ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այն գեղեցիկ բառը, որ կոչվում է ապստամբություն, չկա մեղադրական եզրակացության մեջ. Պավել Մանուկյան 12/06/2017 17:54 | Դատական ռեպորտաժներ
Մեղադրական եզրակացության մեջ չի նշված հիմքը՝ ինչի համար են «Սասնա Ծռերը» գնացել այդ քայլին: «Սասնա Ծռեր-1»-ի գործով տասը հոգու վերաբերյալ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասերի հրապարակման ավարտից հետո հայտարարեց Պավել Մանուկյանը: «Այն գեղեցիկ բառը, որ կոչվում է ապստամբություն, չկա այստեղ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք ապստամբությամբ ժողովրդից խլած իրավունքն են ուզում ձեռք բերել ու ձեռք բերելու են:
Ապստամբելու իրավունքն՝ իր արտահայտությամբ, այս հանցագործ ռեժիմը, չարիքի իշխանությունը տվել է իրենց: «Այս հայրենիքը իմ պապերի հայրենիքն է, իմ զավակների հայրենիքն է, ես չեմ ուզում գաղթականի ուսապարկը շալակիս ման գամ»,- ասաց նա:
Դիմելով իշխանավորներին՝ նա հայտարարեց. «Երկիրը կանգնեցրել եք բռնագաղթի, աքսորի առաջ»: Նա հավելեց, որ պետական բոլոր գրված և չգրված հանցանքները ներկայիս իշխանությունը վաստակել է: Ի թիվս այլոց՝ նշվեց «աղքատ պետության մեջ շքեղ դղյակների», տարածքներ հանձնելու մասին և այլն:
«Հասանք նրան, որ ֆուտբոլային դիվանագիտության վերջը եկավ մեր դաշնակցի կողմից արդեն մարմնավաճառային դիվանագիտության, ահա թե ինչի բերեց, երբ քեզ դիմում են արդեն որպես պետություն լյուբովնիցայի կարգավիճակով»,- ասաց Պ.Մանուկյանը:
Պատանդ վերցնելու, շենք-շինությունների զավթելու մեղադրանքի հետ կապված Պավել Մանուկյանը հայտարարեց. «Իսկ Հայաստանն, արդեն տասնամյակներ շարունակ, ամբողջ պետությունն ու ժողովուրդը, պատանդ են, այս մասին ոչինչ չեք ուզում ասել»: Պ.Մանուկյանն արձանագրեց՝ մի մարդ, ով իր կյանքն է տվել այս ժողովրդին, ինչպե՞ս կարող է պատանդ պահել:
«Դուք պատկերացնո՞ւմ եք բժշկին պատանդ պահել, այն էլ զինվորական տղաներ, որոնք շատ լավ գիտեն բժշկի գերագույն արժեքը»,- ասաց Պ.Մանուկյանը՝ հավելելով, որ իրենք չեն գնացել հայի վրա զենք ուղղելու, այլ գնացել են հաստատելու, որ մոտեցել է «այս հանցավոր ռեժիմի վախճանը»:
Մեղադրական եզրակացությունը խայտառակություն է, Շահամիր Շահամիրյան ու Մխիթար Գոշի նման հանճարներ տված ժողովրդի դատական համակարգն այսօր դարձել է անճար, անմխիթար:
«Դուք դատարանը վեր եք ածել արդարության կառափնարանի»,- ասաց Պավել Մանուկյանը:
Վարուժան Ավետիսյանը որպես կեղծիք ու «հանցավոր համակարգի վախի դրսևորում» որակեց մեղադրական եզրակացության այն պնդումը, որ իրենք հրաժարվել են իրենց պահանջներից, չեն հրաժարվել: «Մենք զենքը վայր ենք դրել ու դուրս ենք եկել շրջապատված տարածքից, որպեսզի արյունահեղություն չլինի, առաջին, և որպեսզի պահպանենք ապստամբության հետագա զարգացման, ծավալման հնարավորությունը»,- ասաց նա:
Վ.Ավետիսյանն ընդգծեց, որ իր ընկերներն ու ինքը իրականացրել են «ապստամբության սրբազան իրավունքը», ինչը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: «Ես համոզված եմ, որ մենք շատ ենք ուշացել ապստամբելու, պետք էր դա ավելի շուտ անել»: Նա ընդգծեց, որ այն բնական իրավունք է և որ Հայաստանում դրա հիմքերը լիուլի բավարար էին: Հայաստանում ժողովրդի իշխանությունը զավթված է, իշխանությունը զավթած անձինք և կազմակերպությունները ձևավորվել են գաղութատեր օտարերկրյա պետության՝ Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ, որպես հանցավոր համագործակցություն:
«Եվ իշխանությունը շարունակաբար յուրացնելուց հետո և այդ ամբողջ ընթացքում, հասել են այն աստիճանի, որ զավթել են պետությունը նրա բոլոր ինստիտուտներով, խժռել են ամեն ինչ, երկիրը վերածել համակենտրոնացման ճամբարի», որտեղ ցանկապատ չկա և դրված է կանոն՝ ստրկացիր կամ հեռացիր:
Ըստ Վ.Ավետիսյանի, Հայրենիքում ստեղծվել են այնպիսի անտանելի պայմաններ, որ ժողովուրդն ուղղակի բռնագաղթի է ենթարկվում, դա ցեղասպանության տարրերից մեկն է:
«Մենք այսօր ռուսական կայսրության վերականգնման մի դավադիր գործընթացի, արդեն արագացող էտապի մեջ ենք և գաղութային վարչակազմն ամբողջ թափով լծվել է այդ ծրագիրը մեր Հայրենիքի վերջին հատվածը կլանելու, ռուսական կայսրությանը մատաղ անելու գործին, և դա նախատեսվում է իրականացնել ապրիլյան քառօրյայի տիպի դավադրությունների միջոցով»,- ասաց Վ.Ավետիսյանը՝ հավելելով, որ իրացնելով ապստամբելու իրավունքն ընդդեմ գաղութատիրության, ընդդեմ հայրենադավության, ընդդեմ համակարգված կոռուպցիայի, ընդդեմ իշխանության յուրացման, հանուն մեր Հայրենիքի իրավունքի, ազգային և քաղաքացիական, մարդկային արժանապատվության, իրավունքների ու ազատությունների իրենք զենք են վերցրել, շատ ճիշտ են արել և հնարավորության դեպքում դա նորից են անելու:
«Մենք հիմա ապստամբության մեկ ուրիշ փուլի մեջ ենք, որն ավարտվելու է ապստամբության երկրորդ ու վերջնական ալիքով, այդ ալիքը սրբել տանելու ձեզ բոլորիդ, Նյուրնբերգյան դատավարության օրինակով անցումային արդարադատության սկզբունքով ստեղծվելու է հանրային վստահություն վայելող դատարան, որտեղ քննվելու է հանցավոր համագործակցության մաս կազմած կազմակերպությունների և անձանց մեղավորության հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ ոքի չի հաջողվելու արյամբ ազատագրված, վերաազատագրված Արցախ հանձնել, կասեցնել Քուռ-Արաքսյան հանրապետության ստեղծումը:
«Սատանայի ավետարանը, որն այստեղ տասն անգամ ընթերցվեց, որևէ առնչություն չունի «Սասնա ծռեր»-ի սկսած ապստամբության հետ՝ ոչ բովանդակային, ոչ գաղափարական առումով»,- մեղադրանքի առնչությամբ հայտարարեց Մխիթար Ավետիսյանը՝ նշելով, որ շատ ավելի օգտակար կլիներ ընթերցել հայոց ժողովրդական էպոսը: «Այն ինչ արել ենք, լավ ենք արել, ժողովրդից ներողություն ենք խնդրում չարածի համար»,- եզրափակեց նա:
Էդվարդ Գրիգորյանը հայտարարեց, որ մեղավոր է այն բանի համար, որ մինչև վերջ չի հասցրել, բայց ճանապարհին ենք:
Արմեն Բիլյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում: «Ես ապստամբել եմ, նորից եմ ապստամբելու»,- ասաց նա: 1,5 միլիոն մարդ հեռացել է Հայրենիքից, 100 000-ավոր երեխաներ ծնվել են օտար երկրներում, սահմանամերձ գյուղերը դատարկ են:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը, ապացույցների հետազոտումը կսկսվի գրավոր ապացույցների հետազոտումից, ըստ կարգի, վերջում, ցանկության դեպքում, իրենց ցուցմունք տալու իրավունքից կօգտվեն ամբաստանյալները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից