ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լևոն Մկրտչյանը տարկետման իրավունքի հետ կապված խնդիրները կարգավորելու ենթաօրենսդրական լուծումներ առաջարկեց 11/22/2017 15:02 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզված է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայության և
գիտության միջև հակասություններ չկան: Ազգային ժողովում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության ներկայացուցիչների հետ կլոր սեղան-քննարկման ընթացքում Լևոն Մկրտչյանն ընդգծեց, որ զինվորական ծառայության և գիտության մեջ հակասություններ դնելն արհեստական օրակարգ է:
«Ես 100 տոկոսով համոզված եմ, որ մենք հիմա գործ ունենք մտահոգ մարդկանց հետ, ովքեր իսկապես գտնում են, որ որոշ խնդիրներ պետք է կարգավորվեն: Հարգում եմ նրանց դիրքորոշումը: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ կան և ինչպես պետք է մենք դրանց լուծում տանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը: Նա այս ընթացքում հանդիպումներ է ունեցել տարբեր բուհերի դասախոսների, ուսանողների հետ, ակտիվ քննարկումներ անցկացրել բոլոր շրջանակների հետ` հասկանալու՝ ինչ հիմնական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն:
«Դուք հիշում եք, որ վարչապետի մոտ կայացած հանդիպման ժամանակ խոսք գնաց ենթաօրենսդրական դաշտի միջոցով խնդիրներին լուծում տալու հնարավորության մասին: Նախ` պետք է փորձենք բոլոր խնդիրները միասին հասկանալ և ամրագրել, որպեսզի այդ ուղղություններով հետագա աշխատանքը ծավալենք` խնդիրներին լուծում տալու համար:
Նախարարը նշեց, որ այս օրերին շատ է խոսվում կրթության անընդհատությունը պահպանելու անհրաժեշտության մասին:
«Նախ ցանկանում եմ ընդգծել, որ սկզբունքի հարց կա, և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունվել է այդ սկզբունքն ամրագրելու համար: Հիմնական սկզբունքն այն է, որ 18 տարին լրացած Հայաստանի ցանկացած արական սեռի քաղաքացի, ով նոր է կյանք մտնում և դեռ չգիտի գիտնական է դառնալու, գործարար, թե մեկ այլ ուղիով է գնալու, պետք է կատարի իր պարտականությունը հայրենիքի հանդեպ:
Սա առաջին սկզբունքն է, որը քննարկման չի ենթարկվում, որովհետև ընդունելի սկզբունք է: 18 տարեկան երիտասարդի համար դժվար է ասել` կդառնա գիտնական, գործարար, թե մեկ այլ մասնագիտություն կունենա: Առաջին սկզբունքը պահպանելու պարագայում չի ընդհատվում շարունակական կրթությունը, որովհետև երիտասարդը դպրոցը ավարտելուց հետո ծառայում է բանակում, որից հետո հնարավորություն է ստանում անընդհատության սկզբունքով կրթություն ստանալ»,- ընդգծեց Մկրտչյանը:
Նա հավելեց` ինչպես հասկացել են որոշ մասնագիտությունների համար կա կրթության անընդհատությունն ապահովելու խնդիր, այսինքն` անցումներ պետք է կատարվեն բակալավրիատից մագիստրատուրա և մագիստրատուրայից ասպիրանտուրա:
«Քանի որ կա «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր երիտասարդների մեծ մասին հնարավորություն է տալու անցնել բակալավրիական կրթությունը և դրանից հետո որպես սպա ծառայել, ապա այդ նույն սկզբունքի մի տարատեսակ երևի կարող ենք ունենալ բակալավրիատից մագիստրատուրա անցումն ապահովելու համար: Մենք նաև պետք է փորձենք հասկանալ, թե մասնագիտական որ ուղղություններն են, որտեղ կրթության անընդհատությունն ապահովելու կարիք կա: Այստեղ պետք է լուրջ քննարկումներ անցկացնենք, հասկանանք, թե որ մասնագիտություններն են, որոնք անընդհատության խնդիր ունեն և փորձենք պաշտպանության նախարարության հետ խնդիրը լուծել: Ավելի հեշտ լուծելի է թվում մագիստրատուրայից ասպիրանտուրա անցման ապահովումը, քանի որ մենք հիմնականում գործ ենք ունենալու կողմնորոշված գիտնականների հետ»,- մանրամասնեց ՀՀ ԿԳ նախարարը: Նրա խոսքով` առաջարկվող լուծումները կարելի է կարգավորել կառավարության ենթաօրենսդրական ակտերով, որոնք բխելու են օրենքից:
«Մենք կարող ենք միասին քննարկել, հասկանալ, թե ինչ ենք անում այդ դաշտում: Սիրով քննարկումներին, աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցելու համար կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին: Ես կարծում եմ, որ այդ ենթաօրենսդրական ակտերի մշակման համար պետք է ձևավորվի լուրջ հանձնաժողով, որում կներառվեն կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և ուսանողների ներկայացուցիչները»,- ասաց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև շեշտեց, որ կառավարության որոշումներով հնարավոր կլինի տարկետում տրամադրել անհատների, ովքեր հաջողությունների հասած կլինեն: Նախարարի խոսքով` պետք է միասին որոշեն, թե գիտության դեպքում կառավարության որոշումներով տարկետում տրամադրելու ինչ չափանիշներ են սահմանվելու: Լևոն Մկրտչյանը կարծում է, որ, օրինակ, կարելի է որպես չափանիշներից մեկը սահմանել դպրոցական միջազգային օլիմպիադաներում ոսկե մեդալ ունենալը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից