ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման (տեսանյութ) 11/28/2017 11:31 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, քիչ առաջ հրապարակվեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը:
Այսպես՝ Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդված 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժների համակցությամբ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Դատավճռով, գործարար Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3, իսկ Արմեն Պողոսյանը 2 տարի ժամկետով ազատազրկման. նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կարեն Քոչարյանին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Անդրանիկ Քոչարյան դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով, որի նկատմամբ ևս դատարանը սահմանեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ ևս դատարանը սահմանեց փորձաշրջան 2 տարի ժամկետով: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով:
Ժորա Զաքարյանը և Դավիթ Հարությունյանը, ովքեր ևս մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման, սակայն նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմաանականորեն չի կիրառվի. դատարանը նրանց նկատմամբ նշանակակեց փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ դատախազը միջնորել էր Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում և դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին դատապարտել 4, իսկ Արմեն Պողոսյանին՝3 տարի ժամկետով ազատազրկման։
Եղբայրներից մեկին՝ Անդրանիկ Քոչարյանին և ամբաստանյալ Ժ.Զաքարյանին դատախազը միջնորդել էր դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման ՝ 3 տարվա փորձաշրջանով, մյուս եղբորը՝ Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Ըստ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ