ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բարեփոխումների ընթացքն ու իրականացված աշխատանքները 12/11/2017 21:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը, ներկայացվել ՊՈԱԿ-ի գործունեության արդյունքները։ Վարչապետ Կարեն Կարապետյանին նախ ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքի «Մաստեր պլանի» մշակման մրցույթի արդյունքները: Զեկուցվել է, որ փաստաթուղթը կառավարությանը կներկայացվի մինչ գալիք տարվա մարտ ամիսը: Վարչապետը հանձնարարել է մշակման աշխատանքներում ներգրավել նաև միջազգային փորձագետների:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ կառավարությունից:
Այնուհետև ներկայացվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքները։ Նշվել է, որ «Սևան» ազգային պարկի կողմից ՀՀ առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել 82 հայց՝ անբարեխիղճ հողօգտագործողների պայմանագրերով նախատեսված 65 միլիոն դրամի վարձավճարներ գանձելու պահանջով, որից 42-ում ներառվել են նաև պայմանագրի լուծման պահանջներ։ Ընթացիկ տարում արդեն իսկ լուծվել է 14 պայմանագիր:
Ազգային պարկի և իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջև ընդհանուր առմամբ կա կնքված 875 հողօգտագործման պայմանագիր: 875 տնտեսվարողից հողատարածքը շահագործում է 298-ը: Ընթացիկ տարում 260 հողօգտագործողի հետ աղբահեռացման պայմանագրեր են կնքվել, կանոնավոր կերպով աղբահեռացում է իրականացվում: Տարածքի բոլոր տնտեսվարողները ծանուցվել են կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտության մասին: Տարածքում, ընդհանուր առմամբ, նախկինից տեղադրված են 7 մաքրման կայան, 2017-ին տեղադրվել են ևս 3-ը։ Պարկի տարածքում իրականացվել են 78․103 հա ջրածածկ տարածքների անտառմաքրման, 8․18 հա անտառտնկման և 38644 հատ կողճաշիվային վերականգնման աշխատանքներ: Վահե Գուլանյանը տեղեկացրել է, որ պարկի տարածքում բավականին մեծ քանակի փշատերև ծառերի բնական վերաճ է արձանագրվել, ինչի համար տարվա ընթացքում իրականացվել են օժանդակող միջոցառումներ, և համապատասխան ֆինանսներ հայթայթելու պարագայում հնարավոր կլինի յուրաքանչյուր տարի նշված վերաճի հաշվին իրականացնել ևս 50 հա բարձրարժեք փշատերև անտառի հիմնում:
Ընթացիկ տարում «Սևան» ազգային պարկի» կողմից 5 ներդրումային ծրագիր է ներկայացվել։ ՀՀ ԿԱ քաղաքաշինական պետական կոմիտեի ներկայացուցիչների հետ այցելություն է կատարվել ներդրման տարածքներ, ինչի արդյունքում չորսը հավանության են արժանացել, մեկը ենթարկվել է փոփոխության։ Ներկայումս այդ ծրագրերը գտնվում են նախագծման փուլում, ինչի ավարտից հետո դրանք կներկայացվեն կառավարություն: Ներկայումս բանակցություններ են տարվում ևս 15 ներդրողի հետ՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար:
Զեկուցվել է, որ «Սևան» ազգային պարկի» կառավարման նոր պլանի կազմման համար առաջնահերթ խնդիրներից է պարկի ու դրան սահմանակից համայնքների միջև սահմանների և խնդրահարույց տարածքների պատկանելության հստակեցումը, ինչի համար ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել ուսումնասիրություններ և չափագրման աշխատանքներ: «Սևան» ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն ընդգծել է, որ նոր կառավարման պլանի կարևոր մաս կկազմի բիզնեսի խթանումը պարկի տարածքում։
Մասնավորապես, նախատեսվում է զբոսաշրջության ժամանակակից պահանջներին համապատասխան հանգստի ձևերի կազմակերպում` լողափնյա հանգիստ, առագաստանավային սպորտ, բատիսկաֆ-էքսկուրսիաներ, ռեկրեացիոն ձկնորսություն, ստորջրյա որս, թռչնադիտարկում, հետիոտն ուղևորություններ, բայքինգ, ձիավարություն, պարագլայդինգ, ագրոտուրիզմ, ձմեռային հանգստի ձևեր և այլն։ Ծրագրեր են իրականացվելու արդյունագործական ձկնորսության և խեցգետնի որսի կազմակերպման, ավազանային, լճակային, ցանցավանդակային ձկնաբուծության զարգացման, ինտենսիվ այգիների և ջերմոցների հիմնման, դեղաբույսերի հավաքման, վերամշակման ու արտադրության, այլընտրանքային էներգիայի ստացման ուղղություններով: Վերոնշյալ տնտեսական գործունեությունների բիզնես պլանները կներկայացվեն «Սևան» ազգային պարկի» զարգացման հայեցակարգի հաստատումից հետո:
Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքներից և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել օժանդակել ազգային պարկում վերը նշված ուղղություններով ծրագրերի իրականացմանը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նախատեսվող ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի տնտեսական ակտիվացմանը, զբոսաշրջության ու ազգային պարկի գործունեության զարգացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաև գույքագրել ազգային պարկի տարածքում առկա գործող և անգործության մատնված օբյեկտները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից