ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանի ու Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հանդիսություն Ժնևում 11/27/2017 16:44 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 24-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» սրահում աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյաններին։ Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, Ժնևում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վալենտին Զելվեգերը, Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին։
Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Շառլ Ազնավուրը նշեց, որ քառորդ դար առաջ Հայաստանը միացավ ինքնիշխան պետությունների ընտանիքին՝ իրականություն դարձնելով աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը:
«Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցությունը խորհրդանշում էր Հայաստանի նորանկախ Հանրապետության միջազգային լիակատար ճանաչումը՝ արտահայտելով միևնույն ժամանակ նրա հանձնառությունն՝ իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված, արդար, համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միտված միջազգային հանրության հավաքական ջանքերին» նշեց Շառլ Ազնավուրը: Նա շնորհակալություն հայտնեց Միավորված ազգերի կազմակերպության բոլոր գործընկերներին, բոլոր պետություններին, որոնք Հայաստանի հավատարիմ ուղեկիցն են եղել քսանհինգամյա այդ ճանապարհին:
Նա ընդգծեց, որ պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձը նշանավորվեց նաև երկկողմ հարաբերությունների հաստատմամբ: Այս կապակցությամբ նա իր գոհունակությունը հայտնեց անկախության հռչակումից անմիջապես հետո Հայաստանի և Շվեցյարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և գերազանց համագործակցության հաստատման կապակցությամբ, որոնք նպաստեցին հայ-շվեյցարական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա իր երախտագիտությունը վերահաստատեց Շվեյցարիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի պատմության ամենադժվարին պահերին նրան ցուցաբերած համերաշխության համար:
Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին իր խոսքում նշեց, որ չափազանց ուրախ է ներկայացնել Ժնևն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ Հայաստանի պատմության կարևոր իրադարձությանը նվիրված հանդիսությանը։ «Երեքհազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի համար վերջին քառորդ դարը հատկապես վճռորոշ նշանակություն է ունեցել, քանզի նորանկախ Հանրապետության հռչակմամբ Հայաստանը բռնեց վերակառուցման ուղին՝ պահպանելով իր ճարտարապետական և մշակութային ժառանգությունը, որը միաժամանակ համամարդկային ժառանգություն է» նշեց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը մշտապես կարողացել է դիմակայել բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը։
ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Վալենտին Զելվեգերն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ կերպով զարգացող բազմաբնույթ և բազմոլորտ հարաբերություններին: Դեսպանը ողջունեց 2018թ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը և վերահաստատեց Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցելու գագաթնաժողովի շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Անդրադառնալով հայ-շվեյցարական կապերին՝ դեսպանը հիշատակեց 1988թ․երկրաշարժից տուժածներին Շվեյցարիայի կողմից ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։ Նա անդրադարձավ նաև հայ-շվեյցարական առևտրատնտեսական կապերին՝ ընդգծելով, որ 2017 թվականն այս առումով կարելի է համարել աննախադեպ, քանի որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը զգալի աճ է գրանցել: Նա նշեց նաև, որ Շվեյցարիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ոչ միայն առևտրական կապերի, այլ նաև ներդրումների առումով։
Վ․Զելվեգերը կարևորեց նաև Շվեյցարիայի ներգավվածությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության պահպանման։ 2009թ․Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, ինչպես նաև այս տարի հոկտեմբերին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը հանդիսանում են Շվեյցարիայի շարունակական ջանքերի վկայությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության պահպանման ։
ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, եզրափակելով համերգի պաշտոնական մասը, իր ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանը, հավատարիմ ՄԱԿ-ում իր հանձնառությանը, մեծ ջանքեր է գործադրել՝ ի նպաստ Միավորված ազգերի հիմնարար սկզբունքների՝ խաղաղության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման։
Մ. Մոլերը կարևորեց ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մի շարք խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը՝ ի նպաստ միջազգային խաղաղության ու անվտանգության կառուցման։
Նա նաև ընդգծեց Հայաստանի կարևոր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ. նա հիշատակեց, մասնավորապես, 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը, որի շարունակությունը դարձավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունված բանաձևը՝ հռչակելու դեկտեմբերի 9-ը՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր։
Համերգին ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ժնևի «Ավետիս» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված այս համերգի ընթացքում, Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների կատարմամբ, հնչեցին Մոցարտի, Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից