ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողները թող ընթերցեն մեղադրանքի ապացույցները, ոչ թե՝ ամբողջ գործը. պաշտպաններ 11/24/2017 17:00 | Դատական ռեպորտաժներ
Մարաշի զինված խմբի գործով այսօրվա նիստում շարունակվեց 35 հատորանոց գործի 8-րդ հատորում ներառված նյութերի հետազոտումը: Մեղադրողները մեկ առ մեկ հրապարակում էին գործի բոլոր նյութերը՝ լինեն դրանք մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ, թե ոչ: Անգամ նկարագրվեցին մի շարք լուսանկարներ՝ մեկ անծանոթ աղջիկ ու մեկ անծանոթ տղա կամ Արթուր Վարդանյանն անծանոթ մեկի հետ:
Ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ և Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այդ հարցի հետ կապված իր տարակուսանքը հայտնեց: Վազգեն Սարգսյանի գերեզմանի մոտ լուսանկարը կամ ազատամարտիկների ցուցակը ի՞նչ կապ ունի մեղադրանքի հետ, «հետո ինչ, ձեզ ինչ, 37 թիվն է», ասաց նա:
Վ.Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միացավ հայտարարությանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը՝ չլինելով իրավաբան, տրամաբանորեն ճիշտ է կողմնորոշվում ու միանշանակ տեղին ու ճիշտ դիտարկում է անում, պետք է հետազոտվեն մեղադրանքի հիմքում դրված ապացույցները:
Պաշտպան Հովիկ Արսենյանն իր հերթին հայտարարեց՝ որպես ինչ է հրապարակվում արձանագրությունն, ըստ որի գործի համար նշանակություն ունեցող որևէ բան չհայտնաբերվեց, ինչպես նաև անձնական ալբոմները, ուղեկցական գրությունները: Պետք է հրապարակվեն այն փաստաթղթերը, որոնք մեղադրողները հետագայում դնելու են մեղադրական ճառի հիմքում, ասաց փաստաբանը:
Պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նույնպես նշեց՝ մեղադրողները թող ընթերցեն մեղադրական եզրակացության մեջ ներառված ապացույցները, ոչ թե ամբողջ գործը, «ժամանակ ենք կորցնում»: Պաշտպանը միջնորդեց նաև գործի քննությունը հետաձգել, որպեսզի մեղադրողները ծանոթանան գործին ու հրապարակեն մեղադրանքի ապացույցները:
Մեղադրող կողմը, սակայն, հայտարարեց, որ քրեական գործի բոլոր նյութերը գործի համար նշանակություն ունեն:
Հայտարարությամբ հանդես եկավ նաև դատական նիստից հեռացված, ապա դատական նիստերի դահլիճ վերադարձված ամբաստանյալ Արթուր Վարդանյանը: Նա հայտարարեց, որ մեղադրանքի կողմն անձնական ուղղվածություն է տալիս գործի քննությանը, ուզում են վիրավորել մարդկանց և նրանք ձայն չհանեն, սա մարդկանց կոտրելու ցուցադրական գործունեություն է: Ըստ ամբաստանյալի, դատարանն իր իշխանությունը պետք է օգտագործի, որպեսզի դա թույլ չտա: Եթե դատարանը չկանխի իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելը, ապա ինքն անձամբ պատասխան է տալու՝ անկախ նրանից իր նկատմամբ դրա համար սանկցիա կկիրառվի, թե ոչ:
Մինչ Արթուր Վարդանյանի դատարանի դահլիճ վերադարձվելը նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդեց դատական սանկցիա կիրառել նաև մեղադրող Գևորգ Սարգսյանի հանդեպ՝ ամբաստանյալի հոր մասին արտահայտություն անելով՝ ինչ-որ Շռամ Վալերիկի գերեզմանի մոտ, մեղադրողը պատշաճ վարքագիծ չի դրսևորել, ինչի հետևանքով Արթուր Վարդանյանը բորբոքվել է, ապա մեղադրողն Արթուր Վարդանյանին ասել է՝ ականջներդ կկտրեմ և դա լսել է չորրորդ իշխանությունը:
Մեղադրողն ի պատասխան հայտարարեց, որ ինքը չի իմացել, որ Շռամ Վալերիկը Արթուր Վարդանյանի հայրն է և որ ինքը չի ասել՝ ականջներդ կկտրեմ:
Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նշեց, որ ինքը չի լսել այդ արտահայտությունը ու պաշտպանից հարցրեց՝ նիստի ժամանա՞կ է արտահայտությունն արվել: Վերջինս պատասխանեց, որ արտահայտությունն արվել է, երբ դատական նիստն ընդմիջվել էր, Արթուր Վարդանյանի նկատմամբ դատական սանկցիա էր կիրառվում, և նա հեռացվում էր դահլիճից:
Պաշտպան Հայկ Ալումյանը հաստատեց, որ արտահայտությունն արվել է, և ինքն անձամբ դա լսել է: Եթե մի բան ասում կամ անում ենք, պետք է կարողանանք պատասխանատվություն վերցնել, ասաց պաշտպանը: Հայկ Ալումյանը նկատեց, որ եթե մեղադրողը ծանոթ լիներ գործի նյութերին, ապա կիմանար, որ Շռամ Վալերիկը Արթուր Վարդանյանի հայրն է:
Ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանն իր հերթին հայտարարեց, որ Վալերիկ Վարդանյանը 1992-94թթ. իր հրամանատարության ներքո է եղել, նա ասֆալտի ֆիդայի չի եղել, նա հայրենասեր ազատամարտիկ է եղել, զոհվել է: Ապա դիմելով մեղադրողին՝ ամբաստանյալը հարցրեց նա գիտի՞, թե Մոնթեի գերեզմանին ինչ է գրված, եթե ասեր ոմն Ավոյի գերեզման, դա վիրավորական կլիներ: Խնդրում եմ գործը ուսումնասիրեք, նոր ներկայացրեք, ասաց ամբաստանյալը:
Դատարանը մերժեց միջնորդությունը և դատախազի հանդեպ սանկցիա չկիրառեց:
Վահան Շիրխանյանն իր հերթին դատարանին խնդրեց երկու ժամից ավելի նիստ չանցկացնել՝ ինքը երկու ժամից ավելի չի կարող նստած մնալ՝ սաստիկ ցավեր ունի նաև մինչև այդ երկու ժամը լրանալը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը ունի սաստիկ ցավեր և որ բնության մեջ չկա տեղեկանք, որը ասեր, որ մարդը սաստիկ ցավեր ունի: Իսկ անցյալ դատական նիստին անհնարին է եղել իր պաշտպանյալի մասնակցությունը, քանի որ նա սրտի նոպա է ունեցել:
Երբ ամբաստանյալն ավելի ուշ հայտնեց, որ այլևս չի կարողանում նստած մնալ, դատարանը քիչ անց դատական նիստը հետաձգեց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից