ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ժիրոյի համար հելնեմ ես էստե, հայի արյուն թափե՞մ... ». Ինչու են Ժիրայր Սեֆիլյանի գործով ամբաստանյալների հարաբերությունները լարվել 12/03/2017 14:35 | Դատական ռեպորտաժներ
Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով գործով դատական նիստն անցել է լարված մթնոլորտում, ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը գործով մյուս ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանին դավաճան ու վիժվածք է անվանել: Տպավորություն է ստեղծվում, որ ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի վրա հոգեբանական ճնշում է գործադրվում:
Ինչու հանկարծ նույն գործով ամբաստանյալների միջեւ հարաբերությունները լարվեցին։ Թերեւս պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Հովհաննես Պետրոսյանը չի ողջունել Ժիրայր Սեֆիլյանի գործողությունները դեռեւս դրանց նախապատրաստական փուլում եւ վստահ է եղել, որ նա պատվեր է կատարում։
Նախորդ նիստում հարցաքննվել է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, ում հարցեր ուղղվելու հնարավորություն են ունեցել նաեւ մյուս ամբաստանյալները, որի ժամանակ էլ բավականին սուր դրսեւորում են ստացել առկա տարաձայնությունները։
Մասնավորապես՝ ամբաստանյալների միջեւ վիճաբանություն սկսվեց, երբ Հովհաննես Պետրոսյանին հարց ուղղելու հանարավորություն ընձեռվեց ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանին, ով նրան մեղադրեց դավաճանության, «հայրենիքի հերոսի»՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ գործ սարքելու մեջ։ «Ասում եք՝ մեզ միավորում էր հայրենասիրությունը, հիմա հարց. հայրենասիրական պոռթկո՞ւմն էր Ձեզ մոտ դավաճանական գործողություններ անելը կամ գործ սարքելը հայրենիքի հերոսի վրա»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հարցը հանեց, ինչից հետո լեզվակռիվ սկսվեց երկու ամբաստանյալների միջեւ:
«Վիժվածք, գործ ես սարքում ազգի հերոսի գլխին»,- հայտարարեց Գեւորգ Սաֆարյանը: «Ո՞վ ա է ասում, որ ազգի հերոս ա... լակոտ, չափդ ճանաչի, արա»,- ի պատասխան ասաց Հովհաննես Պետրոսյանը:
Այն, որ խմբի անդամների միջեւ կան տարակարծություններ՝ թերեւս նորություն չէ։ Արդեն նշել ենք, որ դա ակնհայտ դարձավ, երբ դատարանում հետազոտվեցին գրավոր ապացույցները եւ դրանց համատեքստում նաեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սկավառակների զննման արձանագրությունները։ Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանի հավաքագրած մարդկանց միջեւ համերաշխություն չի եղել՝ հատկապես գործողությունների բնույթի վերաբերյալ։ Նրանց միավորել է թերեւս միայն իշխանություններին ուղղված դժգոհությունը, սակայն շատերը դեմ են եղել Սեֆիլյանի առաջարկած ռազմական գործողությունների որոշ տարբերակներին, ավելին՝ կասկածի տակ դրել նրա անկեղծությունը։
Մասնավորապես՝ Հովհաննես Պետրոսյանը համոզված է եղել, որ նա ֆինանսավորում է ստանում դրսից եւ խմբի խմբի անդամներից մեկի հետ զրույցի ժամանակ ասել է, որ «Ժիրոն չի կարա մենակ լինի…» , դրսից ինչ-որ մեկը կա, ով փողն ուղարկել է, ասել «արեք, էս վիճակն ա»։ Խմբի անդամներից մեկը ուրիշն էլ նրան խաբեբա է համարել. « … Հետո պարզ գիտեք, որ Ժիրոյի հետ չեմ, ասենք մեր կարծիքները չի համընկնում։ Մի թափ էլ ընկել-հելել եք։ Գիտեք, որ խաբեբա է, ոնց եք Ժիրոյի հետ գործի անցել։ Էն էլ ինչ գործի անցել», ապա ավելացնում՝ «Եթե ներսը ստեղ բան ես անում Ժիրոյի հետ՝ քֆուր է հասնում»։
Բացի այդ՝ մտավախություն են ունեցել, որ Ժիրայրն իրենց օգտագործում է։ Խնդիրն այն է, որ որպես ակտիվ գործողությունների օր որոշված է եղել դեկտեմբերի 1-ը, սակայն որոշ խմբի անդամներ չեն կարողացել կապ հաստատել Ժիրայրի հետ հատուկ կապի միջոցով, իսկ նշանաբառով հեռախոսազանգերին պատասխանել է այլ անձ։ «Հովոն զանգում ա մեկ էլ մի հատ գ-դն ա վեկալում հեռախոսը։ Հովոն ստուց պազիվնոն է ասում, էսի ընդից հա լավ, հետո կասեմ կզանվի։ Այսինքն, ամեն ինչը իրանք արդեն իրանց ձեւով ատբոյ են տվել, մեզի նապրյագի տակ են պահում, իրանք նստած մի տեղ խմում են դեկտեմբերի 1-ին հեղափոխություն անող տղերքը։ Չասեմ Ժիրոյի....., .... տղա չի՞ ինքը» (հնչում են վիրավորական արտահայտություններ-խմբ.)։
Խմբի անդամներից ոմանց համար ոչ միայն կասկածելի են թվացել Ժիրայր Սեֆիլյանի գործողությունները, վարքագիծը, այլ նաեւ անընդունելի՝ արյունահեղությունը։ «Այ Ղարաբաղ կէթայի, սահման կէթայի՝ առանց մի վայրկյան մտածելու, եթե զոհվեի էլ՝ ուրախ կլինեի։ Նպատակը գիտեմ ինչն է։ Ջոկո՞ւմ ես։ Իսկական թշնամուն չթողեմ իմ հողերը։ Նրանք ով են էդ բ-ի վաստակները, որ իմ սուրբ հողի վրա գան։ Բայց Ժիրոյի համար հելնեմ ես էստե, հայի արյուն թափե՞մ։ Հո ես գ-ն չեմ»,- ասել է իշխանություններից դժգոհ եւ Ժիրայր Սեֆիլյանի կողմից հավաքագրված անձանցից մեկը։
Մեկ այլ զրույցի ժամանակ էլ կարծիք է հնչում, որ անմեղ զոհեր են լինելու եւ որ Ժիրայր Սեֆիլյանը «զակազ» է կատարում։ «Էսօր սաղ էն հին կռված տղերքը իրանց քաղաքական հայացքները դրել են մի կողմ, սաղ հելնում էթում են սահման։ Օլիգարխները վոռ մտնելու համար են հելնում, էթում սահման, դու էլ քո վաշտը հավաքի, քո բանակը հավաքի, թե՞ էդքան դու մտածում ես, որ դու էդքան ռեյտինգ ունես, որ դու քանակություն կհավաքես, որ ստեղ ես ուզում բան անես։ Ջոկի՞ր, ասենք, ես իրա կողքը չեմ կանգնելու, բայց այդ պահին կարող է պատահական մի տեղ լինեմ, կրակոց էթա, ես էշ-էշ էթամ մեռնեմ։ Ջոկո՞ւմ ես, անմեղ զոհ։ Հլը դու պատկերացրու ինչքան ըտենց անմեղ զոհեր կլինեն։ Դու էդ ոնց ես մարսելու։ Ազգի դավաճանով կտանեն։ Մեկը ես կգոռամ, որ ինքը ազգի դավաճան է։ Ըտենց չի արվում։ Իսկ ինքը՝ Ժիրոն, հիմար չի։ Նա ԿԳԲ-ի դպրոցն անցած, շատ լավ գիտի ինչ է անում, շատ լավ գիտի ում զակազն է անում»։
Խմբի անդամները նաեւ կասկած են ունեցել, որ իրենց անունով Ժիրայր Սեֆիլյանը տարբեր գումարներ է դուրս գրում, մինչդեռ իրենք ոչինչ չեն տեսնում։
Այս խոսակցությունները հրապարակվել են դատարանում ու թերեւս նաեւ դա է պատճառը, որ ամբաստանյալների միջեւ հարաբերությունները լարվում են եւ բաժանվել են երկու ճակատի՝ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների եւ նրան կասկածողների։Եւ առաջիկա նիստերին բացառված չէ, որ կրքերը նորից բորբոքվեն։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից