ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիկ Բանդուրյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև նորմալ «ատնաշենի ա» եղել, սակայն Մուշոն սպանվեց 11/22/2017 21:59 | Դատական ռեպորտաժներ
2016թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթում «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց 3 վկա:
Վկա Արտակ Նազարյանը 3 ամբաստանյալներից ճանաչեց միայն չարբախցի Գեղամիկին՝ նույն ինքը Պետրոս Իսրայելյանին: Պարզվեց՝ նրանք բնակվել են նույն շենքում։
Դեպքի օրը վկան գնումներ կատարելու նպատակով դուրս է եկել տանից և «Լիա» գեղեցկության սրահից ձայներ է լսել, մտել նկուղային հարկ, որտեղ նկատել է, որ Գևորգ Ավետիսյանը և մի անծանոթ միմյանց քաշքշում են: Վկայի խոսքով՝ դա վայրկյաններ է տվել, հնչել է կրակոց, ինչի հետևանքով ինքը որովայնի շրջանում վնասվածք է ստացել:
Ըստ վկայի, այդ ամենից հետո ինքը մտածել է արագ փախնել այդ վայրից, իսկ որպեսզի առողջական խնդիրներ ունեցող մայրն այդ մասին չտեղեկանա և անհանգստանա՝ ստել է մորն ու կնոջը՝ ասելով, թե գնում է Գորիս, սակայն գնացել է տատի տուն՝ որտեղև ինքնուրույն մարմնից դուրս է բերել գնդակը և մշակել վերքը:
Ըստ վկայի, վարսավիրանոցի սրահում գտնվելու ժամանակ նկատել է 5-6 հոգու, սակայն այդ անծանոթի և Գևորգ Ավետիսյանի միջև տեղի ունեցած քաշքշուկին որևէ մեկը չի փորձել միջամտել: Վկան նաև հայտնեց, որ ինքը րոպեներ է այնտեղ գտնվել և վիրավորում ստանալուց հետո անմիջապես դուրս է եկել:
Այսօր դատարան էր ներկայացել նաեւ վկա Դավիթ Զաքարյանը, ով ծանուցված չէր դատարանի կողմից, սակայն վկան փորձում էր ներկաններին համոզել, թե այլ անձից տեղեկացել է, որ եթե չներկայանա դատարան՝ իրեն կձերբակալեն, ինքն էլ որոշել է այսօր գալ:
Վկան ամբաստանյալներից ճանաչում էր Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին: ճանաչել է նաև սպանված Մուշեղ Մուշեղյանին։ Վերջինս, ըստ վկայի, եղել է Ալիկ Բանդուրյանի վարորդը, սակայն նրանք միմյանց հետ չեն շփվել, թեև «նորմալ ատնաշենի ա» եղել:
«Ալիկը տեղեկացել է, որ Մուշոն դեղ է անում, ասել է իր տուն էլ չգնա, պատվիս հետ ես խաղում»: Միևնույն ժամանակ վկան նշեց, որ թեև Ալիկը և Մուշեղը չեն շփվել, սակայն Մուշեղը առողջական խնդիրներ է ունեցել և իր միջոցով գումար է խնդրել Ալիկից, վերջինս էլ անվերադարձ 300 000 դրամ է տվել, որպեսզի գնա և բուժվի:
Նշենք, որ մեղադրանքի կողմը նկատեց, որ վկան Բանդուրյանի կողմից Մուշեղ Մուշեղյանին բուժման նպատակով անվերադարձ գումար տալու մասին նախաքննական մարմին ոչինչ չի հայտնել: Դատախազի հարցին, թե որևէ մեկը նրան ուղղորդե՞լ է դատարանում հայտնել այդ մասին՝ վկան ասաց, որ նախաքննության ընթացքում հարցեր չեն տվել, ուստի ինքն էլ չի ասել: Դատախազն էլ հակադարձեց՝ այժմ էլ որևէ մեկը այդ մասին չի հարցրել։
Վկան նաև հայտնեց, որ դեպքերի մասին տեղեկացել է համացանցից, քանի որ այդ ժամանակ Հայաստանում չի եղել եւ վերադարձել Հայաստան, իսկ երբ Ալիկ Բանդուրյանին ձերբակալել են՝ ինքը Ալիկի հետ է եղել:
Այսօր դատարանում հարցաքննվեց նաև սպանված Գևորգ Ավետիսյանի մայրը:
Վկա Մերի Ավետիսյանը զարմացած էր, որ իրեն տուժողի իրավահաջորդ են ճանաչել եւ դատարան հրավիրել որպես վկա և ընդհանարապես ինչու են դատարան հրավիրել:
Ըստ վկայի դեպքի մասին տեղեկացել է հարևաններից. որդին այդ օրը տանից դուրս է եկել ու բակ գնացել, որոշ ժամանակ անց մայրը զանգահարել է , սակայն հեռախոսազանգերին չի պատասխանել։ Ավելի ուշ հարևաններից տեղեկացել է, որ որդին մահացել է «իմ երեխեն անմեղ ա, նրա արյունն է թափվել»:
Նշենք նաև, որ դատարանը գործով 3 վկայից գրություն էր ստացել, որտեղ մասնավորապես հայտնվում էր, որ առողջական խնդիրների պատճառով նրանք չեն կարող ներկայանալ դատարան, գործով վկաներից մեկի ծանուցագիրը հետ էր վերադարձվել՝ բացակա նշումով, իսկ վկա Դավիթ Հախանումյանը պատշաճ ծանուցվել, սակայն դատարան չէր ներկայացել:
Դատարանը որոշում կայացրեց, Հախանումյանի և մյուս վկային ում ծանուցագիրը ետ էր վերադարձվել բերման որոշում կայացնել, իսկ առողջական խնդիրներ ունեցող մյուս վկաներին կանդրադառնա հաջորդ նիստերում:
Հաջորդ՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ