հայկազը և մի շարք այլ հարցերին, կուրսանտները պատասխանել են, որ տարօրինակ բաներ է ասել, թե, իբր, ինչ որ հարց կա, եթե դա լինի, ինքը ինստիտուտից գնալու է և նման այլ բաներ, որը հետագայում վկան ճշտել է, որ սուտ է եղել, նման բան չի ասել Հայկազը:
Վկայի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առակ էական հակասություններով պայմանավորված՝ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքները, իսկ հակասությունների վերաբերյալ վկան ասաց, որ բավականին ժամանակ է անցել և որոշ մանրամասներ չի հիշում:
Կապիտանը պնդեց իր նախաքննական ցուցմունքները:
Նշենք նաև, որ նկարագրելով Հայկազ Բարսեղյանին՝ վկան ասաց, որ նա բոլորի հետ չէր շփվում, համեստ, հանգիստ տղա էր, չի տեսել, որ մյուսների հետ վատ հարաբերություններ ունենա:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք նիստում:
Լուսանկարը՝ Armtimes.com-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com
- 01/21/2025 14:05 Հրդեհ Սպիտակի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
- 01/21/2025 10:38 Երևանում «Գլովո»-ի ռուս առաքիչն ու եգիպտացի տղամարդը միմյանց են ծեծել. եգիպտացին հոսպիտալացվել է, ռուսը՝ ձերբակալվել. shamshyan.com
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից