ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի խորհրդարանը քննարկում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը վավերացնելու հարցը 12/05/2017 11:57 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2017 թ. ապրիլի 10-ին:
«Պայմանագիրը նախատեսում է երեք հավելված: Առաջին հավելվածը նախատեսում է հենց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, երկրորդ հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերը, որոնք չեղյալ են հայտարարվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ, երրորդ հավելվածը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը, որոնց առանձին դրույթներ են ուժը կորցրած ճանաչվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրումյանը:
Միրումյանը շեշտեց, որ նոր Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում: Նրա խոսքով՝ անհամեմատ կրճատվում են թե ապրանքների մաքսային հայտարարագրման, թե տեղափոխման ժամկետները, էապես կրճատվում են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների և մաքսային մարմինների միջև եղած շփումները, մաքսային ընթացակարգերի առումով օրենսգիրքը սահմանում է հստակ կանոններ:
«Կրճատվում է ապրանքների հայտարարագրերի ընդունման ժամկետը՝ երկու ժամից սահմանվելով մեկ ժամ: Ընդ որում, սա ոչ միայն կրճատում է, այլ նաև պարտավորեցնում է մաքսային մարմիններին, որպեսզի մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժեն մաքսային հայտարարագիրը, այլ առկա անճշտությունների մասին տեղեկացնեն տնտեսավարողներին՝ նրանց հնարավորություն տալով ուղղել հայտարարագիրը, որից հետո այդ հայտարարագրի ընդունումը կատարել մեկ ժամվա ընթացքում: Օրենսգրքով նախատեսված է հնարավորություն մաքսային հայտարարագրում իրականացնել առանց ուղեկցող փաստաթղթերի:
Սա, ըստ էության, նորություն է: Համեմատության համար նշեմ, որ ներկայումս մաքսային հայտարարագրումը կատարվում է ուղեկցող փաստաթղթերով՝ անկախ նրանից, թե ինչ ուղի է ընտրվելու՝ կանաչ, դեղին, թե կարմիր: Այս մոտեցումը փոխվում է, այսինքն՝ քանի դեռ ուղին ընտրված չէ, տնտեսավարող սուբյեկտը կարող է ներկայացնել մաքսային հայտարարագիր առանց ուղեկցող փաստաթղթերի, որից հետո, եթե կընտրվի կանաչ ուղի, կնշանակի, որ ուղեկցող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե կընտրվի դեղին կամ կարմիր ուղի, արդեն կառաջանա ուղեկցող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն»,- մանրամասնեց Վախթանգ Միրումյանը:
ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով ամրագրված է փաստաթղթավորման մեկ պատուհանի սկզբունք, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, որն արդեն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու պարագայում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չի լինի:
«Օրինակ, եթե տնտեսավարող սուբյեկտը ժամանակավոր ներմուծում ընթացակարգով իրականացրել է ապրանքների ներմուծում և որպես մաքսային ապահովման միջոց ներկայացրել է համապատասխան երաշխիք՝ մեկ տարի ժամանակահատվածով, ապա մեկ տարվա ընթացքում ներմուծումներ իրականացնելու դեպքում այդ փաստաթուղթը ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:
Ներդրված է վճարումների կատարման կանխավճարային համակարգը: Միրումյանի խոսքով՝ սա հնարավորություն է տնտեսավարող սուբյեկտների համար այն առումով, որ կամավոր է: «Այսինքն՝ տնտեսավարող սուբյեկտները կարող են ունենալ կանխավճարային հաշիվ, որը հնարավորություն կունենան օգտագործել ապրանքային ներմուծումների ժամանակ:
Սա տնտեսավարողներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին ներմուծում իրականացնելու դեպքում չսպասել վճարումների համար, այլ ներկայացված հայտարարագրի հիման վրա կարող են օգտագործել կանխավճարային հաշվի վրա եղած գումարները և առանց խոչընդոտի ապրանքը տեղափոխել»,- մանրամասնեց Միրումյանը:
Բոլոր ապրանքների ներմուծման մասով նախատեսված է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն՝ մինչև մեկ ամսով: Միրումյանը պարզաբանեց, թե նախատեսվում է, որ տնտեսավարողի ցանկության պարագայում մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչև մեկ ամիս՝ տոկոսների վճարմամբ: Իսկ տոկոսները հաշվարկվում են՝ Կենտրոնական բանկի սահմանած վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով: Սա թողնված է տնտեսավարողների ցանկությանը:
Եթե նրանք ցանկանում են մինչև մեկ ամիս ժամկետով տարաժամկետել մաքսատուրքի վճարումը, կարող են օգտվել այդ հնարավորությունից»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից