ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքուն ու մարդու իրավունքները իրարից հեռու են. ի՞նչ ակնկալիք կա Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի, Չիրագովն ընդդեմ ՀՀ-ի ՄԻԵԴ-ի որոշումից. 1In.am 12/11/2017 10:59 | ԼՐԱՀՈՍ
2015 թվականի հունիսի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակեց Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի և Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռները:
Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման և սեփական բնակավայրից բռնի արտաքսման կապակցությամբ։
Իր հայցում Սարգսյանը նշել է, որ իր տանը հիմա ապրում է ուրիշ մարդ, ամենայն հավանականությամբ՝ ադրբեջանցի։ 2009-ին Սարգսյանը մահացել է, սակայն նրա այրին և երեխաները ճանաչվել են իրավահաջորդ: Նույն օրը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սկսել են քննել մեկ այլ՝ մի խումբ ադրբեջանցիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված հայցը (Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի)։
Տվյալ գործերը համարվում են նմանատիպ հայցերի խմբի նախատիպը։ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԻԵԴ-ի Գերագույն պալատը հաստատել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն), 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք): ՄԻԵԴ-ի Գերագույն պալատի մյուս որոշմամբ՝ Մարդու իրավունքների նույն կոնվենցիաները խախտվել են նաև Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով:
Դեկտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ի մեծ պալատը կհրապարակի նախադեպային՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի և Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործերով արդար փոխհատուցում տրամադրելու որոշումները:
«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։
Ներկայացնում ենք զրույցը՝ կրճատումներով
– Պարոն Մելիքյան, ի՞նչ ակնկալիքներ կան այս գործով հրապարակվելիք ՄԻԵԴ-ի Մեծ պալատի որոշումից։
– Այս որոշումներին պետք է վերաբերվել որպես հիմնական որոշումներից բխող լրացուցիչ որոշումներ։ Չեմ կարծում, թե դրանք սկզբունքային նշանակություն կարող են ունենալ։ Մի քանի տարի առաջ Եվրոպական դատարանը հրապարակել է հիմնական վճիռները ձեր նշած երկու գործով և արդարացի փոխհատուցման հետ կապված հատվածը թողել է հետագա քննարկման, այսինքն՝ հիմա հրապարակվողը հենց դա է։ Ըստ էության, այս որոշումները չունեն սկզբունքային նշանակություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք վերաբերելու են բացառապես հիմնական հարցից բխող հարցին։ Իսկ հիմնական հարցերն իրենց տեղն են գտել բուն վճիռներում։
– Եվ այնուամենայնիվ, Արցախում ի՞նչ մոտեցում կա այս գործի հետ կապված։ Արդյոք դրական ակնկալիքի հույսեր կա՞ն։
– Ես չեմ կարող խոսել ընդհանուր տրամադրությունների մասին, կարող եմ միայն ընդգծել, որ այս պահի դրությամբ Ադրբեջանն այն միակ պետությունն է, որը սկզբունքորեն չի կատարում Եվրոպական դատարանի վճիռները, և այդ պատճառով հարցի շուրջ որևէ սպասելիք լինել չի կարող։ Ցավոք սրտի, արդեն տևական ժամանակ է՝ Ադրբեջանը չի կատարում նույնիսկ Արցախյան խնդրի հետ կապ չունեցող, բայց շատ կարևոր Եվրոպական դատարանի վճիռը՝ Մամադովի գործով վճիռը, և այդ պատճառով ենթարկվում է աննախադեպ ընթացակարգի։ Այս առումով ես չեմ կարծում՝ կարող ենք ակնկալել, որ այդ վճիռը Ադրբեջանը հեշտ ու հանգիստ կկատարի։
– Հենց Ադրբեջանի շուրջ ձևավորված մթնոլորտը կարո՞ղ է նպաստել, որ այս գործով հայանպաստ որոշում կայացվի։
– Ես հավատում եմ, որ Եվրոպական դատարանի դատավորներն անկողմնակալ են և առաջնորդվում են բացառապես տվյալ գործի հանգամանքներով։ Որևէ հիմք չունեմ եզրակացնելու, որ դա կարող է որևէ հետևանք ունենալ նրանց կողմից կայացվելիք որոշման բովանդակության վրա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ