ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտանիքում բռնության կանխարգելման հարցում փորձագետները և ոչ փորձագետները կարևորում են զբաղվածության, կրթության և իրազեկման դերը 11/30/2017 15:46 | ԼՐԱՀՈՍ
Իրականացված որակական հետազոտության արդյունքում պարզ է դարձել՝ ընտանեկան բռնությունը շատերը դիտարկում են որպես սոցիալական խնդիր: Հետազոտության նպատակը եղել են
ոչ թե բռնության դեպքերը, այլ բռնության վերաբերյալ մարդկանց ընկալումները հասկանալը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 30-ին կայացավ հետազոտության արդյունքների ամփոփումը:
«Որակական հետազոտությունը հնարավորություն չի տալիս սոցիալական միջավայրի մասին ընդհանրական եզրակացություններ անել: Դրա նպատակն է հասկանալ, թե հասարակության տարբեր շերտեր ինչպես են ընկալում ընտանիքում բռնությունը: Այն հիմք է տալիս հասկանալու ,թե ինչ գործիքներ կարելի է օգտագործել, որպեսզի հասարակության բոլոր շերտերն ընդգրկվեն երևույթի դեմ պայքարում»,-ասաց ՄԱԿ Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ու հավելեց՝ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ ընտանեկան բռնության վերաբերյալ հանրության ընկալումները լայն են՝ դրա դեմ պայքարելուց մինչ այն արդարացնելու ցանկությունը:
Հետազոտությունն իրականացրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵՄ-ի ֆինանսավորմամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գրեգորի Ցուրիսի խոսքով՝ ԵՄ-ն առաջին անգամ չէ, որ աջակցում է նման նախաձեռնությունների:
«Մենք աջակցեցինք, քանի որ ուզում ենք մեր միջամտության հիմքում դնել ապացույցները: Այս հետազոտությունը լրացնում է մի շարք քանակական հետազոտությունների: Այն նման մասշտաբի առաջին որակական հետազոտությունն է Հայաստանում»,-ասաց նա:
Հետազոտություն է իրականացվել 13 ֆոկուս խմբերում քննարկման ձևով: Ֆոկուս խմբերում ներառված են եղել 135 տղամարդ և կին Երևանից, Շիրակի երկու և Գեղարքունիքի չորս համայնքներից: Ֆոկուս խմբերի հետազոտության արդյունքները համալրելու նպատակով կազմակերպվել են 30 փորձագիտական հարցազրույցներ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, գիտակրթական հաստատությունների հետ:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ որակական հետազոտության տվյալներով ընդհանուր եզրակացություն անել հնարավոր չէ: Այնուամենայնիվ, դրանք թույլ են տալիս գնահատել իրավիճակը, թե տարբեր սոցիալական խմբեր ինչպիսի վերաբերմունք ունեն երևույթի նկատմամբ:
«Ընդհանուր առմամբ, հանրությունը նույնական ընկալում ունի ընտանեկան բռնության վերաբերյալ: Երևույթի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Եթե մի քանի տարի առաջ այն դիտարկվում էր որպես ներընտանեկան խնդիր, այսօր այն շատերից կողմից դիտարկվում է որպես սոցիալական խնդիր»,-ասաց նա:
Փորձագետները և ոչ փորձագետները շեշտադրել են ընտանեկան բռնության եմ պայքարի գործում զբաղվածության, դաստիրակության, կրթության և իրազեկման դերը: Փորձագետներից շատերը նշել են, թե լրատվամիջոցների և կրթական համակարգի միջոցով կարելի է հսկայական աշխատանք կատարել բռնության կանխարգելման հարցում: Նշվել է նաև միասնական համապարփակ համակարգի անհրաժեշտության մասին, թեև փորձագետները ասել են, որ դա բավականին բարդ և ժամանակատար աշխատանք է:
«Ընտանեկան բռնության հարցը դեռ 1998 թվականից եղել է ՀՀ կառավարության օրակարգում: Այս քարոզարշավը նոր փուլ է որակական լուծումներ տալու առումով»,-նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան