ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործը շինծու է ու պատվիրված, մեղադրանքի ապացույցները՝ կեղծ. «Մանախ» 11/27/2017 17:14 | Դատական ռեպորտաժներ
«Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ միջադեպի գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատաքննությունը:
Ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Արթուր Այվազյանը 31.03.2017թ. ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող 53 շենքի բակում անթաքույց արհամարանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «ԵԼՔ» դաշինքի համակիր Հ. Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը որի ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:
Արթուր Այվազյանը («Մանախ» մականվամբ) հայտարարեց, որ մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որ կատարվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, մեղադրանքում:
Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն անհիմն կերպով մեղադրանքներ են առաջադրվել, իր նկատմամբ հետապնդում է իրականացվում, գործը շինծու է ու պատվիրված: Ըստ Արթուր Այվազյանի, իր նկատմամբ թույլ են տրվել քրեադատավարական օրենսգրքի կոպիտ ու ակնհայտ խախտումներ, մեղադրանքի կեղծ ապացույցներ, մասնավորապես, ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություններ կազմվել:
Մեղադրողն ի պատասխան հայտարարեց, որ Հատուկ քննչական ծառայությունը կեղծ ապացույցների վերաբերյալ որոշում է կայացրել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՀՔԾ-ն երկու հարց է քննել՝ ապացույցները կեղծված են, թե ոչ, հաղորդումն ակնհայտ սուտ հաղորդում է, թե ոչ, ՀՔԾ-ն բավարար ապացույցներ չի ունեցել, որ ապացույցները կեղծ են, սակայն նաև բավարար ապացույցներ չի ունեցել այդ հանգամանքը հերքելու համար, քանի որ Արթուր Այվազյանի նկատմամբ էլ մերժվել է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործի հարուցումը: «Այսինքն՝ ոչ բավարար ապացույցներ են ունեցել, որ կեղծ է և ոչ էլ ապացույց են ունեցել, որ կեղծ չի»,- ասաց Հայկ Ալումյանը:
Պաշտպանը դատական նիստում միջնորդեց, որպեսզի գործով տուժող ճանաչված Հայկ Սարգսյանը և «Ելք» դաշինքի անդամ վկաները հարցաքննվեն միևնույն օրը, որպեսզի նրանք հնարավորություն չունենան մտքերի ու փորձի փոխանակություն կատարել:
Դատարանը որոշեց սկսել վկաների հարցաքննությունից, իսկ Հայկ Ալումյանի հիշատակած վկաները՝ հինգ հոգի, դատարանի որոշմամբ, կհարցաքննվեն նույն օրը:
Այսօր հարցաքննվեց մեկ վկա, ով Արթուր Այվազյանի հետ նույն բակում է բնակվում:
Վկան հայտնեց, որ ինքը մոտակայքում գտնվող իր խանութում է եղել, երբ կռիվ-քաշքշուկ է եղել, տեսել է Արթուրին արյունաշաղախ դեմքով: Արթուրի ձեռքում դրոշ է տեսել, որևէ այլ իր, առարկա նրա ձեռքին չի տեսել, որևէ մեկի մոտ զենք չի նկատել, եթե զենք լիներ, տեսանելի կլիներ:
Դատարան էին ներկայացել ևս երկու վկաներ, սակայն նրանք մինչև իրենց հարցաքննությունը չէին մնացել, վկաներից մեկը հեռացել էր վատ ինքնազգացողության պատճառով, իսկ մյուսը հայտնել է, որ տվյալ պահին դատարանից հեռու է գտնվում և չի կարող վերադառնալ դատարան:
Հաջորդ դատական նիստի համար կծանուցվեն ոստիկան ու ընթերակա վկաները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ