ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարեսկզբից խոշոր բիզնեսը 62.3 մլրդ դրամով կամ 16% ավելի հարկային եկամուտ է ապահովել, քան 2016թ. 10 ամսում 11/29/2017 16:15
Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:
«Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ էր, ապա այս տարի գրեթե 437 մլրդ դրամ է և կազմում է պետական եկամուտների կոմիտեի ապահոված ընդհանուր մուտքերի 61%-ը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԽՄՀՎ ՀՏՎ պետ Արմեն Սաֆարյանը: Ընդ որում, եթե 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել էին 6.3 մլրդ դրամով, ապա 2017թ. նույն շրջանում, ընդհակառակը, նվազել են 19.2 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու դեպքում 2017թ․-ի հարկային եկամուտների աճը գրեթե կրկնակի է՝ 62.3 մլրդ դրամ կամ 16%: Բացի այդ, 2017թ. 10 ամիսների ընթացքում ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5 մլրդ դրամով կամ 31,5%-ով:
«Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում ռիսկային համարվող հարկ վճարողներն են, որոնց մոտ էլ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշները»,-հայտնել է Արմեն Սաֆարյանը: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտների աճը կազմել է գրեթե 7%՝ շրջանառության ավելի քան 11% աճի պայմաններում, ապա ռիսկային համարվող հարկ վճարողներինը՝ շուրջ 20%՝ շրջանառության 27,7% աճի պայմաններում: Այսինքն՝ ռիսկային տնտեսվարողների վճարած հարկերի աճի տեմպը 2.7 անգամ բարձր է ոչ ռիսկայիններից:
«Օրենսդրական փոփոխությունները, տնտեսական ցուցանիշների վրա ազդող տարբեր պայմանները և հարկային վարչարարության ուժեղացումը, մասնավորապես՝ իրացվող ապրանքների վաճառքի գների, պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների և հարկվող օբյեկտների ամբողջությամբ հայտարարագրման նկատմամբ հսկողությունը, հանգեցրել են հարկատեսակների գծով ցուցանիշների բարելավման: Հատկանշական է ուղղակի հարկերի՝ շահութահարկի և եկամտահարկի ավելացումը, ինչը փաստում է բիզնեսի տնտեսական ակտիվության աճը»,-նշել է Արմեն Սաֆարյանը: Օրինակ՝ շահութահարկի աճը 2017թ.-ի 10 ամիսներին կազմում է 10.4 մլրդ դրամ կամ 17,2%՝ հաշվի առնելով այս հարկատեսակի գծով հարկային մուտքերի 1.6 մլրդ դրամով ավելացումն ու գերավճարների 8.7 միլիարդով նվազումը: ԱԱՀ-ի գծով հարկային մուտքերը նվազել են գրեթե 3 մլրդ դրամով, ինչը հիմնականում ոչ միայն առանձին հարկ վճարողների իրացման շրջանառությունների նվազման, այլև 10 ամիսների ընթացքում ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասն առկա գերավճարների հաշվին մարելու և գերավճարներ չհավաքագրելու հետևանք է: Հաշվի առնելով, որ ԱԱՀ-ի գծով գերավճարը նվազել է 8.3 մլրդ դրամով՝ ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտների հաշվարկային աճը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ:
Վարչարարության արդյունքում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեկ ամսվա միջին ֆոնդն ու վարձու աշխատողների թվաքանակն ավելացել են՝ հանգեցնելով եկամտային հարկի գծով հարկային մուտքերի՝ 3.8 մլրդ դրամով աճին: Ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն ավելացել են 7.7 մլրդ դրամով, իսկ ԵՏՄ մուտքերը՝ 15.5 մլրդ դրամով կամ 34.5%-ով:
Համաշխարհային շուկայում մետաղական հումքի գնաճի և ռոյալթիի հարկման բազաների նկատմամբ հետևողական վարչարարության արդյունքում 5.5 մլրդ դրամով ավելացել են ռոյալթիի վճարումները, իսկ այս հարկատեսակի գծով գերավճարները նվազել են 1.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելու պարագայում հարկային եկամուտների աճը կազմում է 7.2 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների, հաստատագրված վճարների ու դրոշմապիտակների ձեռքբերման վճարի գծով՝ համապատասխանաբար՝ 1.1 մլրդ, 114 մլն և 312.6 մլն դրամ։
«Ոլորտային վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե 17 մլրդ դրամ ընդհանուր գումարով նվազել են կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտների հարկային եկամուտները՝ առավելապես մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազման և գերավճարների հաշվին պարտավորությունների մարման հետևանքով»,-նկատել է ԽՄՀՎ ՀՏՎ պետը:
Փոխարենը 57 ոլորտում հարկային եկամուտներն աճել են 53.6 մլրդ դրամով կամ 18,6%-ով, ինչպես օրինակ՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի դեպքում: Եթե 502 հարկ վճարողների մոտ արձանագրված հարկային եկամուտների նվազման ընդհանուր գումարը կազմել է 56.2 մլրդ դրամ, ապա 584 հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 93 մլրդ դրամով կամ 48,6%-ով:
2017թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակասել են հսկողական աշխատանքները, փոխարենը բարձրացել է արդյունավետությունը: Մասնավորապես՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը նվազել է 56-ով կամ 16.7%-ով, իսկ արձանագրված գումարն՝ ավելացել 1.8 մլրդ դրամով կամ 24.6%-ով: 51-ով կամ 35.2%-ով կրճատվել է չափագրումների քանակը, միայն 28-ով կամ 13.4%-ով ավելացել է մասնակի ստուգումների՝ ՀԴՄ-ների, չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված միջոցառումների քանակը:
«Ռիսկային հարկ վճարողների մոտ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված տուգանքների մեծությունը, շարունակական լինելու հետևանքով, գերազանցում է հարկերի այն չափը, որը տնտեսվարողները կվճարեին՝ օրենքով աշխատելու պարագայում: Հետևաբար ավելի շահավետ է գործել օրինական դաշտում»,-ընդգծել է Արմեն Սաֆարյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, բիզնեսի հետ կոմիտեի երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորման արդյունքում վարքագծի փոփոխություն է նկատվում, և ոչ ռիսկային հարկ վճարողների ցանկը համալրվում է:
«ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականության համաձայն՝ տեսչություն-վարչությունը հզորացնում է վերլուծական ներուժը: Ոլորտային վերլուծությունից բացի անհատական մակարդակով կատարվող ուսումնասիրություններով վերհանվում են շեղումները և արդյունքում հարկ վճարողները դասակարգվում են ոչ ռիսկային և ռիսկային խմբերի: Վերջինների հետ տեսչությունը նախ հանդիպումներ է նախաձեռնում և բացատրական աշխատանքների արդյունքում փորձում մղել գործունեության օրինական դաշտ»,-պարզաբանել է Արմեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ 2017թ.-ին մոտ 800-ով ավելի ծանուցում է ուղարկվել հարկ վճարողներին:
Փաստաթղթաշրջանառության կարգավորմանը և ստվերի կրճատմանն ուղղված հարկային վարչարարության արդյունքում տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողները 18,5%-ով ավելի շատ հարկային հաշիվներ են դուրս գրել այս տարի, քան 2016-ի 10 ամսում: Ավելին՝ հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 190.4 մլրդ դրամով կամ 12,6%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 60.4 մլրդ դրամով կամ գրեթե 10%-ով: Այս ամենից բացի, եթե հաշվի առնենք, որ ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված որոշ հարկ վճարողների գործունեության դադարեցման հետևանքով նշված ցուցանիշներում նվազում է կատարվել, ապա վերջնարդյունքում հարկային հաշիվների քանակն ավելացել է 20,7%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառություն՝ 200.7 մլրդ դրամով կամ 13,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթներն աճել են 65.5 մլրդ դրամով կամ 10,8%-ով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից