ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մերկապարանոց է, որ խոսակցությունը Վահան Շիրխանյանի ու Արթուր Վարդանյանի միջև է ընթանում. Հայկ Ալումյան 12/01/2017 20:20 | Դատական ռեպորտաժներ
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեց, ըստ նախաքննական մարմնի, Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի և Լիլիթի միջև՝ Վահան Շիրխանյանի տանը, տեղի ունեցած խոսակցության ձայնագրության վերծանումը:
Խոսակցության ձայնագրությունը հայտնաբերվել է գործից անջատված մասով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի համակարգչի զննությամբ:
Խոսակցության մեջ շոշափվում է այն ժամանակ գործող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունը: Վահան Շիրխանյանը (ներկայացված է որպես Վ.Շ.) ասում է, որ խոսել է նախարարի հետ «Սպաների համահայկական միության» մասին, որում լինելու է 25 հազարից ոչ պակաս սպա, ըստ Վ.Շ.-ի, «դա մի հատ պահեստային բանակ է»:
Ձայնագրության մեջ Վ.Շ.-ն ասում է, որ Սեյրան Օհանյանին ասել է՝ «ոչ թե քո հետ կապված, այլ ժողովրդի ատելությունն էնքան մեծ է, որ մի օր մեկ էլ կլսես հեռուստացույցով, որ էսպիսի բան է եղել: Ի՞նչ ես անելու: Ասեց՝ ես իմ ժողովրդի դեմ դուրս չեմ գա»:
Ըստ Վ.Շ.-ի, պետք է ամեն ինչ անել քաղաքից դուրս: Ա.Վ.-ն՝ Արթուր Վարդանյանը հարցնում է՝ ասենք Սերժը վարի գնաց, հնչում է Վ.Շ.-ի պատասխանը՝ ամեն ինչ միանգամից անցնում է Սեյրանի ձեռքը և «կշարժվի մեր ասածով»:
«Էս երկիրը փրկելու, ժողովրդին փրկելու» համար Վ.Շ.-ն ասում է՝ ինքնաթիռը թռնում է, ու ընկնում է, թող մի հիսուն հոգի էլ մարդ լինի, ընկնում է: Ամենահեշտ բանն ասելն է՝ թե խփեցին, հիսուն տարի ման են գալու, թե ո՞նց եղավ, ի՞նչ եղավ:
Վ.Շ.-ն նշում է՝ պիտի ամենահեշտը՝ համեմատաբար և ապահով տարբերակն ընտրել:
Վ.Շ.-ն հարցնում է «դաշնակներից մարդ կա՞ն շուրջդ», ապա բացասական պատասխան ստանալով՝ հավելում է. «Դաշնակների մեջ կա ծպտյալ դաշնակ կարգավիճակ, ծպտյալ, ուշադիր եղիր»:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ գործում ապացույց չկա, որ խոսակցությունը հիշյալ երեք անձանց միջև է ընթանում, դա մերկապարանոց է, ասաց նա:
Ամբաստանյալ Արա Պողոսյանն այսօր հայտարարեց, որ շուրջ երկու տարի իրենք համբերատար սպասել են՝ հույս ունենալով, որ մի օր էլ Հայաստանում կվերակենդանան վաղուց գերեզման իջեցված խիղճն ու բարոյականությունը, մարդու իրավունքները: Թեև վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանը ստանձնել է որոշակի պարտավորություններ, մասնավորապես, բարեփոխումներ իրականացնել ու կառուցել ժողովրդավարական Հայաստան, սակայն Ա.Պողոսյանի կարծիքով, երկրում բարեփոխումներ ու առաջընթաց հնարավոր չէ, քանի դեռ շարունակվում են քաղաքական դատավարությունները, քանի դեռ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան մարդկանց խոշտանգելով ստիպում է իր կազմած ցուցմունքի տակ ստորագրել։
«Ասում են անարդարությունը քաղցկեղ է և պետք է այն արմատախիլ անել, համաձայն եմ, բայց այդ դեպքում ինչու է այսքան մարդ մինչև այժմ գտնվում բանտերում»: Ըստ ամբաստանյալի, Հայաստանը երբեք չի փոխվի, քանի դեռ բանտերում փակված են քաղաքական գործերով տասնյակ բանտարկյալներ: Այսպես երկար շարունակվել չի կարող և այս ոգով մեր երազների Հայաստանը չի կառուցվի: Ըստ ամբաստանյալի, իրենք որևէ հեղաշրջում չեն ցանկացել ու չեն էլ ցանկանում, որևէ նման գաղափարի չեն հարել ու չեն հարում: Վերաձևակերպելով Ժան-Ժակ Ռուսոյի բառերը՝ Արա Պողոսյանն իրենց դատի վերաբերյալ ասաց. «Մենք մոտենում ենք ճգնաժամին և մեծ փոփոխությունների դարաշրջանին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ