ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով 12/01/2017 19:10 | ԼՐԱՀՈՍ
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով: Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ:
Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ողջունելով լսումների մասնակիցներին՝ նա նշել է, որ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով լսումների անցկացման առաջնահերթ նպատակներից է հանրության իրազեկումը, որը կարեւոր նախապայման է հետագա արդյունավետ աշխատանքի իրականացման համար, քանի որ թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ եվրոպացի գործընկերների կարծիքով, համաձայնագրի նպատակն է ավելի բարեկեցիկ եւ արժանապատիվ դարձնել Հայաստանի քաղաքացիների կյանքը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է քաղաքացիական հասարակության ներգրավումը համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու գործընթացներում, քանի որ քաղհասարակությունն իր բոլոր կառուցվածքներով հսկայական ներուժ ունի: Լսումների երրորդ եւ կարեւորագույն նպատակը, ըստ Արմեն Աշոտյանի, համաձայնագրի իրականացման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ապահովումն է: Արմեն Աշոտյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը կառավարությանն աջակցելու կարեւորագույն գործիքներից է՝ հնարավորինս արագ եւ արդյունավետ կյանքի կոչելու համար այն բարեփոխումները, որոնք նախ եւ առաջ ամրագրված են ՀՀ նոր Սահմանադրությամբ: Պարոն Աշոտյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի հետ առկա համագործակցությանը եւ նշել, որ համաձայնագիրն այն խորացնելու եւ զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Նա կարեւորել է համաձայնագրի վավերացման հնարավորինս արագ գործընթացի իրականացումը ԵՄ անդամ 28 երկրներում՝ աջակցելով ազգային խորհրդարաններին:
Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա եւս կարեւորել է լսումների անցկացումը հանրային իրազեկման տեսանկյունից եւ ընդգծել, որ հաջողություն կարող են ունենալ միայն այն գործընթացը, ծրագիրը կամ բարեփոխումը, որոնց իրականացման մասն են կազմում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ հանրությունը՝ դրանք համարելով իրենը: Համաձայնագրի դրույթների իրականացման առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է քաղաքական կամքի առկայությունը, այլապես, ինչպես նշել է նա, այն կմնա դարակում՝ գեղեցիկ փաթեթավորված: «Համաձայնագիրն ինձ համար հաջողության բանալի է՝ տրված Հայաստանին, իսկ թե որքանով մենք կկարողանանք այդ բանալիով բացել եւ անցնել խորքային, լրջագույն բարեփոխումների, ինչը նախատեսված է յուրաքանչյուր ոլորտում, դա արդեն կախված է մեզանից»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ կարեւորելով այս հարցում քաղաքական ուժերի հանձնառությունն ու խորհրդարանական վերահսկողության իրականացումը: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ ընդդիմախոսների տեսակետներին եւ ընդգծել, որ համաձայնագրում ամրագրված դրույթները՝ ուղղված Եվրամիության հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, կամրապնդեն Հայաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:
Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի անունից ելույթ է ունեցել «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը: Նա կարեւորել է լսումների անցկացումը եւ նշել, որ քաղաքական հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, բարեփոխումների, ինչպես նաեւ հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է: Արդյունավետ գնահատելով հիմնադրամի տասնամյա գործունեությունը Հայաստանում՝ Թոմաս Շրապելը կարեւորել է խորհրդարանական լսումների անցկացումն հանրային իրազեկման տեսանկյունից: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ նա մասնավորապես նշել է, թե դրանք միմյանց չեն հակադրվում. «ՀՀ-ԵՄ համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի եւ Եվրամիության քաղաքականության, նրանց ժողովուրդների համար: Հայաստանը կամուրջ է հանդիսանում երկուսի միջեւ: Մենք մեծ հույսեր ենք կապում այս նոր հեռանկարների հետ: Կարող եմ վստահեցնել, որ հիմնադրամը շարունակելու է աջակցել Հայաստանի Ազգային ժողովին՝ խորացնելու համագործակցությունը»,- ասել է Թոմաս Շրապելը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում է, որն ուղղված է Հայաստանի եւ ԵՄ երկրների հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը, այն կնպաստի ՀՀ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության եւ ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը: Նշվել է, որ մանրամասն քննարկվել է համաձայնագրի շրջանակում ինտեգրացիոն գործընթացների համատեղման հարցը. փաստաթուղթը համատեղելի է ՀՀ ստանձնած բոլոր պարտավորությունների հետ եւ թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի եւ թե՛ ԵՄ-ի հետ: Պարոն Գաբրիելյանի խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն կտա նաեւ մերձեցնելու այս երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները: Փոխնախարարը համաձայնագրի ստորագրումը կարեւորել է ոչ միայն մարդկային շփումների, այլեւ ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին նոր թափ ու ազդակ հաղորդելու տեսանկյունից: Այն առեւտրային համաձայնագիր չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ առկա են փաստաթղթում:
Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի՝ եվրոպական միացյալ ավիատարածքին միանալուն վերաբերող համաձայնագրին, որը կարեւոր է մեր երկրի հաղորդակցման ուղիների ընդլայնման հնարավորությունների առումով: «Մենք պատրաստ ենք գործակցել այդ ոլորտում»,- ասել է նա:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ողջույնի խոսքում կարեւորել է նմանօրինակ քննարկումները, որոնք լավագույն հնարավորություն են՝ ծանոթանալու խորհրդարանականների, միջազգային եւ հայաստանյան փորձագիտական ու վերլուծական կենտրոնների մոտեցումներին: Փոխնախարարն ընդգծել է, որ ԵՄ-ն մեր երկրի քաղաքական եւ առեւտրային հիմնական գործընկերներից է: Նա ներկայացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցային գործընթացի մանրամասները, աշխատանքային խմբերի համակարգման ոլորտները, բանակցային փուլերի ընթացքը՝ ընդգծելով, որ այն մշտապես գտնվել է հանրության, փորձագիտական եւ դիվանագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:
«Իրապես կարող ենք պնդել, որ արդյունքում ստացել ենք հավակնոտ համաձայնագիր, որի իրականացումը ԵՄ-ի հետ մեր գործընկերության շրջանակն ընդլայնելու կարեւորագույն քայլ կհանդիսանա: Ստորագրված համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է եւ նպատակաուղղված աշխատանքի արդյունքը»,- ասել է Կարեն Նազարյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, կարեւորելով համաձայնագրի ստորագրումը, հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումը կօգնի խթանելու դրա իրականացումը, քանի որ այն հանգրվանային նշանակություն ունի:
Դեսպանը երախտագիտություն է հայտնել փաստաթղթի պատրաստմանը մասնակցած բոլոր բանակցողներին: Պարոն Սվիտալսկին նշել է, որ նոր համաձայնագիրը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար է արդյունավետ. այն լավ մոդելային օրինակ է հանդիսանալու ինտեգրման այլ ձեւաչափերում մասնակցող գործընկերների համար:
«Կարեւորն այն է, որ համաձայնագիրը ներդաշնակ է այլ ձեւաչափերում ՀՀ ստանձնած մյուս հանձնառությունների հետ եւ հույս ունենք, որ համաձայնագրի ներդաշնակեցված բնույթը կօգտագործվի իրականացման փուլում: Այս համաձայնագիրը ներառում է մի շարք նոր հնարավորություններ Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի համար»,- նշել է պարոն Սվիտալսկին:
Դեսպանը խոսել է նաեւ հանրային ու խորհրդարանական վերահսկողության բաղադրիչի եւ համաձայնագրի իրականացման մասին:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այնուհետեւ ներկայացրել է համաձայնագրի քաղաքական հարցերը՝ նշելով, որ այն ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ եւ կանոնավոր համագործակցությունը խթանելու, ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ բարեփոխման իրականացումը: Համաձայնագրում անդրադարձ է կատարված միջազգային խաղաղության եւ անվտանգության խթանման հարցերին, համաձայնեցված ձեւաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Առանձնակի եւ հստակ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ երկարատեւ կարգավորման հարցին: Համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վրա:
Պարոն Նազարյանը հավելել է, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրի վերաբերյալ երկխոսության մեկնարկը, առեւտրի եւ ներդրումների զարգացման մրցունակության խթանման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցության հարցերը եւս արտացոլված են փաստաթղթում: Որպես բարեփոխումներին ուղղված քայլ՝ անդրադարձ է կատարված ՀՀ օրենսդրությունն աստիճանաբար ԵՄ օրենսդրությանը մոտարկելու մեր երկրի հանձնառությանը: Համաձայնագրում կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքային, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության արդյունավետ համագործակցության հանձնառությունը:
«Այս փաստաթուղթը նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք»,- ընդգծել է պարոն Նազարյանը:
Փոխնախարարը կարեւորել է համաձայնագրի իրականացման հարցում յուրաքանչյուրի ներգրավվածությունը:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ համաձայնագիրն արտոնյալ առեւտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային եւ թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ եւ խոր ծածկույթ, քան կա ներկայում ԵՄ-ի հետ գործող համաձայնագրով: Այսուհետ համագործակցությունը լինելու է ապրանքաշրջանառության ոլորտում, որը կանոնակարգվում է հիմնականում Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներով:
Փոխնախարարն անդրադարձել է ԵՄ կողմից Հայաստանին հասանելի աջակցության ծրագրերին եւ գործիքներին: Նրա խոսքով՝ բյուջետային աջակցությամբ մեր երկրում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր. ամենամեծ հատկացումները եղել են 2016 թվականին: Ըստ փոխնախարարի՝ առաջիկա տարիներին պետք է բանակցել ներդրումների համար, իսկ 2018 թվականի հունվարից գործարկվող նոր համակարգը մեծ հնարավորություններ կընձեռի արտահանողներին՝ դրական նշանակություն ունենալով ՓՄՁ ոլորտի զարգացման համար: Գարեգին Մելքոնյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման արդյունքում կիրառվող միասնական աջակցության շրջանակին՝ ոլորտային եւ գումարային տեսանկյունից:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ողջունելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշներին՝ ըստ երկրների: Պարոն Մելքումյանի կարծիքով՝ պետք է փոփոխությունների ենթարկել մեր տնտեսության կառուցվածքը, որպեսզի նշմարվեն համագործակցության եւ զարգացման հեռանկարներ:
ԵՄ արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերին, քաղաքացիական հասարակություն-իշխանություն փոխհարաբերություններին: Նա կարեւորել է Հայաստանում եւ ԵՄ տարածքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ համագործակցության խորացումը, այդ թվում` փորձի փոխանակումը, եվրոպական արժեքների առաջխաղացումը, շահերի պաշտպանության քարոզարշավները: Կարեւորվել է ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակություն երկկողմ պլատֆորմի ստեղծումը: Նրա խոսքով՝ այս գործընթացներում քաղաքացիական հասարակության սուբյեկտ կարող է լինել ԵՄ արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը: Հերիքնազ Հարությունյանը խոսել է նաեւ լրագրողների եւ քաղաքացիական հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացման եւ նրանց ձայնը լսելի դարձնելուն ուղղված քայլերի մասին: Կարեւորվել է քաղաքացիական հասարակության դաշտի քարտեզագրումը:
Իրենց ելույթներում ՀՀ ԱԺ պատգամավորները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են համաձայնագրի ստորագրման կարեւորությանը, ընձեռած հնարավորություններին, բարեփոխումների իրականացմանը, արտաքին քաղաքական ոլորտում «եւ-եւ»-ի քաղաքականության իրականացմանը, համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամքին, կարեւորել են փաստաթղթի իրականացման փուլը: Բանախոսների կողմից կարեւորվել է Հայաստանի դերը ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների կայացման գործում, անդրադարձ է կատարվել համաձայնագրի տնտեսական բաղադրիչին եւ նշվել, որ Հայաստանը պետք է բացի դռները եվրոպական արտադրողների առջեւ՝ նպաստելով տնտեսության զարգացմանը եւ ապրանքաշրջանառության աճին:
Ելույթ ունեցողներն անդրադարձել են տնտեսական ցուցանիշներին՝ նշելով, որ տնտեսական համագործակցությունը չի սահմանափակվում միայն առեւտրով. համաձայնագիրը հնարավորություն է տալիս ունենալու ներդրումներ՝ ստեղծելով պայմաններ եւ երաշխիքներ ներդրումների ներգրավման համար:
Բանախոսները նշել են, որ պետք է ուշադրություն դարձնել դրամավարկային քաղաքականության համակարգին եւ վարկերի արդյունավետ օգտագործմանը: Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգտվել երկու քաղաքական միություններին անդամակցելուց եւ մեր երկրում սահմանադրականության մակարդակը սոցիալ-տնտեսական առաջընթացի լավագույն երաշխիքը կարող է լինել:
Անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների մեծացմանը՝ ելնելով մեր երկրի ունեցած աշխարհաքաղաքական դիրքից, ինչպես նաեւ շեշտը դրվել է երկարաժամկետ զարգացման վրա՝ նշելով, որ համաձայնագիրն ունի բազմաթիվ հավելվածներ, որոնք թույլ կտան գնալ ճիշտ ուղղությամբ:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին՝ համաձայնագրի ստորագրումը համարելով կարեւոր ճանապարհի առաջին քայլը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ թե ինչպես կանցնենք այդ ճանապարհը, մեր խնդիրն է: Ըստ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա այս համաձայնագրի շահառու՝ կյանքի կոչելով այն: Տիկին Զոհրաբյանը կարեւրոել է ԶԼՄ-ների դերը հանրության իրազեկման հարցում՝ նշելով, որ հասարակությանը պետք է ներկայացվեն համաձայնագրի ընձեռած հնարավորությունները, դրանցից բխող բարեփոխումները: Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրի հաջողության բանալին է. պիտի կարողանանք օգտագործել այն:
Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հաջողության պատմություն է ՀՀ արտաքին քաղաքական գործընթացներում: Նա նշել է, որ ԵՄ-ից ակնկալվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում: Հանձնաժողովի նախագահը կարեւոր ձեռքբերում է համարել այն, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող ձեւակերպումը դարձել է ԵՄ-ի հետ ունեցած իրավապայմանագրային բազայի կարեւոր մաս: «Ի տարբերություն այլ քաղաքական իրադարձությունների՝ եվրոպական հանրությունը չփորձեց միեւնույն նժարի վրա դնել Հայաստանը եւ Ադրբեջանը»,- նշել է նա:
Օրենսդրության ներդաշնակեցման գործընթացում Արմեն Աշոտյանը կարեւորել է խորհրդարանի ակտիվ դերակատարությունը, համաձայնագրի դրույթների կյանքի կոչման հարցում օրենսդիր եւ գործադիր իշխանության, ընդդիմության եւ իշխանությունների, կառավարության եւ քաղաքացիական հասարակության համախմբված աշխատանքը:
«Իրականություն կդարձնենք եվրասիական տարածքում եվրոպական պետություն ունենալու մեր տեսլականը»,- եզրափակել է խոսքը Արմեն Աշոտյանը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից