ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանեկան դրամա ապրած նախկին աները մեղադրեց նախկին փեսային, որ երեխայի իմունիտետն ընկել է 12/11/2017 19:07 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթ վարչական շրջանի տարածքում ընտանեկան աղմկահարույց դրամայի հետ կապված սպանության գործից առանձին քննվող ծեծի ու սպանության սպառնալիքների գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ գործով ամբաստանյալ կնոջ պաշտպան Անժելա Հոբոսյանի բացակայության պատճառով: Պաշտպանը գրությամբ տեղեկացրել էր դատարանին, որ գտնվում է հերթական արձակուրդի մեջ:
Մինչ դատական նիստի հետաձգումը ամբաստանյալ Թագուհի Մանսուրյանն իր երեքամյա երեխայի առողջությանը վերաբերող փաստաթղթեր ներկայացրեց դատարանին: Երեխան գտնվել է հիվանդանոցում բրոնխիտ, ընդհանուր թուլություն ախտորոշմամբ: Թ.Մանսուրյանի հայրը՝ Վաչագան Մանսուրյանը, ով գործով տուժող է, մեղադրեց նախկին փեսային՝ Վլադիկ Մարտիրոսյանին այն բանում, որ երեխայի իմունիտետն ընկել է:
Մեր հետ զրույցում Թագուհի Մանսուրյանը նշեց, որ երեխան մեկ տարեկան ութ ամսական է եղել, երբ տեղի է ունեցել դեպքը, նա տեսել է մորն ու տատիկին արյունոտ, ինչպես նաև լսել աղմուկը, ինչի հետևանքով սթրես է ապրել:
Հիշեցնենք, որ ըստ Վլադիկ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում, որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` բռնել է Թ.Մանսուրյանի ձեռքերը, ուժեղ սեղմել և քաշքշել է` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք, ինչպես նաև նույն վեճի ժամանակ Թ.Մանսուրյանին տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմաններում Ս.Տարոնցի 7 շենքի բակում նախկին կնոջից` Թ.Մանսուրյանից պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը, 2016թ. հունիսի 21-ին, ժամը 13:45-ի սահմաններում, Երևանի Շիրակի 45/2 հասցեում գտնվող «Մհեր Մար» խանութի դիմաց իր որդուն տեսակցել չթույլատրելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` Վաչագան Մանսուրյանի հետ, որի ընթացքում սպանության սպաառնալիք է տվել ընտանիքի անդամների հասցեին, այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել, որից հետո դիտավորությամբ 4-5 անգամ բռունցքով հարվածնքեր է հասցրել ավտոմեքենայում նստած Վ.Մանսուրյանի դեմքին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 22-ին ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի 7 շենքի բակում որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորը` Կարինե Մանսուրյանին և նրա ընտանիքի անդամներին, ու այդ սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է եղել:
Բացի այդ, Վ.Մարտիրոսյանը 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Թ.Մանսուրյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, թևին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած Կ.Մանսուրյանի գլխին, ձեռքին, մատներին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Ըստ Թագուհի Մանսուրյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևանի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:
Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ Ծեծը, և 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը, իսկ Թագուհի Մանսուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ