ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր կիրականացվեն 11/29/2017 13:10 | Բնապահպանական իրավունք
Բնության հատուկ պահպանվող տարածքները թե միջազգային, թե տեղական մակարդակում դիտվում են որպես կենսամիջավայր, որը ներառում է ոչ միայն սոսկ պահպանման գործառույթ, այլև
ունի հստակ սոցիալական և տնտեսական դրսևորում:
«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Այդ տնտեսական և սոցիալական շահը կարող է իրացվել, կարող է ստացվել, եթե մենք ապահովենք պատշաճ պահպանություն: Սա հիմնարար մոտեցում է՝ ի տարբերություն այն շահագործական մոտեցման, որ երկար ժամանակ գերիշխել է անցումային տնտեսության պայմաններում. այսինքն՝ շահագործենք որքան հնարավոր է շատ, որովհետև սոցիալական պայմանները թույլ չեն տալիս, որ մենք նաև փայփայենք մեր բնությունը և շրջակա միջավայրը:
Փոխվել են մոտեցումները, փոխվել է նպատակադրումը, և ներկայումս մեր հիմնական նպատակը բնության և շրջակա միջավայրի պահպանմամբ սոցիալական և տնտեսական արժեք ստեղծելն է, որին միտված քաղաքականություն պետք է լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Նախարարը նշեց, որ միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր պարտավոր է ունենալ այնպիսի համակարգ, որը կապահովի էկոհամակարգային մոտեցումներով բնության հատուկ պահպանվող տարածքների ձևավորումը և պահպանությունը:
«Սա ինքնանպատակ պարտավորություն չէ, որը դրված է պետությունների առջև, այլ նախ տվյալ պետության և միջազգային հանրության գիտակցումն է այն բանի, որ եթե շրջակա միջավայրի պատշաճ պաշտպանություն չլինի, մարդկությունն ապագա չի կարող ունենալ»,- նշեց Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայումս Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, ինչը թեև առաջընթաց է՝ մի շարք երկրների հետ համեմատած, սակայն բավարար չէ:
Նախարարն այն կարծիքին է, որ հարկավոր է ընդլայնել այդ տարածքները և ավելի կանոնավոր դարձնել պահպանության համակարգը:
«Սա նաև նշանակում է, որ մենք մեր ռազմավարությանը համապատասխան բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նոր ծրագրեր պետք է իրականացնենք»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ մասնավոր կազմակերպություններ և անհատներ ևս ցանկություն են հայտնել բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման աշխատանքներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ