ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և Վճռաբեկ դատարանի սահմանած պահանջներին. կայացվել է արդարացման դատավճիռ 12/09/2017 15:10 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Մաթևոսյանի նախագահությամբ, ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Տիգրան Մարդումյանի անմեղությունը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ Ինքնիրավչությունը, 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ: Տիգրան Մարդումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նա արդարացվել է, իսկ նրա ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացվել:
Ըստ մեղադրանքի, Տիգրան Մարդումյանն իր հոր մահից հետո` 2015 թվականի հունիսի 10-ից մինչ օրս, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, թույլ չի տվել բնակարանի համասեփականատեր իր մորը մուտք գործել և բնակվել այդ բնակարանում, ինչի հետևանքով վերջինս մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս:
Դատարանը հանգել է հետևության, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է ճանաչել անպարտ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին վերագրվող հանցագործության կատարման ժամանակը, օրենսգրքով նախատեսված պահանջների խախտմամբ, պատշաճ կերպով չի ներառվել մեղադրանքի որոշման մեջ: Մինչդեռ այն հանդիսանում է այնպիսի ընդհանուր պայման, որի ընթացքում կատարվում է հանցավոր արարքը, էական ազդեցություն ունի կատարվածի հասարակական վտանգավորության վրա, ազդում է հանցագործության որակման վրա, հանդիսանում է հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ: Միևնույն ժամանակ դատարանը հարկ է համարել նշել, որ Դատարանը չի կարող գնահատել ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին վերագրվող հանցագործության կատարման ժամանակը հաշվի առնելով միայն դրա ենթադրյալ սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 10–ը, քանի որ տվյալ դեպքում էլ, պետք է գնահատվի կատարման ժամանակը պատճառված էական վնասի ու դրա պատճառահետևանքային կապի հետ համատեքստում։
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Տ.Մարդումյանին առաջադրված մեղադրանքն իրավաչափ չէ այնքանով, որ անձին հնարավոր է մեղադրանք առաջադրել, երբ վարույթն իրականացնող մարմինը համապատասխան դատավարական փաստաթղթերում, այն է՝ որպես մեդադրյալ ներգրավելու որոշման և մեղադրական եզրակացության մեջ, հաստատված է համարում և արձանագրում է, որ անձն արդեն իսկ կատարել է հանցագործություն և այն արդեն իսկ մեղադրանք առաջադրելու օրվա դրությամբ ավարտված է եղել: Այսինքն, անձը կարող է մեղադրվել իրեն որպես մեղադրյալ ներգրավելու օրվան նախորդող ժամանակահատվածում արդեն իսկ կատարված և ավարտված քրեական օրենսդրությամբ նախատեսված այս կամ այն հանցակազմի բոլոր տարրերը պարունակող արարքի համար, այլ ոչ թե որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու պահի դրությամբ դեռևս կատարվող ենթադրյալ հանցավոր արարքի համար:
Դրան զուգահեռ Դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ նաև մեղադրանքի կողմի գործողություններին, մասնավորապես, ամբաստանյալ Տ.Մարդումյանին մեղադրանք առաջադրելուն, մեղադրական եզրակացությունը կազմելուն և հաստատելուն՝ դրանք քննարկման առարկա դարձնելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի արդյունավետ իրացման երաշխիք հանդիսացող մրցակցության սկզբունքի և պաշտպանության իրավունքի համատեքստում:
Դատարանը գտել է, որ մեղադրանքում բացի արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերից, արարքի կատարման տեղից, եղանակից, հստակ պետք է նշվի նաև արարքի կատարման ժամանակը: Արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով անընդունելի է, երբ իրավասու պաշտոնատար անձը համապատասխան դատավարական փաստաթղթերում մեղադրանքը ձևակերպելիս հստակ չի նշում ենթադրյալ հանցավոր արարքի կատարման ավարտը:
Դատարանը գտել է, որ նշված պահանջի պահպանմամբ ամբաստանյալ Տ.Մարդումյանին առաջադրված մեղադրանքը հնարավորություն կտար վերջինիս պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև կապահովեր դատավարական կողմերի իրավահավասարությունը՝ սեփական դիրքրորոշումները հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Մինդեռ, Դատարանի գնահատմամբ, ամբաստանյալ Տ.Մարդումյանը զրկված է եղել արդյունավետ կերպով իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:
Դատարանը նաև արձանագրել է, որ մեղադրանքը չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե ամբաստանյալը հատկապես որ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները: Մեղադրանքի կողմը որպես ամբաստանյալի ենթադրյալ ինքնիրավ գործողության հետևանք նշել է, որ տուժողը մնացել է անօթևան և նրան պատճառվել է էական վնաս: Եթե նույնիսկ անօթևան մնալը դիտվի որպես տուժողի իրավունքներին և օրինական շահերին ոչ նյութական էական վնասի պատճառում, ապա Դատարանն ավելորդ չի համարել ընդգծել, որ սույն քրեական գործի քննության ընթացքում հետազոտված ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել առ այն, որ տուժողը մնացել է անօթևան: Նշվածի մասին է ցուցմունք է տվել միայն սույն քրեական գործի ելքով շահագրգռված անձն ինքը՝ տուժողը, ում ցուցմունքները, այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու անհնարինության հետևանքով արժանահավատ դիտվել չեն կարող:
Այսպիսով, եզրահանգել է Դատարանը, ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում օրենսդրի և ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված պահանջներին, անորոշ ու անհստակ է: Դրանում նկարագրված և պարզ նշված չէ՝
ա) թե որ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է ամբաստանյալն իրականացրել իր ինքնակամ գործողությունները
բ) թե Տիգրան Մարդումյանը, ինքնիրավչություն կատարելով, ինչ ենթադրյալ իրավունք է իրականացրել՝ սեփականատիրոջ իրավունքը, թե տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իրավունքը և այլն,
գ) թե երբ է ինքնիրավչությունը կատարվել,
դ) դադարել կամ ավարտվել են ամբաստանյալ Տիգրան Մարդումյանի ոչ իրավաչափ գործողությունները, եթե այո, ապա՝ երբ:
Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալ Տիգրան Մարդումյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը չի ներառում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալներ: Մասնավորապես, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չէ եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին: Այսինքն, բացակայում է հանցակազմի չորս պարտադիր տարրերից մեկը, ինչն իր հերթին թույլ է տալիս դատարանին փաստել, որ Տիգրան Մարդումյանի արարքում բացակայում է հանցակազմը, ինչը վերջինիս նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմք է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից