ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեկից ավելի անգամ գործը մեղադրողին վերադարձնելը անձի սահմանադրական իրավունքների խախտման իրական վտանգ կարող է ստեղծել. ՍԴ 12/05/2017 14:35 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանն այսօր որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի (Որոշում՝ գործը մեղադրողին վերադարձնելու մասին) առաջին մասի «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին» արտահայտությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:
ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա քննելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, ՍԴ-ն ճշգրտեց, որ հիշյալ արտահայտությունը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝
ա) «մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին» արտահայտությունը չի կարող մեկնաբանվել ավելի լայն, քան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ և 271-րդ հոդվածներով (համապատասխանաբար՝ Մեղադրական եզրակացությունը և Մեղադրական եզրակացության հավելվածները) նախատեսված պահանջներն են, իսկ վերջիններս չեն կարող մեկնաբանվել այնպես, որ այդ մեկնաբանությունը ներառի ապացույցների գնահատումը կամ հնարավորություն տրվի դատարանին դրսևորելու այնպիսի վարքագիծ, որը դատարանը դատավարության տվյալ փուլում իրավասու չէ դրսևորել,
բ) գործը մեղադրողին մեկից ավելի անգամ վերադարձնելը չի բխում իրավունքի գերակայության սկզբունքից և անձի սահմանադրական իրավունքների խախտման իրական վտանգ կարող է ստեղծել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությամբ (Գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: ) ամրագրված դրույթը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը վերադարձրել է դատախազին, վերջինս մեղադրական եզրակացությունում առկա թերություններն օրենքի պահանջներին համապատասխան շտկելու նպատակով այն կարող է ուղարկել քննիչին՝ պահպանելով դատարանի կողմից սահմանված ժամկետները:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց գործով պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի, պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը, պրակտիկայում խնդիր էր ստեղծվել, երբ դատախազները մեղադրական եզրակացությունները ուղարկում էին դատարան, վերջինս մեղադրական եզրակացությունը հետ էր ուղարկում դատախազին այն հիմքով, որ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին: Եվ պրակտիկայում եղել էր դեպք, երբ մի քանի անգամ, ըստ դատախազի, շտկվել էին թերությունները, նորից էին ուղարկել, սակայն դատարանը, միևնույն է, հետ էր ուղարկել, և Գլխավոր դատախազի դիրքորոշումն այն էր, որ այդ դեպքերում գործի քննությունը ձգձգվում է, և արդյունքում մեղադրյալն է տուժում, որովհետև ողջամիտ ժամկետում անձի արդար դատաքննության իրավունքը խախտվում է:
ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշման մեջ նշվում էր նաև, որ այս փուլում դատարանն իրավունք չունի գնահատել ապացույցները:
Ըստ պատասխանողի պաշտոնական ներկայացուցչի, ՀՀ ազգային ժողովը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումն առ այն, որ իրականում այս փուլում դատարանը չի կարող գնահատել ապացույցները, միայն կարող է գործը վերադարձնել տեխնիկական բնույթ ունեցող հարցերի հետ կապված, օրինակ, երբ քննիչը չի ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, այդ դեպքերում մեղադրական եզրակացությունը կարող է վերադարձվել:
«Ազգային ժողովը նաև ընդունում էր, որ կա ընթացակարգի հետ կապված օրենսդրական բաց, այսինքն՝ չկա այն դատավարական կարգը, թե դատախազն, օրինակ, ինչպես է ուղարկում մեղադրական եզրակացությունը քննիչին, որպեսզի համապատասխան փոփոխությունն արվի, հետևաբար մեր դիրքորոշումն այն էր, որ օրենսդրական բացը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի կողմից, և դա հակասահմանադրական չէ, քանի որ անձի որևէ սահմանադրական իրավունք չի խախտում: Եվ Սահմանադրական դատարանը նաև վերահաստատեց այդ դիրքորոշումները, որ դատարանն այդ փուլում չի կարող գնահատել ապացույցները և որ մեղադրական եզրակացությունն ընդունելի համարվի թերությունները շտկելուց հետո»,- ասաց ԱԺ պաշտոնական ներկայացուցիչ Վահե Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից