ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախաքննական մարմինը թույլ է տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. դպրոցի տնօրենն արդարացվել է 11/23/2017 12:28 | Արդարացման դատավճիռներ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, ամբաստանյալ Սարգիս Խաչատրյանին ճանաչել է անմեղ և արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պաշտոնեական կեղծիք, առաջադրված մեղադրանքում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու ստորագրությունը, վերացվել է:
Ըստ մեղադրանքի, Սարգիս Խաչատրյանը՝ աշխատելով «ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն, կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ 31.10.2008 թվականի հրամանով որպես նախնական զինվորական պատրաստության ու անվտանգ կենսագործունեության ուսուցիչ աշխատող իր որդու՝ Արամ Խաչատրյանի հետ չունենալով կնքված աշխատանքային պայմանագիր, անձնական այլ դրդումներով՝ հիշյալ փաստը իրավապահ մարմիններից թաքցնելու նպատակով, 2016 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 05-ն ընկած ժամանակահատվածում կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատանքային պայմանագիր և իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել՝ այն թվագրելով 31.10.2008թ.՝ համապատասխանեցնելով տրված հրամանի ամսաթվին:
Դատարանը հանգել է այն համոզմունքին, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է:
Դատարանը մեջբերել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14 հոդվածն, ըստ որի աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով և որ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման օրենսդրական դրույթները:
Իսկ Տավուշի մարզպետարանից 15.09.2017 թվականին ստացված գրությամբ, ըստ դատարանի իրավական վերլուծության, փաստվում է, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 4-րդ կետի հիմքով պետական ուսումնական հաստատության մեկ դրույթով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, որն ամրագրվում է ուսումնական հաստատության տարիֆիկացիոն ցուցակում /աշխատավարձի հաշվառման մատյան/ և որ տվյալ դեպքում ուսուցչի կարգավիճակի համար աշխատանքային պայմանագիրն անհրաժեշտ չէ:
Գործի փաստական տվյալներով հաստատվել է, որ տնօրենի կողմից 31.10.2008 թվականին կայացվել է Արամ Խաչատրյանին աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտ, որի հիմքով վերջինս առայսօր աշխատում է ուսուցչի կարգավիճակում: Փաստորեն, այստեղ գործատուի ու աշխատողի միջև աշխատանքային պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չի եղել, ուստի և 2016 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 05-ն ամբաստանյալի կողմից հետին թվով կազմված աշխատանքային պայմանագիրը որևէ իրավական նշանակություն չի ունեցել, որևէ հետևանք չի առաջացրել:
Դատարանն արձանագրել է, որ Սարգիս Խաչատրյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին նախաքննական մարմնի հետևությունը հիմնավոր չէ և այդ կապակցությամբ թույլ է տրվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում, մինչդեռ ամբաստանյալին մեղսագրված փաստական գործողությունները չեն համարվում հանցագործություն, քանի որ թեև ձևականորեն պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հատկանիշներ, սակայն նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չեն ներկայացնում, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառվել և չէր կարող պատճառվել:
Այս պայմաններում դատարանը գտել է, որ ամբաստանյալի արարքում բացակայում է հանցակազմը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով արդարացման դատավճռի կայացման պայման է:
Արդարացման դատավճռի դեմ արդեն վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրողը: Նա միջնորդում է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ` ամբաստանյալ Սարգիս Խաչատրյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել համաչափ պատիժ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից