ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող ստացավ ուսման վարձի փոխհատուցում 11/24/2017 14:20 | ԼՐԱՀՈՍ
Ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած մոտ 375 ուսանող նոյեմբերի 24-ին ստացավ ուսման վարձի փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Փոխհատուցումը կատարեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ծրագրից օգտվել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի ուսանողներ։ Տղաներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ պետական բժշկական, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նախ իր երախտագիտությունը հայտնեց ուսանողներին հայրենիքի պաշտպանության նվիրական գործի, ինչպես նաև նրա համար, որ զինծառայությունն ավարտելուց հետո տղաները շարունակում են կրթություն ստանալու պրոցեսը։ Պարոն Ավագյանը շեշտեց, որ ներկա 375 ուսանողներն ևս մեկ ապացույցն են այն բանի, որ կրթությունը շարունակական դարձնելու համար որևէ բան խոչընդոտել չի կարող, հատկապես զինվորական ծառայությունը։ ԱԺ պատգամավորը նշեց, որ ինչպես այս, այնպես էլ ՀԵՀ կողմից ուսման վարձի զեղչման մյուս ծրագրերը կյանքի են կոչվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով։
Կարեն Ավագյանը նկատեց, որ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը առաջիկայում մեծ հնարավորություն են տալու երիտասարդներին, որպեսզի զինծառայությունն իրականացնելով՝ նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծեն, հոգան ուսման վարձը։ Պարոն Ավագյանը նաև շնորհակալություն հայտնեց բուհերի ղեկավարներին՝ մարտական գործողություններին մասնակցած և մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձերը զեղչելու համար։
Ոստիկանության կրթահամալիրի ուսանող Դավիթ Խաչատրյանը զինծառայությունն անցել է Արցախում՝ Մատաղիսում, իրականացրել է մարտական հերթապահություն։ Դավիթը Իջևանից է։ Նա իր երախտագիտությունն է հայտնում Երիտասարդական հիմնադրամին և կառավարությանը՝ աջակցության համար, ինչը, ըստ նրա, շատ պարտավորեցնող ու ոգևորող է։ Նա նաև նկատում է, որ զինծառայությունից հետո կրթական գործընթացում վերականգնվելն առանձնապես դժվարություններ չի հարուցել։ Ըստ Դավթի՝ եթե ուսանողն ունենում է նպատակ, բոլոր խոչընդոտները հաղթահարելի են։
Նորիկ Ալոյանը Հրազդանից է, սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Նա նշեց, որ զինվորները մեծ գործ են կատարում, և այն, որ այսօր իրենք մասնակցում են ուսման վարձի փոխհատուցման արարողությանը, հենց սահմանին կանգնած զինվորի շնորհիվ է։ Նորիկը ծառայությունն անցել է Արցախում, ապրիլյան պատերազմի ընթացքում եղել է Ակնայում (Աղդամ)՝ դիրքերում։ Եվ շատ ուրախ է, որ ապրիլյան պատերազմում իրականացված ծառայությունը գնահատվում է։
Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձը իր միջոցների հաշվին 20 տոկոսով փոխհատուցել էր նաև անցած կիսամյակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան