ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 11/24/2017 18:07 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ:
Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական եկամուտ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 114 մլն դրամով կամ 23 տոկոսով: Աշոտ Սիմոնյանը վստահեցրել է, որ սեփական եկամուտների հավաքագրումը կիրականացվի 100 տոկոսով և տեղեկացրել, որ 2018-ին ևս սեփական եկամուտները նախատեսվում է ավելացնել 20-25 տոկոսով:
Անդրադառնալով շինարարության ոլորտում ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ 2017-ի առաջին 10 ամիսների ընթացքում իրականացվել են 27 մլրդ 300 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որից 9 մլրդ 600 մլն դրամը ներդրվել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրով, մինչև տարեվերջ այս ցուցանիշը կհասնի 12,5 մլրդ դրամի: Ընդհանուր առմամբ, մարզում 2017-ին նախատեսվում է իրականացնել 30 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:
Առողջապահության ոլորտի տարեկան բյուջեն նախատեսվել է 1 միլիարդ 573 մլն դրամ, վճարովի ծառայություններից ակնկալվող մուտքերը տարեսկզբին նախատեսվել է 114 մլն դրամ, սակայն հուլիսից վճարովի ծառայություններից ակնկալվող միջոցները նախատեսվում է ավելացնել 34 մլն դրամով: Աշոտ Սիմոնյանի խոսքով, 2018-ին նախատեսվում է վճարովի ծառայություններից մուտքերը հասցնել 200 մլն դրամի:
Խոսելով ներդրումային ծրագրերի մասին՝ Արագածոտնի մարզպետը նշել է, որ ՀՀ կառավարություն է ներկայացվել 10-ից ավելի ներդրումային ծրագիր, որոնց մի մասն արդեն իսկ ամբողջությամբ իրականացվել է, իսկ մյուս մասն ընթացքում է: Ներդրումային ծրագրերն ուղղված են արևային էլկտրակայանի կառուցմանը, թռչնաֆաբրիկայի, ջերմոցային տնտեսությունների հիմնմանը, խոզաբուծության, գինեգործության, ադամանդագործության զարգացմանը և այլն: Թալինում ադամանդի վերամշակման գործարանի վերագործարկմամբ նախատեսվում է ստեղծել 200-300 նոր աշխատատեղ՝ 200-300 դրամ միջին աշխատավարձով: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում Արագածոտնի մարզում ակնկալվում է ստեղծել 1000 նոր աշխատատեղ:
Աղբահանության ոլորտում մարզում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. ուսումնասիրվել և քարտեզագրվել է 136 աղբավայր և աղբակույտ, որից փակվել է 124-ը: 2017 թ. մարզի համայնքներն աղբահանության նպատակով ծախսել են 62 մլն դրամ, որից 36-ը հավաքագրվել է ֆիզիկական և իրավաբանական անձանցից: Ակնկալվում է, որ 2018-ին սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 140-145 մլն դրամ: Մարզպետը վստահեցրել է, որ նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել վարձավճարներից և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ