ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը 12/11/2017 16:54 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը մտահոգություններ ունի՝ կապված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրառելիության հետ:
Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի քննարկման ընթացքում Կոստանյանն ընդգծեց, որ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում հակասահմանադրական ճանաչված օրենքների մեծ մասը այդպիսին են ճանաչվել ոչ թե նրա համար, որ օրենքը վատն է եղել, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել:
«Հետևաբար, իմ մտավախությունը վերաբերում է ոչ թե օրենքին, որովհետև օրենքը, որքան էլ զգացմունքային հարթության մեջ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որը կոչված է ընտանիքում բռնության կանխարգելմանը: Սակայն ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է լուրջ վերաբերվի այս օրենքի գործնական կիրառման խնդիրներին: Մենք մեր համաձայնությունը տալիս ենք այս գաղափարին, որպեսզի այն ընդգրկվի մեր իրավական համակարգի մեջ, սակայն շատ հետևողական ենք լինելու և պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործնական կիրառման խնդիրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ օրենքում կիրառվող շատ հասկացություններ վերցված են Քրեական օրենսգրքից, որոնք ունեն կոնկրետ նշանակություն քրեաիրավական պրակտիկայում:
«Մենք պետք է վստահ լինենք, որ ընտանիքում բռնության կանխարգելման կամ նախականխման և բացահայտման փուլերում կկարողանանք այդ հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Որովհետև մենք հասկանում ենք, որ եթե քրեական արդարադատության ոլորտում կարող ենք ունենալ տարամեկնաբանություններ, տարբեր դիրքորոշումներ, այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք կարող ենք լրջագույն խնդիր ունենալ, որովհետև մեր հասարակության համար ընտանիքը բացարձակ արժեք է: Ցանկացած ոտնձգություն այդ արժեքի նկատմամբ շատ ցավոտ է լինելու մեզանից յուրաքանչյուրի համար»,- ասաց Կոստանյանը:
Դիմելով հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին՝ Գևորգ Կոստանյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է լուրջ մեխանիզմներ մշակի և ներկայացնի, թե ինչպես է պատրաստվում իմպլեմենտացնել օրենքը, որպեսզի դրա կիրառումը կանխատեսելի լինի հասարակության համար:
«Մեր հասարակությունն այսօր մտավախություններ ունի, որովհետև կանխատեսելիության զգացում չունի: Իրականում սա շատ լավ օրենք է, արդյունավետ օրենք է, բայց դրա դրական արդյունքները մենք կտեսնենք միայն գործնական ճիշտ կիրառման դեպքում»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ օրենքի կիրառման նկատմամբ հետևողականությունը խորհրդարանական վերահսկողության համատեքստում լինելու է շատ խիստ:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Կողմ է քվեարկել 73, դեմ ՝ 12, ձեռնպահ՝ 6 պատգամավոր: Երկրորդ ընթերցմամբ այն կքննարկվի Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում, որը կհրավիրվի դեկտեմբերի 12-ին:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ