Թեմաներ
Երկուշաբթի 01 / 27 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/27/2025   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/27/2025   23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել 01/27/2025   22:59 Տիգրան Ավինյանը շնորհավորել է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 86-ամյակը 01/27/2025   22:44 Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ վերջին ընտրությունների ֆոնին․ Ցանկում ներառված է Լուկաշենկոյի կինը 01/27/2025   22:35 Բաքվի դատարանում խախտվել են Ռուբեն Վարդանյանի իրավունքները. Հրաժարվել են տրամադրել ողջամիտ ժամկետ ադրբեջանցի դատախազների 422 հատոր մտավարժանքին ծանոթանալու համար 01/27/2025   22:22 Բժիշկը նախազգուշացրել է «լռին» հիվանդության վտանգի մասին 01/27/2025   22:11 Դատավոր Նաիրա Հովսեփյանը գործը քննել է շուրջ 9 տարի, դատական ակտը՝ տրամադրել հրապարակելուց երեք տարի անց, իսկ տույժն ու տուգանքը վճարելու պարտավորությունը դրել քաղաքացու վրա. դիմում է ներկայացվել 01/27/2025   21:58 «Արմավիր» ՔԿՀ-ում այս պահին երեք կալանավոր հացադուլ է իրականացնում․ Նավիկյան 01/27/2025   21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է 01/27/2025   21:31 Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին 01/27/2025   21:21 Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առկա խնդիրների մասին 01/27/2025   21:12 Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը. Ռուբեն Մելքոնյան 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/27/2025   20:54 Հետանկախության շրջանի մեր ամենաինքնիշխան որոշումներից մեկը եղել է հենց Արցախի ազատագրումը․ Ոսկանյան 01/27/2025   20:43 «Մանթաշյանց» գործարարների ակումբը 6 տարեկան է (տեսանյութ) 01/27/2025   20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում 01/27/2025   20:29 Իսպանիայում ձերբակալել են իր պատուհանից թմրանյութ վաճառող 87-ամյա կնոջը 01/27/2025   20:14 Եթե ուզում ես կռվել՝ քեզ զենք տվող միշտ էլ լինելու է. Արկադի Կարապետյան 01/27/2025   19:53 Փաշինյանը և «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 01/27/2025   19:40 Բժիշկը բացահայտել է հակասեպտիկների հաճախակի օգտագործման անսպասելի վտանգը 01/27/2025   19:10 Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել բելառուսական ընկերությունների դեմ 01/27/2025   18:58 Պատմական հիշողությունը շարունակում է մնալ սերունդների ընդհանուր հիմնախնդիրը. Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/27/2025   18:30 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների 01/27/2025   18:27 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 01/27/2025   18:22 Իրաքի դեսպանատունը հրդեհվել է 01/27/2025   18:00 Նորավանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   17:50 Ադրբեջանում տղամարդը ձերբակալվել է մզկիթում հրազենով խուլիգանության համար 01/27/2025   17:42 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Վանաձորի դպրոցների աշակերտական խորհրդի աշակերտներին 01/27/2025   17:37 Հրդեհ Գյումրու եկեղեցիներից մեկի նկուղում 01/27/2025   17:33 Վարչապետը ներկա է գտնվել «Արյան բանկ» կենտրոնի բացման արարողությանը 01/27/2025   17:27 Փաշինյանը պատվեր է կատարում՝ Ցեղասպանության պատասխանատվությունը մեր ժողովրդի վրա դնելով, ստացվում է՝ ոչ թե ցեղասպան թուրքն է մեղավոր, այլ ցեղասպանված հայը. պատմաբան 01/27/2025   17:20 Վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց հարթակը հնարավորություն է տալիս ընտրել քննության օրն ու ժամը 01/27/2025   17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից 01/27/2025   17:13 Դատախազությունն ուսումնասիրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավորի գույքի օրինականությունը 01/27/2025   17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան 01/27/2025   17:06 Ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ․ Արուսյակ Ջուլհակյան 01/27/2025   17:04 «Պետությունից թաքցված գույքի գողը գո՞ղ չէ»․ գողացված ոսկյա զարդերը Հրաչյա Հակոբյանի կողմից հայտարարագրումից թաքցնելու դեպքը քննության առարկա կդառնա՞ 01/27/2025   16:57 ԱԺ հանձնաժողովին են ներկայացվել ՌԱԿ 2024թ. գործունեության ցուցանիշները. քննարկվել են ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր 01/27/2025   16:54 ՊԵԿ նախագահը ՀՀ Հարկային օրենսգրքով լիազորված է սահմանել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի լրացման կարգը և դրանում լրացման տվյալները 01/27/2025   16:50 Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը 01/27/2025   16:24 Հայաստանի համար դժվար կլինի առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում համագործակցության. Լեբեդև 01/27/2025   16:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 01/27/2025   15:56 ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները 01/27/2025   15:48 Ի հակազդումն տգիտության 01/27/2025   15:45 Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Ստամբուլում 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   15:19 Լեհաստանի ածխահանքերից մեկում հզոր ցնցում է տեղի ունեցել. կան վիրավորներ ու զոհ 01/27/2025   15:07 Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
01/26/2025   16:22 Հաջիզադեն պատասխանել է Փաշինյանի պնդումներին, որ Բաքվում Արխացի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հոգեմետ նյութեր են կիրառում 01/26/2025   15:44 Մենք Պուտինի հետ ապշել էինք.ինչու՞ նա նման բան ասաց. Լուկաշենկոն՝ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարության մասին 01/26/2025   21:56 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 01/26/2025   18:22 Հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ` Գյումրիում փրայմերիզի ժամանակ. երկու տղամարդ հայտնվել է մեղադրյալի աթոռին 01/26/2025   18:30 Ալիեւը մերժել է Պուտինին, «այո» ասել Լուկաշենկոյին. Բաքվի ներքին կյանքին վերաբերող լուրերը մեկ տեսաշարով 01/26/2025   11:14 Արցախն ազատագրելու ճանապարհը պատերազմն է, այլ տարբերակ չկա․ Ալբերտ Բազեյան 01/27/2025   18:35 Բաքվի օդանավակայանում ձերբակալել են ռուս նախկին դատավորին, որը հայտնի «ոսկե» մականվամբ 01/26/2025   21:31 Երկրաշարժ՝ Կասպից ծովում 01/26/2025   17:14 Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ 01/26/2025   17:38 Երկաթի դեֆիցիտի ախտանիշները. բժիշկը նշել է՝ ինչպես կանխել այն 01/26/2025   19:12 «Օպելի» վարորդներին «համբալ» ասելու համար Տիգրան Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցը կքննի դատավոր Գոհար Գրիգորյանը 01/26/2025   13:27 Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և ևս հինգ անձի վերաբերյալ գործից դրվագն անջատվել է «մայր գործից», կքննվի Պատրոն Դավոյի, Ստեփան Գալստյանի գործից առանձին 01/26/2025   20:26 Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մարմինը. shamshyan.com 01/26/2025   19:23 Մրգաշատում ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. 4 մարդ տեղափոխվել է ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն». shamshyan.com 01/27/2025   15:40 Մահացել է քաղաքական մեկնաբան Արմեն Դուլյանը 01/27/2025   14:49 «Երևան», «Ռոսիա» և «Մալաթիա» տոնավաճառների տերերը սպառնացել են առևտրականներին և արգելել մասնակցել բողոքի ակցիաների. ահազանգ 01/27/2025   17:59 Ինչպես լրացնել եկամուտների հայտարարագրի առաջին բաժինը 01/27/2025   21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները 01/26/2025   14:49 33-ամյա տղամարդը բռնություն է գործադրել ՔԿՀ աշխատակցի նկատմամբ 01/26/2025   21:24 Լուկաշենկոն ձայների 87,6%-ով հաղթում է Բելառուսի նախագահական ընտրություններում

«Ընենց չի, որ ընդեղ լեն ու բոլ պայմաններ են». Կալանքի տակ գտնվող դատարանի նախագահ 11/24/2017   17:21  |  Արտակարգ պատահարներ

Կալանքի տակ գտնվող ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը կալանավայրի պայմաններից «դժգոհ է». «Ընենց չի որ ընդեղ լեն ու բոլ պայմաններ են»:

Ամբաստանյալի աթոռին հայտնված դատարանի նախագահը դժգոհություն հայտնեց այն բանից հետո, երբ վերջինս պաշտպան Արմեն Մելքոնյանը միջնորդեց այսօրվա գործով դատական նիստը հետաձգել և իր պաշտպանյալին տրամադրել քրեական գործի նյութերը, ինչպես նաև՝ 275 տեսաերիզները և կալանավայրում տեխնիկական պայմանների ապահովմամբ հնարավորություն ընձեռել՝ գործի ողջ նյութերին ծանոթանալու համար:

Պաշտպանը նշեց, որ դեռևս 3 նիստ առաջ է միջնորդել, սակայն մինչ այսօր չեն տրամադրվել, որին ի պատասխան՝ նախագահողը հայտնեց, որ այդ միջնորդությունը բավարարվել է մասնակի և գործի նյութերը պատճենահանվում են և ողջ ծավալով կտրամադրվի կողմին, ապա բավարարեց նիստը հետաձգելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

Սակայն մինչև այդ այսօր մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը հրապարակեց 13 ամբաստանյալներից ութի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Նախորդ դատական նիստում հրապարակվել էր հինգի մասով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Այսպիսով, հրապարակված մեղադրական եզրակացությունից հետո ամուսիններ Մելանյա և Կամո Գալստյանները մեղադրանքի վերաբերյալ հայտարարեցին, որ դիրքորոշում կհայտնեն դատաքննության ընթացքում, թեև կինն իրեն մեղավոր էր ճանաչում, իսկ ամուսինը՝ ոչ:

Ի տարբերություն մյուսների՝ փաստաբան Էդվարդ Չինարյանն իրեն մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ մեղադրականում որոշակի անճշտություններ կան:

Ամբաստանյալ Ռոբերտ Գրիգորյանին էլ մեղադրանքը պարզ չէր, ցայտնոտի մեջ էր հայտնվել և ամիսներ շարունակ քննվող գործի վերաբերյալ դեռևս չէր կարողանում հստակ դիրքորոշում հայտնել: Ասաց՝ «զղջում եմ, բայց մեղավոր եմ ճանաչում ինձ», թե ի՞նչ նկատի ուներ ամբաստանյալը, այդպես էլ հասկանալի չդարձավ:

Ամբաստանյալի այս հայտարարությանն արձագանքեցին գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները: Մասնավորապես՝ Արմեն Բարսեղյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ, ըստ էության, ամբաստանյալին հասկանալի չէ մեղադրանքը, պաշտպան Արմեն Մելքոնյանն էլ կարծիք հայտնեց, թե իրենց հասկանալի չէ, ամբաստանյալին որտեղի՞ց պետք է մեղադրանքը հասկանալի լինի:

Ի վերջո արձագանքեց նաև ամբաստանյալի պաշտպանը՝ խնդրելով դադարեցնել դիրքորոշման վերաբերյալ հանգամանքների պարզաբանումը և հավելեց, որ դիրքորոշում այս պահին չունեն:

ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստր Խաչատուր Դադոյանը, ով որպես անշարժ գույքի պետական գրանցում իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ է, ևս իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում:

Իսկ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Բարսեղյանը, ով մեղադրվում է անձնական այլ դրդումներից ելնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ իր վերաբերյալ հրապարակված մեղադրական եզրակացությունը լսելուց հետո հայտարարեց, որ  մեղադրանքն իրեն  պարզ չէ, դիրքորոշում կհայտնի դատաքննության ընթացքում, սակայն հավելեց՝ մեղադրանքը չի ընդունում:

Բարսեղյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն էլ հայտարարեց՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը վերաբերելի չէ, անձին խորհուրդ տալու համար պաշտոնական դիրքի չարաշահման մեջ են մեղադրում:

ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Վրույր Վարդանյանը, ով ևս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ առաջադրված մեղադրանքը չընդունեց: Վարդանյանի պաշտպանը ևս հայտարարեց, որ մեղադրանքը պարզ չէ:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Լաուրա Մարտիրոսյանն էլ, ով մինչ դատական նիստը սկսվելը լրագրողներին հորդորում էր գնալ սահմանին տեսանկարահանումներ կատարել, և որ այս գործով նկարելու բան չկա, չշտապեց մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, դատաքննության ընթացքում կհայտնի:

Այսպես, Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարն ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է:

Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյաններն իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող, հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը:

Գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:

Մասնավորապես՝ Զ.Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում:

Ի դեպ, նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ.Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը՝ կալանավորին տեղաբաշխել այլ խուց:

Աղվան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ),
Վանիկ Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով,
Սևակ Շհոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով,
Կարեն Մարտիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),
Հայկ Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով,
Մելանյա Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
Կամո Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ),
Էդվարդ Չինարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով,
Ռոբերտ Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,
Խաչատուր Դադոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
Արմեն Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով,
Վրույր Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով
Լաուրա Մարտիրոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք նաև, որ 13 ամբաստանյալներից կալանքի տակ են գտնվում 5-ը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նրա վարորդ Կարեն Մարտիկյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:46 14/10/2017  |  ՄամուլԱյժմ անազատության մեջ է 5 դատավոր. «Հրապարակ»
09:56 13/10/2017  |  ՄամուլԴատավորները չեն ուզում քննել իրենց կոլեգայի դեմ հարուցված գործը. «Հրապարակ»
11:31 12/10/2017  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզի դատարանի նախագահի և մյուսների գործն ուղարկվել է Արաբկիրի դատարան
14:21 02/10/2017  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզի դատավորները հրաժարվում են քննել դատարանի նախագահի և մյուսների գործը
11:39 29/09/2017  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիք մարզի դատարանի նախագահի և մյուսների գործով երկրորդ դատավորը ևս ինքնաբացարկ է հայտնել
10:15 28/09/2017  |  ՄամուլԴատավորը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, «պարզել է», որ գործով մեղադրյալ դատարանի նախագահն իր մտերիմ ընկերն է. «Հայկական Ժամանակ»
17:25 13/09/2017  |  Քրեական խրոնիկոնՈ՞վ է քննելու Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի, դատավորի, դատախազի, փաստաբանի և մյուսների գործը
16:50 22/08/2017  |  Քրեական խրոնիկոնՆոր զարգացումներ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. տնտեսվարողը դիմել է ԱԱԾ. Armtimes.com
09:16 27/06/2017  |  ՄամուլԳաղտնալսող և տեսանկարահանող սարքեր են տեղադրվել դատարանի նախա­գահի աշխատասենյակում. «Ժողովուրդ»
09:27 13/06/2017  |  ՄամուլՎերցրել է գումարն ու չի տվել դատախազին. Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզի դատական համակարգի ներկայացուցիչների կաշառքի գործից. «Ժողովուրդ»

Արխիվ

[]