ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Օսկանյանը քաղաքականության դուռը դեռ չբացած փակում . «Փաստ» 12/02/2017 09:00 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը տրամադրություն չունի ո՛չ սեփական կուսակիցների հետ շփվելու, ո՛չ էլ լրագրողների: Հակառակ դեպքում երկու կողմերին էլ կկանչեր ու կպատմեր, թե իր հիմնած «Համախմբում» կուսակցությունն այս ընթացքում ընդդիմությանը համախմբելու ինչ նոր պլաններ է մշակել ու երբ է պատրաստվում դրանք կյանքի կոչել:
«Ո՞ւր կորան նրա խրոխտ կոչերն ու երկիրը գլխիվայր շուռ տալու «պատրաստակամությունը», ոչ ոք չգիտի: Միայն պարզ է, որ նա ԱԺ ընտրություններից հետո մեկնել էր Հայաստանից: Հիմա չնայած կարճ ժամանակով վերադարձել է, բայց քանի որ գիրք գրելով է զբաղված, հանդիպումների համար ժամանակ չունի:
Մամուլին հասած տեղեկությունների համաձայն փակել է իր քաղաքական էջը: Հանուն անկեղծության նշենք, որ ոչ թե նոր է որոշել փակել այդ էջը, այլ այն երբեւէ չի էլ բացել վերջին տասը տարիներին: Ու չնայած ԲՀԿ–ի շնորհիվ նա ԱԺ երկու գումարման ժամանակ էլ կարողացավ պատգամավորի աթոռին նստել, սակայն դեռ չի նշանակում, որ Օսկանյանը քաղաքականության մեջ եղել է:
Ու հիմա ասել, որ Օսկանյանը փակել է քաղաքականության էջն ու նոր շրջափուլի դուռ բացել իր առջեւ՝ մի փոքր ծիծաղելի է: Մյուս կողմից հասկանալի չէր, թե OՐO «դաշինքի» ֆարսի ժամանակ նա իրականում ինչ դերակատարում ուներ: Տպավորությունն այնպիսին է, որ թե՛ ինքը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ «դաշինքում» ընդամենը դիզայնի կամ ասենք՝ դաշինքի հապավումն ավելի մոգական դարձնելու համար էին հրավիրվել:
Ու թեեւ որոշ քաղաքական վերլուծաբանների կարծիքով այդ դաշինքում ներգրավված երեք բավականին ուժեղ անհատների ներկայությունը խոսում էր դաշինքի հզորության մասին, սակայն շատ արագ պարզվեց, որ նրանց շարքում հայտնված Օսկանյանն ու իր «Համախմբումը» նույնիսկ չեն կարողանում իրենց կուսակցության ներսում հավաքված կուսակիցներին համախմբել, էլ ուր մնաց դաշինքին ու հասարակությանը:
Այնպես որ, ասել, որ Օսկանյանը նոր է որոշել փակել դեպի մեծ քաղաքականություն տանող դռան ճանապարհը, սխալ է: Նա այդ ճանապարհով գնալու ոչ կամք, ոչ էլ ցանկություն երբեւէ չի էլ ունեցել, իսկ եթե անգամ մերթ ընդ մերթ հայտնվել է մամուլում, ապա միայն ոչ թե իր կամքով, այլ՝ ցույց տալու, թե ինքն իբր ակտիվ է»,- գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի՝ 02.12.17թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից