ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ.նրա ծառայությանը վերաբերող ցանկացած միջամտություն հիմնավորման կարիք ունի. «Հրապարակ» 12/07/2017 09:26 | Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլևս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համատեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացքում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ): Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություններն էլ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին:
Ավելին՝ նախագահի հրամանագրով նրա զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվեց 5 տարով, ինչը հուշում է, որ նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում անփոխարինելի էր համարվում: Բաղմանյանը, ըստ այդմ, պետք է պաշտոնավարեր մինչև 2018-ը, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով «պարտականությունները չկատարելն ու թերացումները», որոշեց մի քանի ամիս շուտ հորդորել զորացրվելու մասին զեկուցագիր գրել: Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանագիր ստորագրեց, այս անգամ արդեն Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին:
ՊՆ-ի պաշտոնական կայքից անմիջապես ջնջվեց Բաղմանյանի կենսագրությունը, ՊՆ համապատասխան ծառայության կողմից այդպես էլ որևէ հոդաբաշխ պատասխան չտրվեց, թե այդ ինչ թերացումների պատճառով է, որ «անփոխարինելին» հեռացվեց պաշտոնից: Հանրությանն ու լրագրողներին այսքանից հետո մնում է ենթադրությունների դաշտ մտնել՝ վկայակոչելով տարբեր պատճառներ ու վարկածներ:
«Ինչո՞ւ ազատվեց Հայկազ Բաղմանյանը» վերնագրով վերջին օրերին տասնյակ հրապարակումներ եղան, որոնցում տարբեր, հաճախ անհեթեթ վերլուծություններ, հիպոթետիկ պատճառներ են նշվում ցեմենտի յուրացումից, նոյեմբերի 21-ին զորամասերից մեկում ականի պայթյունից մինչև բանակի արդիականացման նպատակով արված քայլ:
Խնդիրն այն է, որ Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ, այլ բարձրաստիճան զինվորական, որի ծառայությանը վերաբերող ցանկացած միջամտություն՝ պաշտոնավարման ժամկետի երկարացումից մինչև պաշտոնավարման դադարեցում, օբյեկտիվ, փաստարկված և հանրության համար ընկալելի հիմնավորման կարիք ունի:
Մինչդեռ այն կոնսպիրացիան, որն առկա է ՊՆ-ում, վնասում է համակարգի հանդեպ վստահությանը: Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի: Նա 1999 թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ նախագահի 2009 թ. հրամանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ: Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունենալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:
Բաղմանյանն այն բարձրաստիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարստացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստություն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում: Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում և այլն: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին:
Բաղմանյանը, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձինք՝ կինն ու որդին, հանձնաժողով են ներկայացրել միայն վերջին 3 տարիների՝ 2014, 2015, 2016 թ. հայտարարագրերը: 2014-ի հայտարարագրում Բաղմանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 7 միլիոն 716 հազար դրամ և ոչ մի շարժական կամ անշարժ գույք: 2015-ի հայտարարագրում Բաղմանյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 856 հազար դրամ, որոնք հարկային տարվա վերջում աճել են՝ կազմելով 10 մլն. 272 հազար դրամ:
Որպես եկամուտ՝ այդ տարի Բաղմանյանը հայտարարագրել է 7 մլն. 620 հազար դրամ: 2016-ին որևէ դրամական միջոց նա չի հայտարարագրել, ընդամենը, որպես եկամուտ՝ աշխատավարձը՝ 7 մլն. 620 հազար դրամ: Նրա զավակը՝ Հարություն Բաղմանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ է, եղել է 2015 թվականի հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարզարանի գործով քննիչը), երեք տարի անընդմեջ հայտարարագրել է 5 միլիոն 70 հազար դրամ՝ որպես աշխատավարձից գոյացած եկամուտ: Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Արամյանը ևս 3 տարի անընդմեջ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 625 հազար դրամ՝ որպես եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարից: Արդյոք այս հայտարարագրերը Բաղմանյանների ունեցվածքի մասին իրականությունն են արտացոլում, պետք է պատասխանեն պատկան մարմինները:
ՀԳ. Ընդամենը երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 18-ին, 1in.am-ի հետ զրույցում հարցին, թե եթե իրեն էլ աշխատանքից ազատեն, ապա դա ՊՆ- ում իրականացվող փոփոխությունների համատեքստո՞ւմ պետք է դիտարկել, Բաղմանյանը պատասխանել էր. «Միանշանակ, մենք հո ընդմիշտ չպտի՞ ծառայենք մի պաշտոնում»»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»-ի՝ 07.12.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից