ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երեխայի լավագույն շահն անտեսվել է. դատարանը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը 12/07/2017 17:47 | ԼՐԱՀՈՍ
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը նկատողության է արժանացել այն բանի համար, որ արդարադատություն իրականացնելիս կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի կոչման հետ անհամատեղելի նյութական և դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատավոր Արայիկ Մելքումյանը Արդարադատության խորհրդի կողմից նկատողության է արժանացել, բացի այդ, 6 ամիս ժամանակով զրկվել է աշխատավարձի 25 տոկոսից:
Բանն այն, որ դատարանը նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքը կրկին քննարկման առարկա է դարձրել, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը:
Նման կարծիք է արտահայտել Արդարադատության խորհուրդը՝ քննելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:
Մասնավորապես, քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած 09.10.2015թ վճռով նույն դատարանը՝ մեկ այլ դատավորի նախագահությամբ, (դատավոր Սուքոյան) գնահատելով կողմերի գույքային դրությունը, եկել է այն եզրահանգման, որ երեխայի լավագույն շահ ապահովելու համար նպատակահարմար է 2 տարեկան երեխայի՝ Ա.Ա-ի մշտական բնակության վայր սահմանել մոր՝ Ա.Սարգսյանի բնակության վայրը:
Այսինքն՝ դատարանը, Ա.Սարգսյանի հակընդդեմ հայցը բավարարելով, հաստատված է համարել, որ Սարգսյանի բնակարանային պայմանները հարմարավետ են՝ երեխայի խնամքն իրականացնելու համար:
Մինչդեռ դատավոր Մելքումյանը, քաղաքացիական գործով քննարկման առարկա դարձնելով Ա.Սարգսյանի չփոփոխված բնակարանային պայմանները, քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված միևնույն փաստին հակասական գնահատական է տվել` երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում սահմանելով:
Նշենք նաև, որ Աջափնյակի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գտել է, որ 10.10.2013 թ. ծնված մանկահասակ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում որոշելու և մշտական խնամքը հորը հանձնելու դեպքում երեխայի մոտ հնարավոր է առաջանան հոգեբանական խնդիրներ, ինչը չի բխում երեխայի լավագույն շահից:
Միևնույն ժամանակ Կենտրոնի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը երկու տարբեր կարծիք է հայտնել. նախ՝ չի բացառել երեխայի բնակության վայրի սահմանումը հոր բնակության վայրում, ապա՝ ընդամենը օրեր անց դիրքորոշում է հայտնել հարցի առնչությամբ, որ երեխայի բնակության վայրը հնարավոր է սահմանել մոր բնակության վայրում:
Դատարանը, բավարարելով թիվ ԵԿԴ/1462/02/15 քաղաքացիական գործով երեխայի հոր՝ Վ.Ազարարգիթիի հակընդդեմ հայցն ընդդեմ Անահիտ Սարգսյանի, երրորդ անձինք` Աջափնյակ վարչական շրջանի և Կենտրոն վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների՝ երեխայի բնակության վայրը հոր` Վ.Ազարարգիթիի բնակության վայրով որոշելու պահանջի մասին, մասնավորապես պատճառաբանել է, որ, ուսումնասիրելով գործում առկա ապացույցներն առանձին-առանձին, ինչպես նաև՝ համակցության մեջ, լսելով վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները, հիմնավոր է համարել հակընդդեմ հայցվորի պահանջը` հետևյալ պատճառաբանությամբ` երեխան արդեն գրեթե երեք ու կես տարեկան է, այսինքն` երեխան այլևս կրծքով չի կերակրվում, շատ գործողություններ կատարում է ինքնուրույն:
Արդյունքում՝ Արդարադատության Խորհուրդը գտել է, որ մանկահասակ երեխայի տարիքը փոփոխված լինելու հանգամանքը, ինչպես նաև դատավորի կողմից վկայակոչված Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը կամ ծնողի գույքային դրության էական փոփոխությունը (մասնավորապես վերջինիս կողմից ալիմենտ բռնագանձելու պահանջ ներկայացված լինելու պայմաններում) առանձին-առանձին կամ իրենց համակցության մեջ չեն կարող դիտարկվել որպես «էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանք» և բավարար լինել՝ իրավական որոշակիության սկզբունքից նահանջ կատարելու համար:
Դատավորը Մելքումյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին բացատրություն է ներկայացրել է, որում հայտնել է, որ քաղաքացիական գործով հակընդդեմ հայցվորի պահանջը բավարարել է՝ հիմքում դնելով մանկահասակ երեխայի տարիքը փոփոխված լինելու հանգամանքը:
Գտել է, որ բավարար և ծանրակշիռ նոր փաստական հանգամանքներ են առկա՝ երեխայի բնակության վայրը փոփոխելու՝ հոր բնակության վայրում սահմանելու համար:
Ըստ դատարանի՝ այդ ծանրակշիռ հանգամանքները եղել են Կենտրոնի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, ծնողներից յուրաքանչյուրի գույքային դրության էական փոփոխությունը և երեխայի տարիքի փոփոխությունը:
Ծնողների գույքային դրությանն անդրադառնալով՝ դատարանը նշել է, որ գործի շրջանակներում արձանագրվել է, որ երեխայի մոր աշխատավարձը կազմում է 48. 600 դրամ, սակայն նախորդ գործով, ըստ երեխայի մոր աշխատանքային պայմանագրի, աշխատավարձը կազմել է 150 000 դրամ: Մինչդեռ երեխայի հոր աշխատավարձը կազմել է 400 000 դրամ:
Ինչ վերաբերում է երեխայի տարիքին, ապա նախորդ գործով դատական ակտ կայացնելիս երեխան եղել է մոտ 1,8 տարեկան, իսկ իր վարույթում քննված գործով՝ 3,5 տարեկան:
Ոստիև՝ դատավոր Մելքումյանը, այս փոփոխված հանգամանքների առկայության դեպքում, որոնք նա գնահատել է էական, գտել է, որ իր կայացրած ակտով չի խախտվել իրավական որոշակիության սկզբունքը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից