ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և՛ ոգեւորում է, և՛ ինչ-որ չափով անհանգստացնում. ԱԺ նախագահ 12/06/2017 14:37 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ելույթ է ունեցել «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Ստորև ներկայացնում ենք ԱԺ նախագահի ելույթն ամբողջությամբ:
Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ է: Եւ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք վերաբերում են մեր երկրի զարգացման հեռանկարին, բնականաբար, տնտեսականից ու սոցիալականից բացի, նաեւ քաղաքական են:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` շահագրգիռ քննարկման ու ակտիվ դիրքորոշումների համար:
Շնորհակալ եմ նաեւ կառավարության ներկայացուցիչներին` վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության եւ ներդաշնակ աշխատանքի համար:
Երկրի հերթական բյուջեի հերթական քննարկումը եւս մեկ հնարավորություն ու առիթ է` խոսելու առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու լուծումների մասին: Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետեւողական ու սկզբունքային: Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլեւս հետեւում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետեւանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է եւ այլն:
Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար:
Իհարկե, անհնար է ելույթի համար հատկացված ժամանակի շրջանակում ամբողջությամբ անդրադառնալ 2018 թվականի պետական բյուջեի մասնագիտական բազմաթիվ նրբություններին: Բայց միանշանակ կարող եմ նշել, որ, մեծ հաշվով, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջեւ եւ ընդունենք, որ այս պահին այսքա'նն է մեր հնարավորությունների սահմանը:
Բայց այն նաեւ ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել:
Անկեղծորեն պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ եւ ոգեւորում է, եւ ինչ-որ չափով անհանգստացնում:
Ոգեւորում է, քանի որ տեսնում եմ տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման անթաքույց կամք եւ, վերջապես, տեսնում եմ իրերն իրենց անունով կոչելու եւ վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր:
Սրանք ես տեսնում եմ շատ հստակ, եւ դա ինձ ոգեւորում է:
Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ: Ու թեեւ ես շատ լավ հասկանում եմ, որ այն, ինչ հիմա մենք անում ենք, մեծացնելու է վաղվա մեր հնարավորությունները նույն սոցիալական, կրթության ու առողջապահության ոլորտներում թռիչք ունենալու համար, միեւնույն է, կարծում եմ, որ մենք հետագայում ավելի լրջորեն պետք է աշխատենք` այս ոլորտների ֆինանսավորումն առնվազն չնվազեցնելու, այլ ավելացնելու ուղղությամբ:
Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե' քաղաքացու առողջության եւ թե' առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ: Արդյունքում, 2018 թվականի պետբյուջեի ներկայացված վերջնական տարբերակում, նախագծի առաջին տարբերակի համեմատ, էականորեն` 4 մլրդ դրամով, ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը:
Հարգելի գործընկերներ, պարզ է, որ 2018 թվականի պետական բյուջեն, բնականաբար, չի կարող իր մեջ տեղավորել բոլոր ցանկությունները: Այստեղ է, որ տարակարծություններ, տեսակետների ու դիրքորոշումների բախում են առաջանում քաղաքական ուժերի, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների միջեւ: Սակայն հասկանալի է, որ բոլոր հարցերը միանգամից լուծելը, մեղմ ասած, դժվար է, շատ անգամ` անհնար: Հետեւաբար, պոպուլիզմը որեւէ կերպ ընդունելի չէ, որովհետեւ այն կարող է հանգեցնել նաեւ սոցիալական աղետի: Պետք է գնալ իրատեսության, գերակայություններին նախապատվություն տալու ճանապարհով:
Հուսով եմ` մենք կկարողանանք, հեռատեսություն ու սթափություն դրսեւորելով, ընդունել պետական բյուջեի առավել օպտիմալ տարբերակ: Դրանով իսկ կառավարությանը հնարավորություն կտանք իրագործել նախատեսված ծրագրերը, հասնել տնտեսության կայուն աճի, որպեսզի խոսքը վերածվի գործի, գործն էլ իր հերթին դառնա արդյունք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից