ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ում մեկնարկել են ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրենքի նախագծի քննարկումները 12/06/2017 16:20 | ԼՐԱՀՈՍ
խորհրդարանում մեկնարկել են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման
մասին» օրենքի նախագծի քննարկումները: Օրենքի նախագիծը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում ապահովել ընտանիքի հատուկ պաշտպանությունը, ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգերը, նպաստել ընտանիքում համերաշխության վերականգմանը և կանոնակարգել այս ոլորտում պետական տարբեր կառույցների գործառույթները:
«Այս նպատակների իրագործման ուղղված միջոցառումները պետք է հիմնված լինեն ընտանիքում բռնության ենթարկված անձանց անվտանգության և պաշտպանության ապահովման առաջնայնությունից, ինչպես նաև ընտանիքի աջակցման, ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդման և ընտանիքում համերաշխության վերականգման սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ օրենքի նախագծի վերաբեյալ եղել են լայն հանրային քննարկումներ, որոնց արդյունքում այն ենթարկվել է էական փոփոխությունների և լրամշակված ներկայացվել կառավարության և խորհրդարանի հավանությանը:
«Չնայած այն հանգամանքին, որ քննարկումների ընթացքում եղան նաև ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու, օրենքի նախագծի էությունը սխալ ընկալելու դեպքեր` մենք դրական ենք գնահատում հանրային քննարկումները, քանի որ դրանք մեծ հաշվով ծառայեցին հիմնական նպատակին. մենք կարողացանք հասկանալ այս նախաձեռնության հետ կապված գոյություն ունեցող մտավախությունները, ստացանք բազմաթիվ առաջարկներ նախագծի բարելավման վերաբերյալ:
Հաշվի առնելով այդ ամենը` նախագծում կատարվեցին որոշակի փոփոխություններ և շտկումներ, որոնք վերաբերում են և՛ նախագծի անվանմանը, և՛ տարբեր դրույթների, և՛ տարբեր ինստիտուտների վերաբերյալ ձևակերպումների հստակեցմանը: Մենք գտնում ենք, որ դրական փոփոխությունների ենթարկված և արդյունավետ լուծումներ առաջարկող օրենսդրական նախաձեռնություն ենք ներկայացրել ձեր քննարկմանը»,- ընդգծեց Քոչարյանը:
Փոխնախարարը շեշտեց, որ օրենքը հետապնդում է երեք հիմնական նպատակ, որոնք հստակ սահմանված են վերնագրում:
«Այդ նպատակներն են ընտանիքում բռնության կանխարգելումը, այդ բռնության պատճառով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը, ընտանիքում համերաշխության վերականգնումը: Պետք է նշել, որ նախագծի նախնական տարբերակում համերաշխության վերականգման նպատակն ամրագրված չէր, սակայն նույնիսկ նախնական տարբերակում հստակ էին լուծումները, որոնք բերելու էին այս նպատակի իրականացմանը: Ուղղակի փոփոխություն ենք կատարել, որպեսզի վերնագիրն առավել հստակ արտացոլի առաջարկվող օրենսդրական կարգավորումների էությունը և համապատասխան շեշտադրումները»,- մանրամասնեց Վիգեն Քոչարյանը:
Նա հավելեց, որ օրենքը նախատեսում է ընտանիքում բռնությունների կանխարգելում և այդ նպատակին հասնելու համար առաջարկում կոնկրետ մեխանիզմներ:
«Օրենքը հստակեցնում է «ընտանեկան բռնություն» հասկացությունը: Մենք արդեն իսկ մեր օրենսդրության մեջ ունեինք ընտանեկան բռնություն հասկացությունը, սակայն այնտեղ շատ կարճ
ձևակերպում էր տրված, ուստի անհրաժեշտություն կար հստակեցնել այս հասկացության առանձին տարրերը: Բացի այդ, օրենքով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող գործողությունները` կապված ընտանիքում բռնությունների կանխարգելման հետ: Խոսքը պաշտպանական կամ կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում:
«Նախազգուշացման պարագայում կանխարգելիչ նշանակությունն առավել ցայտուն է երևում, քանի որ այստեղ գործը սահմանափակվում է միայն նրանով, որ ոստիկանության ներկայացուցիչը զգուշացնում է համապատասխան սուբյեկտին իր վարքագծի ոչ ճիշտ լինելու և դա շարունակելու պարագայում հնարավոր հետևանքների վերաբերյալ: Այն դեպքերում, երբ առկա է ընտանիքում բռնության դրսևորում և առկա է դրա շարունակման հնարավորություն, որը կարող է սպառնալ բռնության զոհերի կյանքին կամ առողջությանը, ոստիկանության ներկայացուցիչը կարող է որոշում կայացնել անհետաձգելի միջամտության վերաբերյալ: Այս միջոցը կարելի է կիրառել միայն ծայրահեղ դեպքերում, երբ անհրաժեշտ է առանց հետաձգման համապատասխան որոշում կայացնել մարդկանց կյանքը և առողջությունը պահպանելու համար:
Օրենքը նաև նախատեսում է, որ նման որոշում կայացնում է ոչ թե ոստիկանության ցանկացած ներկայացուցիչ, այլ ոստիկանության մասնագիտացված հատուկ ծառայության աշխատակիցը, ով պետք է օժտված լինի համապատասխան գիտելիքներով, հմտություններով և փորձառությամբ: Երրորդ միջոցը, որ կարող է կիրառվել, պաշտպանական որոշումն է: Այս որոշումն ընդունում է միայն դատարանը` բացառապես տուժողի դիմումի հիման վրա»,- հստակեցրեց Վիգեն Քոչարյանը:
Վիգեն Քոչարյանը նաև ներկայացրեց, որ օրենքով նախատեսված է ապաստարանների ձևավորում, որն ընդամենը վայր է, որտեղ կարող են ժամանակավորապես տեղավորվել ընտանիքում բռնությունից տուժածները` մինչև ընտանիքի համար բարդ իրավիճակը կարգավորվելը: «Տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում իրականացված փոփոխություններն ավելի են հստակեցրել նախատեսված կարգավորումները, որպեսզի տարատեսակ մեկնաբանությունների տեղ չլինի: Մենք կարծում ենք, որ բոլոր խնդիրները, որ կային նախնական տարբերակում, հաջողությամբ լուծված են»,- եզրափակեց փոխնախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից