Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նոր ազդակ են տալիս դրամաշնորհային կազմակերպություններին. Հայտարարություն 12/01/2017   10:50  |  ԼՐԱՀՈՍ

Հանուն օրենքի Հասարակական կազմակերպությունն անդրադարձել է Ընտանեկան բռնության կանխարգելման և սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքներին, որի վերաբերյալ ներկայացրել է զեկույց:

 

Ստորև ներկայացնում ենք  զեկույցն ամբողջությամբ, որոը բաղկացած է 3 մասից.

Մաս 1

Հայաստանի ոստիկանության 2012թ-ի վիճակագրության համաձայն երկրում արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որը կազմում է ընդհանուր բռնությունների թվի 0,025%-ը: Այդ նույն թվականին Մեծ Բրիտանիայում ընտանեկան բռնության թիվը կազմել է 796 935, որը տոկոսային հարաբերությամբ 49 անգամ ավելի է, քան Հայաստանում: 2015թ-ին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք:

Կարելի է շարունակել համեմատել թվերն այլ երկրների հետ, ինչպես օրինակ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների և հասկանալ, որ հայկական իրականության մեջ իրավիճակը արմատապես տարբերվում է, քանի որ բռնության դեպքերի թիվը համեմատելի չէ այլ երկրների դեպքերի թվի հետ: Հարց է առաջանում, թե ինչու են Հայաստանում հանկարծ սկսել խոսել ընտնեկան բռնության կանխարգելման մասին օրենքի անհրաժեշտության մասին պաշտոնական մակարդակով:

Պետք է նշել, որ «Կանանց իրավունքների աջակցման կենտրոնը» սկսել է մշակել այս օրենքը դեռ 2007թ-ից: 2009թ-ի սեպտեմբերին այն ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ 2010թ-ին նաև Կառավարություն, սակայն վերջինս  մերժել է այն: Հետագայում այն սկսվել է լոբբինգ արվել «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի կողմից, որը  կազմված է 7 Հկ-ներից` «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Հասարակություն առանց սահմանների», «Փինք-Հայաստան», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Իրական աշխարհ, իրական մարդիկ»: Բայց օրինագիծը երկրորդ անգամ նույնպես մերժվել է:

Մաս 2

«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամները դրամաշնորհային կազմակերպություններ են, որոնք հիմնականում զբաղվում են գենդերային հավասարության և սեռական փոքրամասնությունների պաշտպանության հարցերով: Հարկավոր է ուշադրություն դարձնել այս ՀԿ-ների արևմտյան հիմնադրամներից ստացած գումաների վրա: 2016-2017թթ-ին այդ նույն կազմակերպությունները Սորոսի հիմնադրամից ստացել են 162 936 ԱՄՆ դոլար: «Փինք Արմենիա» ՀԿ-ն բրիտանական «Սիգրիդ Ռաուսինգ Թրասթ» հիմնադրամի կողմից սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար ստացել է 80 000 ֆունտ ստերլինգ, իսկ «Կանանց ռեսուրսային կենտրոն» Հկ-ն` 180 000 ֆունտ ստերլինգ: Խոսքը դեռ գնում է միայն երկու հիմնադրամների մասին, որոնք ֆինանսավորում են այս ՀԿ-ները, եթե նայենք ամբողջ ցանկը, ապա կարելի է ենթադրել, որ կոալիցիայի անդամները մեկ տարում ստանում են հազարավոր դոլարներ գենդերային անհավասարության դեմ պայքարելու նպատակով:

Հայաստանի ճգնաժամային իրավիճակներում այդ Հկ-ներն այլ դրամաշնորհային կազմակերպությունների հետ միասին մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում: Հենց այդ կազմակերպություններն էին, որ ոստիկանական շենքի գրավման ժամանակ հանդես էին գալիս Հայաստանի իշխանությունների դեմ հայտարարություններով և Ֆեյսբուք սոցիալական ցանցում տրածում էին ոստիկանության հետ պայքարի ինստրուկցիաներ: Դժվար չէ կռահել, որ այս կազմակերպությունների հովանավորները և դոնորները նրանց վճարում են այն բանի համար, որ բացի կանանց և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, անհրաժեշտ պահին հանդես գան իշխաությունների դեմ: Այդ իսկ պատճառով նմանատիպ ՀԿ-ներին ընդունված է անվանել հինգերորդ շարասյուն, քանի որ նրանք ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից և ունեն ապակառուցողական նշանակություն: Այս կազմակերպությունների` ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման դրդապատճառը հայտնի է. բռնության զոհերի ֆոնին նոր դրամաշնորհների ստացում:

Եթե մենք խոսում ենք Հայաստանում հինգերորդ շարասյան մասին, ապա պետք է նաև նշել, որ վեցերորդ շարասյան նշաններ նույնպես կան, որը գտնվում է երկրի պետական կառույցներում: Օրինակ ինչու է արդարադատության նախարարությունն այժմ հանդես գալիս նման նախաձեռնությամբ` դրամաշնորհային կազմակերպություններին նոր ազդակ տալով:

2016թ-ին Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության քաղաքագիտության, ԶԼՄ-ների և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանին բյուջետային աջակցություն կցուցաբերի ընտանեկան բռնության օրենքի ընդունման փոխարեն: Նշվել էր նաև գումարի չափը` 11մլն եվրո: Այդ պահից սկսած մի շարք չինովնիկներ սկսեցին ավելի հաճախ հիշատակել «ընտանեկան բռնություն» բառակապակցությունը: Թե ինչու է Հայաստանում հասարակական և քաղաքական մակարդակներում աջակցվում այս օրենքը, ենթադրությունները թողնում ենք ձեզ: Սակայն պետք է նաև հիշել  ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ կատարած այն հայտարարության մասին, որ Հայաստանը աջակցում է Ռուսաստանի` ընտանիք կառույցի և ավանդական ընտանեկան արժեքների մասին հայտարարությանը: Դա հստակ հաղորդագրություն էր պետության նախագահի կողմից, ով ղեկավարում է ազգային-պահպանողական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն:

Այս տարի հոկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրահանգ է տվել հատուկ ծառայություններին զբաղվել Սորոսի հիմնադրամով և հնարավորինս արագ դադարեցնել դրա` երկրի ներքաղաքական գործընթացներում ուեցած ազդեցությունը: Փաստաթղթում հավաքված են եղել Եվրոպական խորհրդարանի 226 անդամների մասին ինֆորմացիա, որոնք համարվում են «Բաց հասարակություն» հիմնադրամի լոբբիստներ: Եվրախորհրդարանի այս ներայացուցիչները ֆինանսավորվել են ամերիկացի միլիարդատիրոջ կողմից «գենդերային հավասարության», «ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության», «Ոկրաինան ԵՄ-ին մոտեցնելու» և և, իհարկե, Ռուսաստանին հակազդելու նպատակներով: Հենց այս գործոնն է ապահովում Սորոսի հիմնադրամի հետ համագործակցության հինական դերը: Միայն հակառուսական չինովնիկները կարող են Ջորջի հաճախորդները դառնալ, մյուսները դուրս են խաղից: Փաստաթուղթը բացահատում է այնպիսի չինովնիկների անուններ, որոնց մասին խոսելն անիմաստ է, սակայն հիմնադրամի աշխատանքի սկզբունքների մասին պետք է մանրամասն մտածել:

 «Բաց հասարակություն» հիմնադրամը աշխարհի 100 երկրներում ունի ներկայացուցչություններ: 1980-ական թվականների կեսերին այս կազմակերպություններն աջակցել են Արևելյան Եվրպայի երկրների և Բալկանների հասարակական սեկտորին: Այն Հկ-նեը, որոնք ֆինանսավորվում են Սորոսի կողմից Լեհաստանում մեղադրվում են հակապետական գործողություններ իրականացնելու մեջ:

Հայաստանում միայն վերջին 3-4 տարիների ընթացքում Սերոսի հիմնադրամը որոշ հայկական Հկ-ների տրամադրել է մոտ 5 մլն դոլար «դեմոկրատական արժեքների» զարգացման նպատակով: Բոլորին պարզ է, որ Սորոսի համար դեմոկրատական արժեքներն առաջին հերթին «ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունն է», ավելի ճիշտ անչափահասների շրջանում այլասերվածության քարոզի համար պայքարը և «գենդերային հավասարությունը», այսինքն հայկական ընտանիքների քայքայումը կանանց իրավունքների պաշտպանության ֆոնի տակ, որոնք իբրև մշտապես ենթարկվում են բռնության ընտանիքում: Հենց այս մասին էր խոսում Հունգարիայի վարչապետը, իսկ հրապարակված գաղտնի փաստաթղթերը խոսում են այն մասին, որ ԵՄ-ն հանդիսանում է  Ջորջի փորձարկման հարթակ:

Հայաստանում հենց այս սկզբունքով են մշակվել ընտանեկան բռնության և սեռական փոքրամասնություների մասին օրենքները, որոնք տարիներ շարունակ աջակցվել են Սորոսի «հաճախորդների» կողմից: Մնում է իմանալ, թե ովքեր են հայկական իշխանություններում հանդիսանում Ջորջ Սորոսի հաճախորդները:

Մաս 3

Նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս խնդրի շուրջ հասարակության կարծիքն իմանալու նպատակով «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներն իրականացրել են հարցում Հայաստանի մոտ 3300 քաղաքացիների շրջանում: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվողների մեծ մասը (59%) բացասական է վերաբերվում ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրին, 34%-ը դրական պատասխան է տվել, իսկ 7%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել:   

Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացասական պատասխան տվողների 62%-ի կարծիքով Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է ընդունել զանազան օրենքներ, իսկ 58%-ի կարծիքով այդ համաձայնագրի շրջանակներում հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվում:

ՀՀ Արդարադատության նախարարությունը նախապատրաստել և հանրության դատին է ներկայացրել ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության մասին օրենքները, որոնց շուրջ հասարակությունը տարակարծիք է: Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը պարունակում է իր մեջ այնպիսի դրույթներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել ոչ միայն հայաստանյան իրավական պրակտիկայում, այլ նաև միջազգային, և դա է պատճառը, որ այդ օրենքը մեծ վրդովմունք առաջացրեց:

Համաձայն խտրականության մասին օրենքի (քրեական օրենսգրքի 197-րդ հոդված) սեռական փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգություն կատարելը դատապարտվում է տարբեր վարչական տույժերից մինչև 2 տարի ազատազրկմամբ: ՀՀ-ն ունի այս օրենքների անհրաժեշտությունը, թե ոչ, հարցվածների 57%-ի կարծիքով ոչ, 27%-ի կարծիքով` այո, իսկ 16%-ը չգիտի այս հարցի պատասխանը:

Թե ինչպիսի հետևանք կունենա այդ օրենքների ընդունումը Հայասանի համար համաձայն հարցման արդյունքների. «Մասնակիցների 34%-ի կարծիքով կոտնահարվեն ընտանեկան արժեքները, 42%-ը կարծում է, որ դրանք կհանգեցնեն երկրում հեղաշրջմանը, 49%` հասարակության մեջ կտարածվի այլասերվածություն, 11%-ի կարծիքով դրանք կբերեն ընտանիքներում բռնության նվազմանը, իսկ 3%-ը գտնում է, որ օրենքների ընդունումը ոչ մի հետևանքի չի հանգեցնի:

Տարիներ շարունակ որոշ ՀԿ-ներ լոբբինգ են արել վերոնշյալ օրենքները և ձգտել են դրանց ընդունմանը: Այդ ՀԿ-ների հիմնական հովանավորը եղել է «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամը, որը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն է: Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս հարցին, որի արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցների 74%-ի կարծիքով Հայաստանում նման հիմնադրամներ չպետք է գործեն, 18%-ի կարծիքով պետք է գործեն, իսկ 8%-ը այս հարցի պատասխանը չգիտի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:46 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծին
15:46 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության կանխարգելման հարցում փորձագետները և ոչ փորձագետները կարևորում են զբաղվածության, կրթության և իրազեկման դերը
16:07 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության կանխարգելման օրինագծի ընդունումը Արման Թաթոյանը կարևոր է համարում Հայաստանի համար
15:57 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության կանխարգելման մասին օրինագծի դրույթներն ուղղված կլինեն ընտանիքում համերաշխության վերականգնմանը. Արփինե Հովհաննիսյան
10:30 27/11/2017  |  ԼՐԱՀՈՍԸնտանիքում բռնության մասին օրինագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել էական փոփոխություններով
14:34 16/11/2017  |  ԼՐԱՀՈՍ«Ընտանեկան համերաշխություն»-ը իրավական սահմանում չունի. հայտարարություն՝ ընդդեմ նոր օրինագծի
12:45 16/11/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման օրինագծերի փաթեթին. այն զգալի փոխվել է
09:41 15/11/2017  |  ՄամուլԽաչիկ Ստամբոլցյանը զինված պայքարի կդիմի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվի. «Ժամանակ»
09:24 03/11/2017  |  Մամուլ«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքը պետք է ընդունվի առանց փոփոխության. այդպիսին է ԵՄ-ի պահանջը. «Հրապարակ»
14:44 02/11/2017  |  ԼՐԱՀՈՍԱրա Բաբլոյանը վստահ է ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի ընդունման հարցում

Արխիվ

[]