ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը խիզախություն չի ունենա միջնորդությունը բավարարել.փաստաբան 12/04/2017 15:28 | ԼՐԱՀՈՍ
Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի պաշտպանը պատրաստվում է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, թեև վստահ է, որ այն մերժվելու է:
Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մասնագիտական առումով գովեստի խոսքերից բացի նախագահող դատավորի մասին այլ բան չի կարող ասել, սակայն վստահ է, որ նա խիզախություն չի ունենա օրենքով թույլատրելի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը բավարարելու:
Պաշտպանի խոսքով՝ 1,5 տարի է, ինչ ընթանում է նախաքննությունը, դատաքննությունը: Գործով ամբաստանյալներն այս ողջ ընթացքում կալանքի տակ են, սակայն պաշտպանի գնահատմամբ՝ նրանցից մեծամասնության խափանման միջոցները կարելի էր փոփոխել:
«Սեֆիլյանի գործով կալանքի տակ գտնվող անձինք, պետությանը, հանրությանը վնաս չեն պատճառել, նրանց մի մասը հանցագործություն կատարելուց հրաժարվել է, դա գործի նյութերից ևս երևում է, այս պարագայում որքանո՞վ է նպատակահարմար 1, 5 տարի նրանց կալանքի տակ պահել եւ սա այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրի վրա պետությունը մոտավորապես 200 000 ՀՀ դրամ գումար է ծախսում»,- նշեց պաշտպանը։ Նրա խոսքերով՝ պարզ հաշվարկի արդյունքում կտեսնենք, թե հարկատուների վճարած գումարից որքան գումար է ծախսվում և դեռ շարունակական ծախսվելու է՝ նրանց կալանքի տակ պահելու հետևանքով:
Պաշտպանը հարց է բարձրացնում՝ կալանքի վերցրած անձինք որքա՞ն գումարի վնաս են տվել պետությանը կամ հասարակությանը՝ ոչ մի լումայի, իսկ որքա՞ն են վնասվում նրանց ընտանիքի անդամներն այն պարագայում, երբ այս մարդիկ հանդիսանում են իրենց ընտանիքի միակ կերակրողները:
Անդրադառնալով քրեական գործին՝ պաշտպան Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ առնվազն սխալ էր Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մյուսների գործերը միացնել մեկ վարույթ, սրանք փոխկապակցված գործեր չէին: Գործով յուրաքանչյուրն իր պաշտպանական մարտավարություն է ընտրել, սակայն ըստ պաշտպանի՝ այստեղ պետք է փաստաբանները համախմբված աշխատեն և ընդհանուր շահ ունենան:
Պաշտպանի համոզմամբ՝ եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային դատարաններում մեղադրանքը փլվելու է, այս գործով բոլոր շանսերը կան։
Նշենք, որ գործով ամբաստանյալների մի մասի կողմից Հովհաննես Պետրոսյանը որպես դավաճան է ընկալվում, դատական նիստերի ժամանակ ևս նրա նկատմամբ ամբաստանյալներից ոմանց կողմից որոշակի հոգեբանական ճնշումներ են նկատվում։ Պաշտպանը կարծիք հայտնեց, որ այստեղ պետք չէ խոսել ռեժիմի մարդկանց, արհեստական դավաճանների մասին, բոլորին էլ կարելի է հայրենասեր քաղաքացիներ համարել, չգիտես ինչու, եթե Հովհաննես Պետրոսյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս, ապա դա դիտվում է, որ նա դավաճան է կամ ուղարկված մարդ է: Միգուցե նրա վրա հոգեբանական ճնշումներն են ավելի շա՞տ են եղել:
Հարցին, թե ում կողմից են ճնշումներ եղել, պաշտպանն ասաց՝ ճնշումներ եղել են և կան՝ իրավապահ մարմինների, վարույթն իրականացնող մարմնի կողմից, իսկ այսօր էլ՝ դատարանում: Պաշտպանը չշրջանցեց նաև ԶԼՄ-ներին և նրանց հրապարակումներին՝ կապված իր պաշտպանյալի հետ:
Միևնույն ժամանակ, խոսելով նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ ենթադրյալ ճնշումների մասին՝ պաշտպանն ասաց, որ դա դեռ պետք է նաև ապացուցել, չէ՞ որ նրանք ցուցմունք ենք տվել տեսախցիկների առջև:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին, ապա պաշտպանը պնդում է, որ պետք է կասկածի տակ դնել այդ հանցագործությունը կատարելու հանգամանքը, այստեղ, ըստ նրա, հանցակազմ չկա, սակայն իր պաշտպանյալն այնքան է հուսահատվել, որ մտածում է միայն ավարտվի այս դժոխքը. «Եթե անգամ նոր մեղադրանք առաջադրեն, Քենեդիի սպանության համար ևս իրեն կմեղադրեն, ապա կընդունի, որովհետև այսպես էլ հնարավոր չէ», -ասել է նրա պաշտպանյալը:
«Եթե իրականում նպատակ ունենային այդ զենքերը ի վնաս ՀՀ քաղաքացիներին օգտագործելու, ապա հետ չէին վերադարձնի, այսօր մեղադրանքի կողմը հաստատված է համարում մի փաստ, որ Հրայրը զենքերը տվեց Հովհաննեսին, և նա էլ մեկ ուրիշի միջոցով վերադարձրել է զենքերը: Մյուս հայտարարությունները և պնդումները ոչնչով ապացուցված չեն»,- նշում է պաշտպանը և ավելացնում, որ այս ամենի համար նրանք կալանքի տակ են, սակայն այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում բոլոր սահմանին եղած տղաներին, այդ թվում նաև իրեն, կարելի էր տարիներով կալանքի տակ պահել, քանի որ նրանք ևս տեսել են նման գործողություններ:
Արսեն Մկրտչյանը նաև ասաց, որ իր պաշտպանյալի մեկուսարանային պայմանները ավելի ծանր են, քան մյուս ամբաստանյալներինը, և դա ևս ապացուցում է, որ նա իշխանության մարդ չէ, նրա ընտանիքի վիճակն ավելի ծանր է, քան մյուսներինը:
Մարդը լրիվ հույսը կորցրել է:
«Ուզում ես դատարանի հանդեպ հարգալից եղիր, ոտքի կանգնիր…, բայց միևնույն է՝ Հովհաննես Պետրոսյանի նկատմամբ ուղիղ այն վերաբերմունքն է, ինչը, օրինակ, Գևորգ Սաֆարյանի նկատմամբ»,-ասաց փաստաբանը:
Պաշտպանն անդրադարձավ նաև իր անձի վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին՝ նշելով, որ իր և իր ընտանիքի համար գործող և նախորդ իշխանությունները որևէ բան չեն արել և որպես քաղաքացի՝ որևէ առավելություն չունի, իշխանություններին քննադատել է ավելի շատ, քան իրենց ընդդիմադիր համարող քաղաքական գործիչները:
«Իմ նկատմամբ հնչեցվող մեղադրանքները, թե իշխանության կողմից ուղարկված փաստաբան է՝ առնվազն անհիմն է: Երբևիցե պետական կառավարման մարմինների կողմից արտոնություն չեմ ունեցել, հասարակ քաղաքացի եմ, և այդ մեղադրանքները տեղին չեն»,-ասաց փաստաբանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից