ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍՏԾՀ ԽՎ-ի հռչակագրի ձևակերպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ԼՂ հակամարտության վրա 12/04/2017 17:14 | ԼՐԱՀՈՍ
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամները վստահեցնում են, որ կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:
Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ընթացքում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը նախ ընդգծեց, որ այդ կառույցը իր բնույթով անկախ մարմին չէ, քանի որ ենթարկվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությանը, ուստի վեհաժողովը իր կարգավիճակով ցածր է, և նրա ընդունած որոշումները լուրջ իրավական ուժ չունեն:
«Հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումն ավելացվել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջարկով և հիմնականում ուղղված է Ռուսաստանի դեմ, բայց ոչ ընդհանրապես հակամարտությունների, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա այդ ձևակերպումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Մինասյանը:
Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, ինչը ևս մեկ անգամ վերահաստատվել է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված համաձայնագրում ամրագրված դրույթով հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում` առաջարկվող երեք հիմնարար սկզբունքների վրա, հետևաբար նման հռչակագրերում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հակամարտության կարգավորման վրա»,-ասաց Մինասյանը:
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշում է, որ վեհաժողովը բացառապես տնտեսական կառույց է և քաղաքական գնահատականներ տալու մանդատ չունի, ուստի անընդունելի համարեց հռչակագրում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպման ներառումը, որն արվել է առանց հայկական պատվիրակության անդամների հետ քննարկելու»:
Այդ քաղաքական ձևակերպումը իսկապես աբսուրդ էր, սակայն հասկանալի է վեհաժողովի հերթական նիստը Կիևում էր, Ռուսաստանն այդ նիստին չէր մասնակցում և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը փորձեց ինչ-որ բան անել Ռուսաստանի դեմ: Նրանք դա արեցին ծածուկ, առանց մեզ հետ քննարկելու ,որովհետև գիտեին, որ մենք առարկելու ենք, քանի որ հստակ դիրքորոշում ունենք, որ այս կառույցը պետք է անդրադառնա բացառապես տնտեսական խնդիրների»,- մանրամասնեց Աղվան Վարդանյանը:
Նա նաև հավելեց, որ հայկական պատվիրակությունը, ընդհանուր առմամբ, ծանր վիճակում է դրել մյուս պատվիրակություններին, երբ, կոշտ հայտարարություն անելով, լքել է նիստերի դահլիճը և դրանից հետո որևէ նիստի չի մասնակցել, այլ մեկ անգամ դահլիճ են մտել և ընթերցել ստեղծված իրավիճակի վերաբերյալ պատվիրակության տարածած հայտարարությունը և կրկին հեռացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից