ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Թող դատեն, ես քֆուրի տակ չեմ մնա»՝ դատապարտվեց ծառայակցի սպանության համար 11/30/2017 23:09 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ ՊՆ N զորամասի շարքային Ռազմիկ Խուդավերդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, և ՀՀ քրեական օրենսգրքի 38-361-րդ հոդվածի 1-ին մասով՝ զորամասն ինքնակամ թողնելուն օժանդակելը, և դատապարտվել 9 տարի 9 ամսվա ազատազրկման:
Իսկ զորամասի շարքային Նարեկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով՝ զորամասն ինքնակամ թողնելը, և դատապարտվել 3 ամսվա պայմանական կալանքի՝ 2 տարվա փորձաշրջանով:
Դատարանը հաստատված է համարել, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ից Ռազմիկ Խուդավերդյանը և Վահագն Վիրաբյանն ու այլ զինծառայողներ մարտական հերթապահություն են իրականացրել մարտական դիրքում, նրանք հերթապահության գրաֆիկի համաձայն, ընդգրկված են եղել միևնույն հերթափոխում:
Հերթապահության 3-րդ օրից Վահագն Վիրաբյանը սահմանված կարգով չի կատարել դիտորդի պարտականությունները, այն է` քնել է, ինչի պատճառով Ռազմիկ Խուդավերդյանը բազմիցս դիտողություն է արել նրան:
2016 թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը 00:00-ից մինչև ժամը 03:00-ն, Վահագն Վիրաբյանը կրկին քնել է դիտորդի և կապավորի պարտականությունները կատարելիս: Նշված հանգամանքի վերաբերյալ Ռազմիկ Խուդավերդյանը տեղյակ է պահել դիրքի ավագին ու նրա օգնականին ու խնդրել փոխարինել Վահագն Վիրաբյանին մեկ այլ զինծառայողի հետ, սակայն նրանք մերժել են Ռազմիկ Խուդավերդյանի խնդրանքը, զրուցել են Վահագն Վիրաբյանի հետ, ով հավաստիացրել է, որ այլևս չի քնի:
2016 թվականի հոկտեմբերի 15-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Ռազմիկ Խուդավերդյանը և Վահագն Վիրաբյանը ստանձնել են առաջնագծի դիտորդի պարտականությունները: Այդ ժամանակ Վահագն Վիրաբյանն ասել է, որ Ռազմիկ Խուդավերդյանի կողմից իր քնելու վերաբերյալ դիրքի ավագին տեղյակ պահելը «լավ տղայի» քայլ չէ և որ գնան զորամաս նրա նկատմամբ վատ է վերաբերվելու` «գառլախելու է»:
Ռազմիկ Խուդավերդյանը նրան պատասխանել է, որ ոչ ոք չի կարող իր նկատմամբ այդպես վերաբերվել: Դրանից հետո Վահագն Վիրաբյանը հայհոյել է Ռազմիկ Խուդավերդյանին, վերջինս լսելով հայհոյանքը՝ բացել է իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի ապահովիչը, դրել կրակահերթ դիրքի վրա, լիցքավորել, փողն ուղղել Վահագն Վիրաբյանի վրա և արձակել կրակահերթ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Դրանից հետո Ռազմիկ Խուդավերդյանը եկել է մարտական դիրքի գետնատնակի մոտ և զինծառայողների հարցին, թե ինչ է պատահել, պատասխանել է, որ «լաբավոյ խլեշա անում, բա չխփեի», «Վահագնը սրբությանս քֆուր ա արել, մագազինը պրծցրել եմ վրեն, ով էլ ըլներ` նույնը կաներ», «թող դատեն, ես քֆուրի տակ չեմ մնա»:
Դատարանը փաստել է, որ վրեժի էությունը չարիք պատճառողին «հատուցելու», նրան վնաս պատճառելու հոգեկան պահանջմունքն է: Նշված շարժառիթով սպանությունն իր մեջ ինքնադատաստանի տարրեր է պարունակում, քանի որ համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն հանցավորը ինքն է «պատժում» իրեն նեղացնողին, իսկ հոգեկան խիստ հուզմունքի դեպքում կատարված սպանության ժամանակ հանցավորը զրկված է իր արարքի հետևանքները խելամիտ և բազմակողմանի կշռադատելու հնարավորությունից:
Նշված հաստատված փաստական հանգամանքները վերլուծելով նշված մեկնաբանության լույսի ներքո, դատարանն արձանագրել է, որ Ռազմիկ Խուդավերդյանը սուբյեկտիվ կերպով է հասկացել Վահագն Վիրաբյանի կողմից արված արտահայտությունը, ինչից հետո իր սեփական «ես»-ը վեր դասելով մարդկային գերագույն արժեք հանդիսացող կյանքից` վրեժ լուծելու շարժառիթով, Վահագն Վիրաբյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու սպանել է նրան:
Դատարանի նշված եզրահանգումը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո Ռազմիկ Խուդավերդյանը խելամիտ և բազմակողմանի է կշռադատել իր նկատմամբ հնարավոր կիրառելի միջոցները` ասելով «թող դատեն»: Բացի այդ, նա հստակ գիտակցել է իր գործողությունների կատարումը և նախատեսել է, որ դրանց հետևանքով անխուսափելիորեն Վահագն Վիրաբյանին զրկում է կյանքից:
Գնահատելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները, դատարանը հաստատված է համարել, որ Ռազմիկ Խուդավերդյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-361-րդ հոդվածի 1-ին մասով և որակվում են որպես սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել և երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը ինքնակամ թողնելուն օժանդակել: Իսկ Նարեկ Խաչատրյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և որակվում է որպես երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը ինքնակամ թողնել:
Դատարանը որպես Ռազմիկ Խուդավերդյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է գնահատել կատարած հանցագործությունների համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը, տուժողի հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է նրա կողմից կատարված` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը:
Իսկ ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com
- 01/26/2025 19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com
- 01/26/2025 18:52 Այրվել է մոտ 100 հակ անասնակեր
- 01/26/2025 15:55 Հրդեհ՝ Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում