Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանի ու Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված հանդիսություն Ժնևում 11/27/2017   16:44  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 24-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» սրահում աշխարհահռչակ երաժիշտ Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյաններին։  Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Շվեյցարիայում ՀՀ դեսպան, Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, Ժնևում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վալենտին Զելվեգերը, Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին։

Երեկոյի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Շառլ Ազնավուրը նշեց, որ քառորդ դար առաջ Հայաստանը միացավ ինքնիշխան պետությունների ընտանիքին՝ իրականություն դարձնելով աշխարհասփյուռ հայության բազում սերունդների երազանքը:

«Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցությունը խորհրդանշում էր Հայաստանի նորանկախ Հանրապետության միջազգային լիակատար ճանաչումը՝ արտահայտելով միևնույն ժամանակ նրա հանձնառությունն՝ իր մասնակցությունը բերելու համընդհանուր արժեքների վրա հիմնված, արդար, համերաշխ և խաղաղ ապագա կերտելու միտված միջազգային հանրության հավաքական ջանքերին» նշեց Շառլ Ազնավուրը: Նա շնորհակալություն հայտնեց Միավորված ազգերի կազմակերպության բոլոր գործընկերներին, բոլոր պետություններին, որոնք Հայաստանի հավատարիմ ուղեկիցն են եղել քսանհինգամյա այդ ճանապարհին:

Նա ընդգծեց, որ պետությունների ընտանիք Հայաստանի վերադարձը նշանավորվեց նաև երկկողմ հարաբերությունների հաստատմամբ: Այս կապակցությամբ նա իր գոհունակությունը հայտնեց անկախության հռչակումից անմիջապես հետո Հայաստանի և Շվեցյարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և գերազանց համագործակցության հաստատման կապակցությամբ, որոնք նպաստեցին հայ-շվեյցարական դարավոր բարեկամական կապերի ամրապնդմանը: Նա իր երախտագիտությունը վերահաստատեց Շվեյցարիայի ժողովրդին՝ հայ ժողովրդի պատմության ամենադժվարին պահերին նրան ցուցաբերած համերաշխության համար:

Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին իր խոսքում նշեց, որ չափազանց ուրախ է ներկայացնել Ժնևն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի՝ Հայաստանի պատմության կարևոր իրադարձությանը նվիրված հանդիսությանը։ «Երեքհազարամյա պատմություն ունեցող հայ ժողովրդի համար վերջին քառորդ դարը հատկապես վճռորոշ նշանակություն է ունեցել, քանզի նորանկախ Հանրապետության հռչակմամբ Հայաստանը բռնեց վերակառուցման ուղին՝ պահպանելով իր ճարտարապետական և մշակութային ժառանգությունը, որը միաժամանակ համամարդկային ժառանգություն է» նշեց քաղաքապետը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը մշտապես կարողացել է դիմակայել բոլոր մարտահրավերներին, այդ թվում՝ 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությանը։

ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Վալենտին Զելվեգերն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ կերպով զարգացող բազմաբնույթ և բազմոլորտ հարաբերություններին: Դեսպանը ողջունեց 2018թ․ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացումը և վերահաստատեց Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ աջակցելու գագաթնաժողովի շրջանակներում մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Անդրադառնալով հայ-շվեյցարական կապերին՝ դեսպանը հիշատակեց 1988թ․երկրաշարժից տուժածներին Շվեյցարիայի կողմից ցուցաբերած մարդասիրական աջակցության մասին։ Նա անդրադարձավ նաև հայ-շվեյցարական առևտրատնտեսական կապերին՝ ընդգծելով, որ 2017 թվականն այս առումով կարելի է համարել աննախադեպ, քանի որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը զգալի աճ է գրանցել: Նա նշեց նաև, որ Շվեյցարիան Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ոչ միայն առևտրական կապերի, այլ նաև ներդրումների առումով։

Վ․Զելվեգերը կարևորեց նաև Շվեյցարիայի ներգավվածությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության պահպանման։ 2009թ․Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, ինչպես նաև այս տարի հոկտեմբերին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումը հանդիսանում են Շվեյցարիայի շարունակական ջանքերի վկայությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության պահպանման ։

ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տնօրեն Մայքլ Մոլերը, եզրափակելով համերգի պաշտոնական մասը, իր ողջույնի խոսքում նշեց, որ ՄԱԿ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանը, հավատարիմ ՄԱԿ-ում իր հանձնառությանը, մեծ ջանքեր է գործադրել՝ ի նպաստ Միավորված ազգերի հիմնարար սկզբունքների՝ խաղաղության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և զարգացման։

Մ. Մոլերը կարևորեց ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող մի շարք խաղաղապահ առաքելություններում Հայաստանի մասնակցությունը՝ ի նպաստ միջազգային խաղաղության ու անվտանգության կառուցման։

Նա նաև ընդգծեց Հայաստանի կարևոր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ. նա հիշատակեց, մասնավորապես, 2015թ. Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը, որի շարունակությունը դարձավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից, Հայաստանի նախաձեռնությամբ միաձայն ընդունված բանաձևը՝ հռչակելու դեկտեմբերի 9-ը՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր։ 

Համերգին ներկա էին Ժնևում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ժնևի «Ավետիս» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված այս համերգի ընթացքում, Սերգեյ և Լուսինե Խաչատրյանների կատարմամբ, հնչեցին Մոցարտի, Պրոկոֆևի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի և Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:42 09/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը մասնակցեց Ժնևում ՄԱԿ գրասենյակի բաց դռների օրվան
16:23 19/09/2017  |  Միջազգային լրահոսՄԱԿ-ի ծառայողներն ավելի շատ են սեռական հանցագործություններ կատարում, քան նրա խաղաղապահները. Գուտերիշ
11:32 12/09/2017  |  Միջազգային լրահոսՆյու Յորքում բացվում Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը
20:01 10/08/2017  |  Միջազգային լրահոսՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը զրկվել է առանցքային երկու օգնականից
13:18 04/08/2017  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչի հանդիպումը
12:25 13/07/2017  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային քննարկում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների գործնթացի շրջանակներում
17:36 04/07/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
23:46 15/06/2017  |  Միջազգային լրահոսՄԱԿ-ում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն կստեղծվի
19:06 31/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱՊՀ երկրներից Հայաստանը միակ պետությունն է, ում ներկայացուցիչը ընդգրկված է ՄԱԿ-ի՝ թրաֆիքինգի գործերով ձեռնարկի փորձագետների խմբի մեջ
14:22 19/05/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին նվիրված 73-րդ նստաշրջանին

Արխիվ

[]