Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Ապստամբության բնական իրավունքն իրացրած անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության. Մուշեղ Շուշանյան 11/22/2017   19:31  |  Դատական ռեպորտաժներ

«Սասնա Ծռեր»-1-ի գործով այսօրվա դատական նիստում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառաբանությամբ դատարանի դահլիճից մեկ ժամով հեռացվեց Արայիկ Խանդոյանը:  Մինչ այդ նա իր  դժգոհությունն էր հայտնել  իրենց «ամբաստանյալ» բառով դիմելու կապակցությամբ՝  ընդգծելով, որ իրենք ապստամբներ են:

Դատարանը միաժամանակ դատական սանկցիա՝ նախազգուշացում,  կիրառեց նաև մեղադրողի հանդեպ, ով, դատարանի գնահատմամբ,  հակադարձել էր Ա.Խանդոյանին:

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց ամբաստանյալին ներս բերել դահլիճ, որպեսզի իր պաշտպանյալը հրաժարվի իր ծառայություններից, քանի որ վերջինիս բացակայությամբ ինքը լիազորված չէ նրա շահերը ներկայացնել, իսկ մյուս պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց  ամբաստանյալին վերադարձնել դահլիճ: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը որևէ անհարգալից վերաբերմունք չի դրսևորել դատարանի հանդեպ, հակառակը, նրա ու նրա պաշտպանների նկատմամբ է անհարգալից վերաբերմունք դրսևորվել:  

Դատարանն ընդգծեց, որ դատական սանկցիան իրավաչափ է, սակայն թեև սանկցիայի գործողության ժամկետը չի լրացել, որոշեց վերանայել իր որոշումն, ու Արայիկ Խանդոյանին վերադարձնել դատական նիստերի դահլիճ՝ դատական քննության ողջամիտ ժամկետը չխախտելու մտահոգությունից ելնելով:

Պաշտպան Դավիթ Գյուրջյանն իր հերթին միջնորդեց պարտավորեցնել մեղադրող Արամ Արամյանին ներկայացնել  պատշաճ լիազորագիր՝ ըստ նրա, գործում լիազորագիր առկա չէ:

Դատարանը գտավ, որ գործում առկա է լիազորագիրը. մասնավորապես,  առկա է նախորդ դատավոր Արտուշ Գաբրիելյանին ուղղված դատախազի վերադասի գրությունը դատախազ Արամ Արամյանին  լիազորելու մասին: Ըստ դատարանի, այն որ, գործից մասն անջատվել է պատճենահանման եղանակով, չի նշանակում, որ դատախազները կորցրել են իրենց լիազորությունները:

Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ պետք չէ նույնացնել գործից մաս անջատելը պատճենահանման հետ, սա ուրիշ քրեական գործ է: Ըստ պաշտպանի, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս,  որ դատարանը կաշկանդված է գործից անջատված մասերով դատավորների կայացրած որոշումներով՝ նախօրեին Սասնա Ծռերից անջատված մեկ այլ գործով դատարանը մերժել է նույնաբովանդակ միջնորդությունը:

Հայտարարությանը հետևեց  դատարանին ինքնաբացարկ հայտնելու փաստաբան Դավիթ Գյուրջյանի  միջնորդությունը: Ըստ պաշտպանի,  դատարանն ակնհայտ կանխակալ ու կողմնակալ է, պատրաստ է կոպտորեն խախտել օրենքը՝ միայն թե մեղադրող կողմին ոչ ձեռնտու գործողություն չկատարի:

Դատարանը մերժեց միջնորդությունը, քանի որ ըստ դատարանի որոշման, բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք ինքնաբացարկ հայտնելու համար:  

Պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց տվյալ գործի քննությունը չանցկացնել մի դահլիճում, որտեղ և որից դուրս մի քանի ամիս առաջ դատական նիստի ընդմիջմանը  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով արգելված բռնություն, անմարդկային վերաբերմունք՝ ընդհուպ մինչև խոշտանգման շեմը հասնող,  է դրսևորվել գործով մի շարք ամբաստանյալների նկատմամբ:  «Այս դատական դահլիճը դեպքի վայր է, որի վերաբերյալ գործ է քննվում ՀՔԾ-ում»,- ասաց Հ.Ալումյանը՝ հավելելով, որ բռնության ենթարկված մարդկանց համար արդարադատությունը տեսանելի չէ, երբ դատավորի գիտությամբ իրենց նկատմամբ այդպիսի վերաբերմունք է դրսևորվել: Պաշտպանը նախօրոք խնդրեց, որ դատարանը որոշում կայացնելիս, իսկ մեղադրող կողմը կարծիք հայտնելիս չհղեն անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ այն վերաբերվում է ոչ թե հանցագործությանը, այլ կոնկրետ անձանց, ուստի տվյալ դեպքում չի խախտվում անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Մի շարք պաշտպաններ  պահանջեցին միջոցներ ձեռնարկել, որպեսզի ենթադրյալ բռնություն կատարողներն այլևս չշփվեն տուժող ճանաչված իրենց պաշտպանյալների հետ:

Դատարանը գտավ, որ պաշտպանական կողմը կարող է դիմել հիշյալ գործով նախաքննական մարմնին՝ խնդրելով դադարեցնել հիշյալ ոստիկանների լիազորությունները, իսկ դատարանը չի կարող բավարարել միջնորդությունը, չի կարող կազմալուծվել  դատարանի աշխատանքը, հիշյալ դահլիճում նիստերի անցկացումը չի կարող ազդել արդար դատաքննության վրա, ինչի երաշխավորն ինքն է՝ նախագահող դատավորը:

Այսօր դատարանը քննեց ու մերժեց մի շարք պաշտպանների միջնորդությունները իրենց պաշտպանյալներին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ: Մասնավորապես, մերժվեցին Էդվարդ Գրիգորյանի ու Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջնորդությունները: Դատարանը մերժեց   նաև Պավել Մանուկյանի ու Մխիթար Ավետիսյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի, Վարուժան  Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդություններն իրենց պաշտպանյալներին ազատ արձակելու կամ գրավ կիրառելու մասին:

Ըստ Մուշեղ Շուշանյանի, ապստամբության բնական իրավունքն իրացրած իրենց պաշտպանյալները ենթակա չեն քրեական պատասխանատվության: Ըստ նրա, սա իրավական գործընթաց չէ, հաշվեհարդար է, իսկ իրենց պաշտպանյալները  ռազմագերիներ ու քաղաքական պատանդներ են: Վարուժան Ավետիսյանն իր հերթին հավելեց, որ քրեական օրենսգիրքը կապված չէ ապստամբության իրավունքի հետ:

Դատարանը մերժեց Հայկ Ալումյանի միջնորդությունը նաև մյուս երկու գործերով վկաների, տուժողների ու ամբաստանյալների հարցաքննություններին, ինչպես նաև մյուս ապացույցների հետազոտմանը և ապացույցների թույլատրելիությանը վերաբերող միջնորդությունների քննարկմանն իր պաշտպանյալ Սմբատ Բարսեղյանին մասնակից դարձնելու մասին: Դատարանը նշեց, որ ինքն այլ դատարանների հետ կապված որոշումներ ընդունելու նման լիազորություն չունի:

Դատարանը մերժեց նաև պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը  տուժող Արթուր Վանոյանի անվամբ դպրոցն անվանակոչելու մասին Կրթության նախարարությունից փաստաթղթեր պահանջելու մասին:  Դատարանը գտավ, որ դա իր գործառույթից դուրս է:   

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:06 06/11/2017  |  Դատական ռեպորտաժներՄենք ամբաստանյալներ չենք, մենք ազատամարտիկներ ենք. Արայիկ Խանդոյան
17:35 01/11/2017  |  Դատական ռեպորտաժներՄենք իրավունքի պաշտպաններ ենք, ապստամբներ ենք և քրեական օրենքի հետ առնչություն չունենք. «Սասնա Ծռեր»-1 գործով ամբաստանյալ
09:45 21/10/2017  |  Մամուլ«Սասնա ծռերից» երեքը ստանալու է ամենախիստ պատիժը. խոսքը հավանաբար ոստիկանների սպանության մեջ մեղադրվողների մասին է. «Ժամանակ»
16:33 06/10/2017  |  Քրեական խրոնիկոնՊավել Մանուկյանի և ևս 9 հոգու գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին
14:03 04/10/2017  |  Դատական ռեպորտաժներՄտածել են, թե Արտուշ Գաբրիելյանն ավելի հեշտ որ մասը յոլա կտանի. Երվանդ Վարոսյան
13:25 04/10/2017  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր-1» գործով սպասելի մասնատումը ևս տեղի ունեցավ՝ նույն դեպքերի վերաբերյալ գոյացավ երեք գործ
14:08 27/09/2017  |  Դատական ռեպորտաժներ«Սասնա Ծռեր»-ի գործով պաշտպանները պահանջում են՝ «Ազատությո՛ւն Ա.Գաբրիելյանին»
13:24 20/09/2017  |  Դատական ռեպորտաժներԽառնաշփոթ իրավիճակ դատարանում. «Սասնա ծռեր-1»-ի գործով դատավարությունը ձախողվում է
09:30 14/09/2017  |  Մամուլ«Սասնա ծռեր»-ի գործով դատավորից դժգոհ են, մտադիր են գործը կիսել. «Հրապարակ»
09:06 14/09/2017  |  Մամուլ«Սասնա ծռերին» կտեղափոխեն մեկ վայր՝ ԱԱԾ «պադվա՞լ». «Ժողովուրդ»

Արխիվ

[]