Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

ԱԺ-ում մեկնարկել են ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկումները 12/06/2017   16:20  |  ԼՐԱՀՈՍ

խորհրդարանում մեկնարկել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման
մասին» օրենքի նախագծի քննարկումները: Օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

Նա ընդգծեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում ապահովել ընտանիքի հատուկ պաշտպանությունը, ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերը, նպաստել ընտանիքում համերաշխության վերականգմանը և կանոնակարգել այս ոլորտում պետական տարբեր կառույցների գործառույթները:

«Այս նպատակների իրագործման ուղղված միջոցառումները պետք է հիմնված լինեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնությունից, ինչպես նաև ընտանիքի աջակցման, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգման սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ օրենքի նախագծի վերաբեյալ եղել են լայն հանրային քննարկումներ, որոնց արդյունքում այն ենթարկվել է էական փոփոխությունների և լրամշակված ներկայացվել կառավարության և խորհրդարանի հավանությանը:

«Չնայած այն հանգամանքին, որ քննարկումների ընթացքում եղան նաև ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու, օրենքի նախագծի էությունը սխալ ընկալելու դեպքեր` մենք դրական ենք գնահատում հանրային քննարկումները, քանի որ դրանք մեծ հաշվով ծառայեցին հիմնական նպատակին. մենք կարողացանք հասկանալ այս նախաձեռնության հետ կապված գոյություն ունեցող մտավախությունները, ստացանք բազմաթիվ առաջարկներ նախագծի բարելավման վերաբերյալ:

Հաշվի առնելով այդ ամենը` նախագծում կատարվեցին որոշակի փոփոխություններ և շտկումներ, որոնք վերաբերում են և՛ նախագծի անվանմանը, և՛ տարբեր դրույթների, և՛ տարբեր ինստիտուտների վերաբերյալ ձևակերպումների հստակեցմանը: Մենք գտնում ենք, որ դրական փոփոխությունների ենթարկված և արդյունավետ լուծումներ առաջարկող օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել ձեր քննարկմանը»,- ընդգծեց Քոչարյանը:

Փոխնախարարը շեշտեց, որ օրենքը հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնք հստակ սահմանված են վերնագրում:

«Այդ նպատակներն են ընտանիքում բռնության կանխարգելումը, այդ բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում համերաշխության վերականգնումը: Պետք է նշել, որ նախագծի նախնական տարբերակում համերաշխության վերականգման նպատակն ամրագրված չէր, սակայն նույնիսկ նախնական տարբերակում հստակ էին լուծումները, որոնք բերելու էին այս նպատակի իրականացմանը: Ուղղակի փոփոխություն ենք կատարել, որպեսզի վերնագիրն առավել հստակ արտացոլի առաջարկվող օրենսդրական կարգավորումների էությունը և համապատասխան շեշտադրումները»,- մանրամասնեց Վիգեն Քոչարյանը:

Նա հավելեց, որ օրենքը նախատեսում է ընտանիքում բռնությունների կանխարգելում և այդ նպատակին հասնելու համար առաջարկում կոնկրետ մեխանիզմներ:

«Օրենքը հստակեցնում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը: Մենք արդեն իսկ մեր օրենսդրության մեջ ունեինք ընտանեկան բռնություն հասկացությունը, սակայն այնտեղ շատ կարճ
ձևակերպում էր տրված, ուստի անհրաժեշտություն կար հստակեցնել այս հասկացության առանձին տարրերը: Բացի այդ, օրենքով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող գործողությունները` կապված ընտանիքում բռնությունների կանխարգելման հետ: Խոսքը պաշտպանական կամ կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում:

«Նախազգուշացման պարագայում կանխարգելիչ նշանակությունն առավել ցայտուն է երևում, քանի որ այստեղ գործը սահմանափակվում է միայն նրանով, որ ոստիկանության ներկայացուցիչը զգուշացնում է համապատասխան սուբյեկտին իր վարքագծի ոչ ճիշտ լինելու և դա շարունակելու պարագայում հնարավոր հետևանքների վերաբերյալ: Այն դեպքերում, երբ առկա է ընտանիքում բռնության դրսևորում և առկա է դրա շարունակման հնարավորություն, որը կարող է սպառնալ բռնության զոհերի կյանքին կամ առողջությանը, ոստիկանության ներկայացուցիչը կարող է որոշում կայացնել անհետաձգելի միջամտության վերաբերյալ: Այս միջոցը կարելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, երբ անհրաժեշտ է առանց հետաձգման համապատասխան որոշում կայացնել մարդկանց կյանքը և առողջությունը պահպանելու համար:

Օրենքը նաև նախատեսում է, որ նման որոշում կայացնում է ոչ թե ոստիկանության ցանկացած ներկայացուցիչ, այլ ոստիկանության մասնագիտացված հատուկ ծառայության աշխատակիցը, ով պետք է օժտված լինի համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձառությամբ: Երրորդ միջոցը, որ կարող է կիրառվել, պաշտպանական որոշումն է: Այս որոշումն ընդունում է միայն դատարանը` բացառապես տուժողի դիմումի հիման վրա»,- հստակեցրեց Վիգեն Քոչարյանը:

Վիգեն Քոչարյանը նաև ներկայացրեց, որ օրենքով նախատեսված է ապաստարանների ձևավորում, որն ընդամենը վայր է, որտեղ կարող են ժամանակավորապես տեղավորվել ընտանիքում բռնությունից տուժածները` մինչև ընտանիքի համար բարդ իրավիճակը կարգավորվելը: «Տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում իրականացված փոփոխություններն ավելի են հստակեցրել նախատեսված կարգավորումները, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների տեղ չլինի: Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որ կային նախնական տարբերակում, հաջողությամբ լուծված են»,- եզրափակեց փոխնախարարը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:35 02/12/2017  |  Մամուլ«Ընտանեկան բռնության մասին» օրենքի վերաբերյալ Դավիթ Հարությունյանի ոչ մի պնդում՝ սկսած վերնագրից, չի անցել. «Հրապարակ»
10:50 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր ազդակ են տալիս դրամաշնորհային կազմակերպություններին. Հայտարարություն
18:46 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծին
15:46 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության կանխարգելման հարցում փորձագետները և ոչ փորձագետները կարևորում են զբաղվածության, կրթության և իրազեկման դերը
16:07 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության կանխարգելման օրինագծի ընդունումը Արման Թաթոյանը կարևոր է համարում Հայաստանի համար
15:57 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության կանխարգելման մասին օրինագծի դրույթներն ուղղված կլինեն ընտանիքում համերաշխության վերականգնմանը. Արփինե Հովհաննիսյան
10:30 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել էական փոփոխություններով
14:34 16/11/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ընտանեկան համերաշխություն»-ը իրավական սահմանում չունի. հայտարարություն՝ ընդդեմ նոր օրինագծի
12:45 16/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման օրինագծերի փաթեթին. այն զգալի փոխվել է
09:41 15/11/2017  |  ՄամուլԽաչիկ Ստամբոլցյանը զինված պայքարի կդիմի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվի. «Ժամանակ»

Արխիվ

[]