ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իգլայի գործով պաշտպանական կողմը անհիմն փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները. դատախազ Արամ Արամյան 11/30/2017 16:01 | Հարցազրույց
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու ինչպես նաև փողերի լվացման գործով 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի և մյուսների գործով նոյեմբերի 28-ին հրապարակվեց դատավճռը: Սամվել Բաբայանը վերջին խոսքում պնդեց, որ մեղադրանքի կողմը ենթադրություններով է առաջնորդվել և ոչ թե փաստերով: Ինչ ցույց տվեց դատաքննությունը, որքանով են ձեռք բերված ապացույցները վերաբերելի Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներին եւ ինչն է ապացուցված։ Այս և այլ հարցերի շուրջ Փաստինֆո-ի թղթակիցը զրուցել է գործով դատախազ Արամ Արամյանի հետ:
-Պարոն Արամյան, դատաքննության ընթացքում ինչպես նաև պաշտպանական ճառում Բաբայանը հայտարարեց, որ ոչ թե փաստերով եք առաջնորդվում, այլ ենթադրություններով։ Ասել է թե՝ ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվում ենթադրությունների հիման վրա։
-Սամվել Բաբայանին, ինչպես նաև գործով մյուս ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա: Ձեռք բերված ապացույցներով հաստատվել է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների նկարագրության մեջ ներառված յուրաքանչյուր փաստական հանգամանք, մեղադրողի ճառում ամփոփվել և մանրամասն վերլուծվել են դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, որոնցով ամբողջությամբ հիմնավորվել են ամբաստանյալներին, այդ թվում նաև Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները: Հետևաբար, ենթադրությունների հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին պնդումը զուրկ է որևէ հիմնավորումից:
Պաշտպանության կողմը գործով առաջին իսկ դատական նիստից անհաջող կերպով փորձել է ստվերել քրեական գործի քննության ընթացքը և դրա արդյունքները՝ անհիմն, երբեմն անտրամաբանական փաստարկներով ու պնդումներով թիրախավորելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի գործողությունների, կայացված որոշումների իրավաչափությունը, ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունն ու հավաստիությունը, իսկ դատական ակտի հրապարակումից հետո նույն վարքագիծը դրսևորվեց նաև դատարանի նկատմամբ: Դրա վառ օրինակներից է տարիներ շարունակ պաշտպանության բնագավառում ծառայած անձի կողմից զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակն ու առավել ևս հրթիռը, անպիտան «տրուբա» անվանելը:
Պարզ լեզվով ասած՝ գործ ունենք երկու անհերքելի փաստի հետ՝
առաջին՝ հայտնաբերվել է ապօրինի ռազմամթերք,
երկրորդ՝ հայտնաբերվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված թղթադրամներ:
Այս երկու անհերքելի փաստերի հետ իր առնչությունը ընդունել և ընդունում է նաև Սամվել Բաբայանը:
Մնացյալն արդեն արարքի որակման, իրավական վեճի առարկա են, որտեղ էլ Բաբայանի կողմից բերված փաստարկները լրիվ, օբյեկտիվ նախ՝ նախաքննությամբ, ապա հրապարակային դատաքննությամբ հետազոտման առարկա են դարձել և լիովին հերքվել գործով ձեռք բերված օբյեկտիվ ապացույցներով՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների, ներքին դիտման արդյունքներով, իրեղեն ապացույցներով, ինչպես նաև՝ վերջինիս հանցակիցների ճնշող մեծամասնության կողմից բազմիցս տրված ցուցմունքներով:
-Ինչպես Իգլայի ձեռքբերման, Հայաստան տեղափոխման, այնպես էլ փողերի լվացման դրվագին իր առնչությունն Սամվել Բաբայանը դատարանում հերքեց։ Ավելին՝ համոզմունք հայտնեց, որ փողերի լվացման դրվագով ամիսներ անց մեղադրանքը խստացրել եք, քանի որ Իգլայի մասով մեղադրանքը թույլ է եղել, «Ձեր դիրքերը թույլ են եղել»:
-Նախ հայտնեմ, որ ռազմամթերքի մաքսանենգությանը հանցակցելու համար Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է դեռևս քրեական գործի նախաքննության ընթացքում՝ նշված մեղադրանքը հիմնավորող ապացույցների անբավարարության պատճառով: Այս փաստն արդեն իսկ հաստատում է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և Ս. Բաբայանին արարքներ են մեղսագրվել միայն գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա: Մաքսանենգությանը հանցակցելու համար Ս. Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հանգամանքը ևս հաստատում է, որ վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է հօգուտ Սամվել Բաբայանի և մյուս մեղադրյալների և դադարեցրել է քրեական հետապնդումն այն արարքի համար, որը գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հաստատված չի համարել:
Եվս մեկ անգամ շեշտեմ, որ գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար համակցությամբ հաստատվել է, որ Սամվել Բաբայանը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է մի խումբ անձնաց ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր, ռազմամթերքի ձեռք բերումից հետո հանցակիցներին հրահանգներ է տվել այն պահելու վայրի և պայմանների մասին՝ պարտավորվելով կարճ ժամանակում վճարել դրա համար խոստացված գումարը:
Բացի այդ, Սամվել Բաբայանը, մի շարք անձնաց օժանդակությամբ, անվանական արժեքի հիսուներկու տոկոսը՝ 2900 ԱՄՆ դոլար վճարելով, փոխարկման արդյունքում ձեռք է բերել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված՝ հափշտակված, ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակով օգտագործվող հատուկ նյութով ներկոտված 5000 եվրո թղթադրամներ, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով նշված թղթադրամների հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու, օրինական շրջանառության մեջ դնելու նպատակով ապահովել է դրանց տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով լրացնելուն, ապա նշեմ հետևյալը. հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտումից ամիսներ առաջ: Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու վերաբերյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը իրավական օգնության միջնորդություններ է ներկայացրել ինչպես օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, այնպես էլ՝ միջազգային կառույցներին, միջնորդությունների կատարման արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված միջոցառումներն իրենց բնույթով օբյեկտիվորեն պահանջել են բավական տևական ժամանակ: Երբ տվյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են եղել Սամվել Բաբայանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, օրենքի պահանջների պահպանմամբ, նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ մի պարզ պնդում՝ փողերի լվացման վերաբերյալ գործը քննելիս ոչ-ոք չէր կարող կանխատեսել ապօրինի ռազմամթերքի գոյության, շրջանառության մասին:
-Բացի այդ նա ակնարկեց, թե գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի նախաքննության ընթացքում տված վերջին ցուցմունքը գրել են տվել, և ըստ էության «գործը դրա վրա է կառուցվել»: Մեջբերում եմ նրա հայտարարությունից՝ Սանասար Գաբրիելյանին գրել են տվել, որ նա պետք է Ղարաբաղ գնար, գար իրեն ցույց տար Իգլայի նկարը, սակայն եթե նա հրաժարվել է Իգլայի գնումից դրանից հետո գնում նկարի բերի ինչի՞ համար, եթե ապրանք չկա ինչի դիմաց ես պետք է փող տամ:
-Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ Սանասար Գաբրիելյանը նախաքննության ողջ ընթացքում պաշտպանությունն իրականացրել է իր կողմից ընտրված 2 պաշտպանների միջոցով, ովքեր մասնակցել են նրա հետ կատարված բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին՝ ստորագրելով դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները: Սանասար Գաբրիելյանի մասնակցությամբ կատարված որևէ դատավարական գործողության ընթացքում մեղադրյալն ու նրա պաշտպանները իրավապահ մարմինների աշխատակիցների ոչ իրավաչափ վարքագծի վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել, ավելին իրենց ստորագրություններով հաստատել են նշված արձանագրությունները և հայտարարությունների ու դիտողությունների բացակայությունը: Քրեական գործի նախաքննության ընթացքում ևս նման հանգամանքների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ստացվել:
Ինչ վերաբերում է հրթիռը Ղարաբաղ տեղափոխելու, համապատասխան վայրում թաքցնելու, ապա տեղանքը նկարահանելու վերաբերյալ Սամվել Բաբայանի ցուցումի մասին Սանասար Գաբրիելյանի ցուցմունքին, ապա նույն բովանդակությամբ ցուցմունք տվել է նաև Սամվել Բաբայանը: Մասնավորապես, նախաքննության ընթացքում Սամվել Բաբայանը ցուցմունք է տվել, որ ռազմամթերքի լուսանկարները տեսնելուց հետո Սանասար Գաբրիելյանին խորհուրդ է տվել այն տեղադրել արկղի մեջ և պահել ԼՂՀ Նարիշտար գյուղում: Իր հերթին Սանասար Գաբրիելյանը ցուցմունք է տվել, որ ռազմամթերքի լուսանկարները տեսնելուց հետո Սամվել Բաբայանն իրեն հանձնարարել է այն տեղափոխել ԼՂՀ Նարիշտար գյուղ և պահել այնտեղ: Այս ցուցմունքների բովնդակությունը հաստատվել է նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքներով: Ընդ որում իրենց ցուցմունքներում նշած այս հանգամանքները ամբաստանյալներն ըստ էության չեն հերքել նաև դատական քննության ընթացքում: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է նրա պնդումն առ այն, որ Սանասար Գաբրիելյանին համոզել են նման բովանդակությամբ ցուցմունք տալ: Բացի այդ, պետք է արձանագրել, որ այդ զրույցի բովանդակությունը, բացի ցուցմունքներից, արտացոլված է նաև Սամվել Բաբայանի նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման՝ մասնավորապես «ներքին դիտման»՝ տեխնիկական միջոցներով ամրագրված արդյունքներում, որոնք մանրամասն հետազոտվել են դատական քննության ընթացքում:
-Բաբայանը ճառում նաև անդրադարձավ այն դրվագին, որ նախաքննության ընթացքում որևէ տեղի չի ֆիքսվում, որ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը Իգլայի ձեռքբերումից չեն հրաժարվել, և հրաժարման փուլ չի եղել, այս ամենը ներկայացնելով մեղմ ասած իրականությանը չհամապատասխանող: Կխնդրեի սա ևս մեկնաբանել:
-Սույն քրեական գործով Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել նյութապես շահագրգռելու միջոցով մի քանի անձանց ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն դրդելու համար: Քրեական գործով ձեռք բերված հավաստի ապացույցներով հիմնավորվել է, որ Սամվել Բաբայանը տեղեկացված է եղել Սանասար Գաբրիելյանի կողմից հանցակիցների հետ ռազմամթերքի ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելու մասին: Հանցակիցներ Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մաիլյանի համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել հրթիռը, ինչի մասին տեղեկացրել են Սամվել Բաբայանին, որից հետո վերջինս Սանասար Գաբրիելյանին հրահանգել է ռազմամթերքը տեղափոխել Արցախի Նարիշտար գյուղ, թաքցնել հողի մեջ, նկարահանել տեղանքը, որպեսզի հետագայում հնարավոր լինի գտնել այն: Ընդ որում, ինչպես այդ օրը, այնպես էլ հաջորդ օրը՝ 2017 թվականի մայիսի 19-ին, Սանասար Գաբրիելյանի հետ տեղի ունեցած խոսակցության ընթացքում Սամվել Բաբայանը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու ռազմամթերքի համար նախապես իր կողմից խոստացված գումարը: Նշված հանգամանքները լիովին հերքում են հանցագործությունից կամովին հրաժարվելու մասին պնդումները:
Բացի այդ, ռազմամթերքը հանցակիցների տրամադրության տակ հայտնվելու, նրանց կողմից տեղափոխվելու, որոշված վայրում՝ Հրաչյա Մաիլյանի ավտոտնակում, պահելու պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունն արդեն իսկ ավարտվել է, և նման պայմաններու հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող:
Ապօրինի արդեն իսկ ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, որոնք խափանվել են իրավապահ մարմինների կողմից, ոչ մի պարագայում չեն կարող գնահատվել որպես հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարում:
-Դատարանում հայտարարություն է հնչել, թե Իգլայի վերաբերյալ փորձագիտական 2 եզրակացություն է եղել, որոնցից մեկը գործից կորել է։ Կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն այդ մասով նշանակվել է, թե ոչ, եթե այո, ապա ինչու եզրակացությունը չի կցվել քրեական գործին:
-Ինչ վերաբերվում է երկրորդ հրթիռին, ապա այն Սամվել Բաբայանի և նրա հանցակիցների կողմից կատարված արարքի բացահայտումից տևական ժամանակ անց այլ անձի կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և, քանի որ դրա ապօրինի շրջանառությանը Սամվել Բաբայանի մասնակցության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել, այդ մասով նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:
Ամեն դեպքում, քրեական գործի նախաքննության ընթացքում երկրորդ հրթիռը ևս ենթարկվել է փորձաքննության և տվյալ փորձաքննության եզրակացությունը ևս օրենքով սահմանված կարգով նախաքննության ընթացքում ծանոթանալու համար ներկայացվել է գործով մեղադրյալներին և վերջիններիս պաշտպաններին: Հատկանշական է այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանի և նրա հանցակիցների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի նյութերին կցված են նաև հայտնաբերված 2-րդ հրթիռի վերաբերյալ Սամվել Բաբայանի բնորոշմամբ «գործից կորած» փորձագետի եզրակացության և դրա հայտնաբերման մասին արձանագրության պատճենները: Ավելին, վերջին փաստաթուղթը հետազոտվել է դատաքննության ընթացքում:
Կրկնակի և լրացուցիչ փորձաքննություններ չեն նշանակվել՝ համապատասխան հիմքերի բացակայության պատճառով: Ընդ որում, գործի ողջ քննության ընթացքում պաշտպանության կողմը ևս նման միջնորդություն չի ներկայացրել:
-Սամվել Բաբայանը հայտարարեց, որ խախտվել է իր պաշտպանական իրավունքը և առերեսում չի կատարվել Սանասար Գաբրիելյանի հետ՝ չնայած իր պահանջներին։ Եթե ցուցմունքներում առկա է հակասություն՝ առերես հարցաքննությունն արդյոք չի բխում հենց քննության շահերից՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու համար։ Ինչու չի կատարվել առերես հարցաքննությունը, եթե, ինչպես Սամվել Բաբայանն է նշում, իսկապես չի կատարվել։
-Պաշտպանության իրավունքի խախտման և առերեսում չկատարելու մասին պնդումը զարմանք է առաջացնում, քանի որ Սամվել Բաբայանը և Սանասար Գաբրիելյանը քրեական գործի նախաքննության ընթացքում առերես հարցաքննվել են, իսկ գործի դատաքննության ընթացքում երկուսն էլ տվել են ցուցմունքներ և ունեցել են միմյանց հարցեր տալու հնարավորություն:
Հ.Գ Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքները նոյեմբերի 28-ի դատավճռով Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժների համակցությամբ դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման:
Գործարար Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3, իսկ Արմեն Պողոսյանը 2 տարի ժամկետով ազատազրկման. նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կարեն Քոչարյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, նրա նկատմամբ պատիժը ևս պայմանականորեն չի կիրառվի՝ դատարանը սահմանեց 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը, ովքեր ևս մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի. դատարանը նրանց նկատմամբ նշանակեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Հարցազրույցը՝ Էլեն Առաքելյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից