ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է տեղի ունենա ոչ թե ապացույցների, այլ ապստամբության իրավունքի հետազոտում. Հայկ Ալումյան 11/29/2017 20:14 | Դատական ռեպորտաժներ
«Սասնա Ծռեր»-ի՝ Պավել Մանուկյանի և ևս 9 հոգու վերաբերյալ գործով՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր սկսվեց դատաքննությունը: «Սասնա Ծռեր»-ի մյուս երկու գործերով քննությունը գտնվում է նախապատրաստական փուլում:
Դատարանում սկսվեց, սակայն չավարտվեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը:
Մեղադրական եզրակացության մեջ ներառված դեպքերի ժամանակագրությունը սկսվում է 2014թ.-ի մայիսից: Մասնավորապես, ըստ մեղադրական եզրակացության, սկսած 2014թ. մայիսից կատարվել են 2015թ. ապրիլի 24-ին Երևանում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
17.07.2016թ. կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերվել, պահվել, փոխադրվել և կրվել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթվել և պահվել են շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցվել և պահվել երկուսից ավելի անձանց, ովքեր կատարվել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով: Նույն ժամանակ կազմակերպված խմբի կազմում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև դրա գործադրման սպառնալիքով՝ հափշտակվել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են տրանսպորտային միջոցներ՝ սեփակատատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։
Հաջորդ դատական նիստում կշարունակվի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը՝ երկու հոգու մասով: Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը կճշտի բոլոր ամբաստանյալների դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ:
Մինչ դատաքննության սկսվելը Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխի՝ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար:
Պաշտպանը նշեց, որ մեղադրանքների կապակցությամբ Սմբատ Բարսեղյանի դիրքորոշումը, ի թիվս այլնի, ներառում է այն պատճառաբանությունը, որ ինքը իրացրել է ապստամբերու իր իրավունքը: Սմբատ Բարսեղյանի այս փաստարկը ենթակա է ստուգման դատաքննության ընթացքում, քանի որ դրանից զգալի չափով կախված է լինելու նրա նկատմամբ կայացվելիք դատավճիռը:
Այս կոնտեքստում պաշտպանը նկատում է, որ ապստամբելու իրավունքը բխում է ՀՀ Սահմանադրությունից, սակայն այդ իրավունքի իրացումը չի նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխով՝ որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք:
Ըստ Հայկ Ալումյանի, այսպիսով, առկա է հակասություն ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ Սահմանադրության միջև, ինչը կարող է բացասական հետևանքներ առաջացնել իր պաշտպանյալի համար և անհնարին դարձնել կամ զգալիորեն դժվարացնել նրա պաշտպանությունը:
Պաշտպանը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխում բերված են Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնց մեջ առկա են այնպիսիք, որպիսիք իրենց բնույթով հանդիսանում են բնական իրավունքներ և ազատություններ, այսինքն՝ իրավունքներ և ազատություններ, որոնք ուղղակիորեն բխում են Մարդու էությունից և կախված չեն որևէ մեկի (այդ թվում՝ Պետության) սուբյեկտիվ տեսակետից կամ կամքից: Այդպիսի իրավունքներ և ազատություններ են, մասնավորապես, Մարդու արժանապատվության իրավունքը, կյանքի իրավունքը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը, ազատության իրավունքը, օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը, սեփական կարծիքն ունենալու և այն պնդելու իրավունքը և մի շարք այլ իրավունքներ ու ազատություններ:
Պետությունը՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային մի շարք պայմանագրերով (այդ թվում՝ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով) պարտավորություն է կրում ապահովելու, որպեսզի ապահովվեն հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Այսպիսով, վերը նշված միջազգային պայմանագրերին միացած ցանկացած երկրի իշխանություն պարտավոր է հարգանք դրսևորել իր իշխանության իրավազորության ներքո գտնվող ցանկացած անձի իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, իսկ ցանկացած մարդ իրավունք ունի դա ակնկալել ու պահանջել իշխանություններից:
«Այնուհանդերձ, կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ Պետությունը՝ պաշտպանելու փոխարեն հենց ինքը խախտի անձանց իրավունքներն ու ազատությունները: Դրա լուծումը նույնպես նախատեսված է Սահմանադրությամբ. անձինք կարող են դիմել դատարաններ՝ իրենց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Նախատեսվում է, որ դատարանները պետք է լինեն իշխանության մյուս ճյուղերից անկախ, որպեսզի կարողանան վերականգնել անձանց խախտված իրավունքներն ու ազատությունները: Սակայն կարող են ստեղծվել իրավիճակներ, երբ դատական համակարգի կախյալ վիճակի հետևանքով անձի չի կարողանում պաշտպանվել պետության ապօրինություններից: Նման դեպքում առկա է ևս մեկ սահմանադրական ելք՝ անձինք կարող են փոխել տվյալ իշխանությունը օրինական ընտրությունների միջոցով:
Սակայն կարող են ստեղծվել նաև այնպիսի իրավիճակներ, երբ որևէ իշխանություն զանգվածաբար խախտի անձանց բնական իրավունքները և ազատությունները, դատարանները չպաշտպանեն անձանց պետության ոտնձգություններից, այլ դառնան իշխանության մյուս ճյուղերի գործիքը և, միաժամանակ, անձինք զրկվեն իշխանությունը ընտրությունների միջոցով փոխելու որևէ հնարավորությունից: Նման պայմաններում, երբ խախտվում են բնական իրավունքները և չկա այդ խախտումներից պաշտպանվելու որևէ օրինական ճանապարհ, ապա ապստամբերու իրավունքն ինքնաբերաբար դառնում է բնական իրավունք: Այդ իրավունքի իրականացումից հրաժարվելը որոշ իրավիճակներում կնշանակի, որ Մարդը հրաժարվել է իր մյուս բոլոր (կամ՝ մի շարք) բնական իրավունքներից»:
Պաշտպանը մեջբերեց Միավորված ազգերի կազմակերպության կողմից 10.12.1948 թվականին ընդունված՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում առկա է հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունը. «[նկատի առնելով, որ] անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի»:
Պաշտպանը հավելում է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, ինչն ինքնաբերաբար ենթադրում է, ի թիվս այլնի, որ Պետությունն առաջնորդվում է իրավունքի գերակայության սկզբունքով: Դրանից ուղղակիորեն հետևում է, որ Պետությունը պետք է հարգի և ընդունի ոչ միայն իր կողմից ընդունված օրենքները, այլ նաև՝ իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ընդ որում, վերջիններիս տալով գերակայություն:
Ապստամբելու իրավունքը կոչված է ապահովելու մյուս բոլոր իրավունքների իրականացումը այն դեպքերում, եթե այդ իրավունքների պաշտպանության մյուս բոլոր միջոցները չեն գործում: Այսպիսով, իրավական պետության սկզբունքից հետևում է, որ Պետությունը պարտավոր է ընդունել և հարգել ոչ միայն Սահմանադրության մեջ ամրագրված իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այլ նաև՝ այդ իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու՝ քաղաքացու իրավունքն այն դեպքում, եթե դրանք խախտվում են Պետության կողմից և չկա դրանք պաշտպանելու որևէ այլ արդյունավետ միջոց: Այլապես իրավունքի գերակայության սկզբունքը կարող է ցանկացած պահի խախտվել հենց պետության կողմից, ինչը պատրանքային կդարձներ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված՝ պետության իրավական լինելը: Նման դեպքում պետության իրավական լինելը կամ չլինելը բացառապես կախված կլիներ յուրաքանչյուր պահի գործող իշխանության կամքից, ինչը ուղղակիորեն կհակասեր Սահմանադրության 1-ին հոդվածին:
Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլուխը՝ «Արարքի հանցավորությունը բացառող հանգամանքները», որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, չի նախատեսել այն դեպքը, երբ արարքները կատարվել են՝ ապստամբելու իրավունքը իրացնելու հետ կապված: Նման կարգավորման բացակայությունն առաջացնում է իրավական բաց, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, քանի որ օրինական հնարավորություն չի տալիս անձին օգտվելու ապստամբելու իրավունքից, երբ պետությունն իրեն չի թողել իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու որևէ այլ միջոց:
Դատարանը հետաձգեց միջնորդության քննությունը՝ գտնելով, որ այն վաղաժամ է և պետք է քննվի ապացույցների ամբողջ ծավալը հետազոտելուց հետո:
Հայկ Ալումյանը առարկեց դատարանի որոշման դեմ՝ նշելով, որ իր պաշտպանյալն իր գործողությունները պատճառաբանում է ապստամբության իրավունքով: Ըստ պաշտպանի, պետք է տեղի ունենա ոչ թե ապացույցների, այլ իրավունքի հետազոտում: Դատարանը խուսափեց արդարադատություն իրականացնելուց, ասաց Հ.Ալումյանը:
Պաշտպանը նաև, բարձրացրեց նկարահանող սարքի հարցը. սարքի տեսադաշտում ինքն ու իր պաշտպանյալն են ընկնում, դա խանգարում է իր ու իր պաշտպանյալի հաղորդակցմանը, ավելին՝ վտանգ է ստեղծվում արդյունավետ պաշտպանության համար:
Դատարանը պարզաբանեց, որ սարքը դատարանում անվտանգության նպատակով տեղադրված սարքերից մեկն է: Դատարանը նշեց նաև, որ չի կարող ու պարտավոր չէ կոնֆեդենցիալության հարց լուծել, քանի որ դռնբաց դատական նիստում կոնֆիդենցիալության հարց չի կարող ծագել, սակայն եթե կողմը մտահոգություններ ունի, կարող է դիմել Դատական դեպարտամենտին:
Իսկ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը բարձրացրեց անօրինական գրաքննության հարցը՝ ոստիկանները քրեակատարողական հիմնարկից տեղափոխելիս ոչ թե ստուգել են իր պաշտպանյալի մոտ առկա փաստաթղթերը, այլ ծանոթացել դրանց բովանդակությանը: Պաշտպանը միջնորդեց միջոցներ ձեռնարկել դրա դեմ, դատարանը սակայն նշեց, որ այդ հարցը դուրս է իր լիազորությունների շրջանակից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից